Թրենդային տաբատներ (լուսանկարներ)
LifestyleՏարվա բոլոր եղանակներին տաբատը իր գլխավոր տեղն ունի զգեստապահարանում:
Լայն տաբատները կանանց զգեստապահարան մուտք են գործել մոտ մեկ դար առաջ : Կանայք հագնում էին լայն տաբատները որպես աշխատանքային հագուստ այնքան ժամանակ, մինչև որ Մարլեն Դիտրիխը և Կոկո Շանելն այն չվերածեցին 20-30-ական թվականների թրենդային հագուստի : Լայն տաբատները նոր վերելք ապրեցին նաև 70-ական թվականներին : Այդ ժամանակ երիտասարդ աղջիկները նախընտրում էին կրել բարձր գոտկատեղով լայն տաբատ՝ երկար տունիկաներով ու զգեստներով : 80-ականներին նորաձևությունը փոխվեց և լայն տաբատները դարձան կոստյումների բաղադրիչ մասը : Այո, այդ ժամանակ կանայք տղամարդկանց հետ հավասար սկսեցին կոստյումներ կրել:
Ի դեպ, 90-ական թվականներին հիփ-հոփի և երիտասարդական երաժշտական մշակույթի շնորհիվ լայն տաբատները նորաձևության բարձրունքին էին գտնվում : Երաժշտության այդ ոճի երկրպագուները իրենց պաշտամունքի առարկա էին դարձրել լայն ուղիղ տաբատները՝ ցածր գոտկատեղով ու հետևի մասում մեծ գրպաններով:
Հետաքրքիր ձևվածք ունեն հատկապես պալացո տաբատները : Դրանք այն տաբատներն են, որոնք լայնանում են հենց ազդրերի վերին հատվածից կամ նույնիսկ գոտկատեղից : Երբեմն պալացոներն այնքան լայն են լինում, որ երկար կիսաշրջազգեստ են հիշեցնում : Հայտնի դիզայներների հավաքածուներում կարելի է հանդիպել պալացոյի ինչպես ստանդարտ երկարության, այնպես էլ կարճ մոդելներ : Հանդիպում են նաև խիստ ոճի և էքստրավագանտ պալացոներ:
Բոյֆրենդ ջինսերն, իհարկե, դեռ հաստատուն կերպով պահում են իրենց առաջատար դիրքերը նորաձևության մեջ : Միլիոնավոր կանայք, որոնք քայլում են նորաձևությանը զուգահեռ, ընտրում են հենց այդ ոճը, որի շնորհիվ կարելի է ստեղծել քիչ կոպիտ տղամարդկային կերպար՝ միևնույն ժամանակ չբացառելով անպաշտպան ու խոցելի կնոջ կերպարը: Հատկանշական է այն, որ այդպիսի ջինսերը սազում են գրեթե բոլոր կանանց : Բացառություն կարող են կազմել միայն տարեց կանայք : Բացի այդ, այդպիսի տաբատները հետաքրքիր են նայվում ինչպես դասական բարձրակրունկ կոշիկների, այնպես էլ ժամանակակից սպորտային կոշիկների հետ :
Գաղտնիք չէ, որ դասական ոճը հավերժ է : Դա վերաբերում է նաև ջինսե տաբատներին : Ինչպես ցույց տվեցին հայտնի դիզայներների այս տարվա հավաքածուները, դասական ջինսերն առաջվա նման ակտուալ են նորաձևության աշխարհոււմ և չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը : Ջինսե տաբատների դասական ձևվածքը կանանց թույլ է տալիս այն հեշտությամբ համադրել իրենց զգեստապահարանի մյուս բնակիչների հետ:
Orer.am-ը ներկայացնում է թրենդային տաբատների ֆոտոշարք:










































Պատրաստեց Լիանա Կարապետյանը