Բեժը` զգեստապահարանի նորաձև գույներից (լուսանկարներ)
LifestyleԲեժ գույնը պատկանում է գույների դասական կատեգորիային և իրապես չեզոք տեղ է գրավում : Այս առումով, սևի և սպիտակի նման, այն միանգամայն ազատ համադրվում է աշխարհում գոյություն ունեցող գունային ներկապնակի բոլոր երանգների հետ : Սակայն, երբեմն, բեժի տարբեր երանգները շատ նման են մարդկային մարմնի բնական գույնին և այդ պատճառով ընդունվում են որպես անհետաքրքիր ու ձանձրալի երանգներ : Այդպիսի բեժը պահանջում է մանրակրկիտ ընտրված աքսեսուարներ ու զարդեր : Շատ կարևոր են նաև համապատասխան մազերի գույնը : Մաշկի գույնը և դիմահարդարումը ևս պետք է հաշվի առնել բեժ գույնի հանդերձներ կրելիս:
Միևնույն ժամանակ բեժ գույնի մարմնի գույնին շատ նման լինելը թույլ է տալիս ստեղծել անհավանական սեքսուալ կերպարներ : Եվ դրանից օգտվում են շատ հոլիվուդյան աստղեր` իրենց բազմազան կերպարները կերտելիս : Ոմանք ստեղծում են հիրավի ճչան, միանգամից հակառակ սեռի ուշադրությունը գրավող արտաքին, իսկ մյուսներն իրենց բեժ հանդերձներով միայն ակնարկում են իրենց սեքսուալության մասին : Այնուամենայնիվ, պետք է զգուշությամբ ընտրել միատոն բեժ զգեստ,, որպեսզի վերջնական արդյունքը գոհացնի թե ձեզ, թե ձեզ շրջապատող մարդկանց : Նայելով բեժ գույնին, անմիջապես այն կարելի է ասոցացնել մեկ բաժակ տաք կակաոյի կամ սուրճի հետ : Բեժի ջերմ երանգները պարուրում են հարմարավետությամբ, հանգստությամբ ու ջերմությամբ : Օրինակ, հնագույն ժամանակներում այդ գույները շատ բարձր էին գնահատվում և իրենց մեջ կրում էին աստվածային իմաստ : Հին եգիպտական արձանները, դամբարանները տարբերվում էին իրենց բեժ գույնով : Կայսերական սպասքի համար նույնպես ընտրվում էր բեժը : Իսկ ահա փղոսկրից պատրաստված սպասք կարող էին իրենց թույլ տալ միայն կայսրերը :
Համարվում է, որ բեժ գույնը ենթագիտակցորեն ասոցացվում է գեղեցկության հարցում աղջկա անվստահության հետ : Ասել է թե, նա կարծես ցանկապատում է իրեն և փորձում հեռու մնալ շրջակա աշխարհից, ձգտում է ձուլվել տարածության մեջ, դառնալ անտեսանելի: Սակայն, միևնույն ժամանակ, ընտրելով մի քանի վառ աքսեսուար, բեժ գույնը լրիվ այլ կերպարանք կստանա : Բավական է հագնել կապույտ կոշիկներ և մուգ կապույտ ժակետ ձեր բեժ գույնի զգեստի հետ և դուք կունենաք լիովին այլ արտաքին : Երկնագույնի երանգների նման, բեժը նույնպես հարմար է որպես գրասենյակային հագուստ : Այն ինքնին մի քիչ ձանձրալի է, բայց այս դեպքում դա ձեռնտու է, քանի որ չի շեղում աշխատանքից :
Չնայած նրան, որ բեժ գույնն առանձնանում է իր պարզությամբ ու չեզոքությամբ, այն ունի բազմաթիվ երանգներ : Ընդհանուր առմամբ, կարելի է հաշվել մոտ հազար երանգ, որոնք պայմանականորեն բաժանվում են սառը, տաք և չեզոք երանգների : Օրինակ, մոխրագույնի երանգով բեժը դասվում է «սառը» գույների շարքում : Այդ պատճառով, գունատ մաշկով ու շիկակարմիր մազերով աղջիկների համար այն իդեալական տարբերակ է :
Orer.am-ը ներկայացնում է գույնի շքեղությունը մեկ ֆոտոշարքով:




















Պատրաստեց Լիանա Կարապետյանը