Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տարօրինակ սեր

Analysis

Մայիսի 9-ի խորհուրդը մեզանում բավական արմատացած է: Բայց դա ոչ այլ ինչ է, քան պատմական պարզ փաստերի խեղաթյուրում:

Գանք հենց անվանումից` Հայրենական մեծ պատերազմ: Թե ում համար, ինչ հայրենական, դեռ կպարզենք, բայց այն, որ մեզ համար այն չի կարող դիտարկվել Հայրենական և այն էլ

Մեծ, կարծես, ի սկզբանե, պետք է պարզ լիներ: Սակայն, ինչպես խորհրդային ժառանգության բազմաթիվ կարծրատիպեր, այս մեկը ևս մնացել է մեզանում ու բացարձակ չի ուզում զիջել իր դիրքերը: Չի ուզում, զի հետբոլշևիկյան սերունդն ավելի բոլշևիկ է, քան իր նախնիները, չի զիջելու այնքան ժամանակ, քանի դեռ այս դիտարկումները և դիրքորոշումները մնալու են պատմության դասագրքերում` քարացած այնպես, ինչպես եղել է բոլշևիկյան փուլում: Հայրենական առաջին պատերազմը ռուսների համար նապոլեոնյան արշավանքներն էին: Այդ փուլում հայերս մասնակցեցինք, ուզելով թե չուզելով, քանզի հայերիս մի զգալի մասը հպատակ էր Ցարական Ռուսաստանի: Սա կարող է լինել Հայրենական, բայց ոչ մեզ՝ Հայաստանի անկախ Հանրապետությունում ապրող քաղաքացիներիս համար:

Իսկ ահա երկրորդը, որի վերաբերյալ խորհրդային պատմագրությունն իր մոտիվներն է շարադրել, չի կարող լինել մեզ համար Հայրենական, թեկուզ և վերը նշված պատճառաբանությամբ:

Գանք հերթով: Նախ՝ պատերազմը չի սկսվել 1941 թվականին, այն սկսվել է 1939 թվականի սեպտեմբերին, երբ խորհրդային զորքերը, հավատարիմ Ֆաշիստական Գերմանիայի հետ կնքված դաշինքին, հարձակվեցին Լեհաստանի վրա: Համատեղ հաղթանակը կարմիր-շագանակագույնները նշեցին Բրեստում (հիրավի պատմական վայր հայերիս համար): Այնուհետ ընթացավ ֆիննական գործողությունը և այսպես շարունակ:

Ասել կուզե, ԽՍՀՄ-ը, իր ծավալապաշտ քաղաքականությանը հավատարիմ, ի սկզբանե եղել է պատերազմի մեջ: Այլ է խնդիրը, որ հետո, իր կամքից անկախ, հայտնվել է այլ` հակաֆաշիստական ճամբարում (նման դեգերումների մեջ էր Իտալիան Առաջին համաշխարհայինի ժամանակ): Իսկ 1941-ի հունիսի 22-ն ամրագրվում է, որպեսզի զոհի և ինքնապաշտպանվողի կերպարն ամբողջական դառնա: Պատմաբանները հազարավոր հատորներ են գրել, որոնցում անդրադառնում են խորհրդային այն ժամանակվա ղեկավարության սխալ քաղաքականությանը, ուստի կարիք չկա դրանց անդրադառնալու:

Մեզ ավելի շատ հետաքրքրում է արդի փուլը: Ի՞նչ կապ ուներ այն մեզ` հայերիս հետ: Նախ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ էր ամրագրված ԽՍՀՄ Սահմանադրության մեջ, պարզից էլ պարզ է, որ Հայաստանը գաղութացված էր Խորհրդային Ռուսաստանի կողմից: Դժվար է գտնել այլ ազգերի, որոնք իրենց թվաքանակի համեմատ տվեցին այնքան զոհ, որքան հայերս: Դժվար է գտնել ազգերի, որոնց երազանքներն (Թուրքիան հակառակորդ ճամբարում էր և շատ հանգիստ կարելի էր լուծել հայկական տարածքների հարցը, բայց…) այդչափ փշրված դուրս եկան: Այս փուլում այն ներկայացնել որպես Հայրենական, պարզապես հերթական նպատակն է հետապնդում՝ հետխորհրդային տարածքի ժողովուրդներին պահել եղբայրական թմբիրի գաղափարական ազդեցության տակ, որը հաջողությամբ անում են ռուսական համապատասխան մասնագետները, այսինքն՝ խնդիր է դրվում ամեն կերպ մատուցել միասնական, նույնական պատմական ճակատագրի պահը (Գեորգիևյան ժապավենները վկա): Այդ նույն սկզբունքով Նադիր շահի արշավանքները ևս մեզ համար կարող էին լինել նվիրական, քանզի բազմաթիվ հայեր Արցախի մելիքություններից մասնակցում էին այդ արշավանքներն:

Որպեսզի ընթերցողների մոտ տարակարծություն չստեղծվի, պարզաբանեմ, որ խնդիր դրված չէ դույզն-ինչ նսեմացնել մեր ժողովրդի ներդրումն այդ գործում, այն ամբողջ հերոսականությունը, որը դրսևորվեց Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայերի մոտ:

Պարզապես այն Հայրենական չէ, այն կարող է լինել Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր կամ Գերմանիայի Արևելյանի ճակատի պարտության օր, բայց ոչ երբեք Հայրենական:

Հ.Գ. Ի դեպ, խորհրդային զորքերն իրականում Բեռլին են մտել մայիսի 8-ին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հետ համատեղ հաղթանակ տարած երկրների համար Մայիսի 9-ը սովորական աշխատանքային օր է:

Վահրամ Թոքմաջյան
 
Orer.am, վերլուծաբան
 
 
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards