Շուտով ամառ է. ծովափնյա նորաձևություն (լուսանկարներ)
LifestyleՇուտով ամառը իր դռները կբացի մեր առաջ, ու կգնանք դեպի խենթ հանգիստ: Ծովափնյա հանգիստ սիրողները կսկսեն ընտրել հարմար հագուստ ու նորաձև լողազգեստ: Իսկ թե ինչ կերպար ստեղծել լողափում, կօգնի Orer.am–ը:
Պարեոն կանանց հագուստի մի տեսակ է, առանց որի անհնար է անցկացնել ամառային ծովափնյա հանգիստը : Իրականում, այն նման է ուղղանկյունաձև գործվածքի մի կտորի, որը կանայք կապում են գոտկատեղին` որպես կիսաշրջազգեստ կամ թևատակերի տակ` որպես զգեստ : Եթե պատրաստվում եք մեկնել լողափ, մնացած բոլոր անհրաժեշտ իրերի հետ չմոռանաք վերցնել ձեր պարեոն`լողափնյա անկրկնելի կերպար ստեղծելու և անմոռանալի հանգիստն ապահովելու համար :
Գաղտնիք չէ, որ միայն մեկ ոճային լողազգեստը լողափին բավական չէ : Ավելի լավ է լրացնել լողափնյա կերպարը մի քանի աքսեսուարներով : Շատ կանայք լողափ մեկնելիս անպայման վերցնում են երկար, թափանցիկ, բարակ զգեստ, կիսաշրջազգեստ, լայն եզրերով գլխարկ, էլեգանտ արևային ակնոցներ, սակայն մոռանում են պարեոյի մասին:
Եթե դուք հին ու բարի դասական ոճի երկրպագու եք, ապա ձեզ համար ամենահարմար տարբերակը ձեր լողազգեստի գույնի պարեո ընտրելն է : Իսկ եթե դուք սիրում եք էքսպերիմենտներ անել սեփական կերպարի վրա, կարող եք ուշադրություն դարձնել վառ ու հագեցած գույներով պարեոների վրա, որոնք իսկապես առանձնանում են իրենց անսովոր երանգներով ու ինքնատիպ նախշերով:
Լայնեզր գլխարկն ու խոշոր ակնոցը ծովափնյա կերպարի մի մասն են կազմում. դրանք դարձնում են գրավիչ, ընդգծում կերպարը ու տպավորություն թողնում:
Դե իսկ լողազգեստ ընտրելիս պետք է շատ ջանք գործադրել: Այսօր նորաձև են ինչպես բաց, այնպես էլ համեստ դիզայնով լողազգեստները: Կատարյալ դասական տարբերակները հիանալի լուծում են նրանց համար, ովքեր ցանկանում են ցուցադրել իրենց գեղեցիկ մարմինը : Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ փակ լողազգեստները, որ նորաձևության չգրված օրենքներով համարվում էին գեր կանանց նախընտրելի ծովափնյա զգեստը, նորաձև կլինեն բոլորի համար: Այսօր դրանք իրենց ոճով ու ձևով կարող են բավարարել նույնիսկ ամենաբծախնդիր ու մարմնի ամենատարբեր կառուցվածք ունեցող կանանց պահանջները : Դիզայներներն այդ փաստը բացատրում են նրանով, որ բավական երկար ժամանակ նորաձև էին բաց լողազգեստները և նրանց ֆոնի վրա փակ տարբերակները երևում են ինչպես նոր, շատ ոճային միտում : Եվ ինչու ոչ, լողազգեստի փակ մոդելները առաջվա նման թույլ են տալիս ցույց տալ միայն կազմվածքի առավելությունները:
Մի գեղեցիկ պայուսակ էլ, հարմար սանրվածք ու լավ տրամադրություն: Ահա ծովափնյա նորաձև կերպարներ:








































Պատրաստեց Լիանա Կարապետյանը