Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանում «խափանվել են» ԱՄՆ Պետդեպարտամենտի և տեղի ԱՄՆ դեսպանատան կայքերը

Analysis

Արդեն երկու օր է, ինչ միջազգային հանրությունն իր գնահատականներն է հնչեցնում մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, սակայն ադրբեջանական մամուլը երկարատև լռություն պահպանելուց հետո երեկ երեկոյան միայն սկսեց այդ մասին կցկտուր տեղեկություններ ներկայացնել իր հանրությանը:

Հայկական մամուլն արդեն իսկ արձանագրել էր, որ ադրբեջանցի բազմաթիվ օգտատերեր հանդիպման մասին մանրամասներ իմանալու համար սկսել են զանգվածաբար օգտվել հայկական լրատվական կայքերից: Հավանաբար, դրանից հետո միայն ալիևյան քարոզչամեքենան սկսեց զգուշորեն ու անբովանդակ տեղեկություններ ներարկել իր լրատվական հարթակներ՝ իր երկրում սկսված տեղեկատվական վակուումը փոքր-ինչ մեղմելու և հասարակությանը նորից ստերով «կերակրելու» համար:

Ու քանի որ Վիեննայի հանդիպման մասին իրականությունը ներկայացնելը կարող էր «վնասակար» լինել պաշտոնական Բաքվի վերնախավի համար, ուստի, այսօր էլ սկսել են մեկ այլ հնարքի դիմել: Այսօր, երբ հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, «զարմանալիորեն և, չգիտես ինչու, խափանվել են» Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության և Պետդեպարտամենտի կայքերը:

Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ հասարակությանը տեղեկատվական վակուումի մեջ պահելու ադրբեջանական համառ ջանքերը շարունակվում են, ինչը ևս մեկ անգամ հաստատում է հայկական կողմի առավելությունների և ձեռքբերումների մասին:
Հիշեցնենք, որ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հետ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին դրական գնահատական էր հնչեցրել՝ այն որակելով ճիշտ ուղղությամբ արված քայլ:

«Հանդիպման ավարտին արտգործնախարարների տարածած համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչ հարցեր են քննարկվել, այն նաև ցույց է տալիս հանդիպման մասնակիցների կառուցողական մոտեցումները: Երկու երկրների նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման հանձնառությունը, ինչպես նաև պատրաստակամությունը՝ ներդնել վստահությունն ամրապնդող միջոցներ և հաջորդ ամիս սկսել բանակցությունները, որոնք կարող են տանել համապարփակ կարգավորման: Նրանք  ի ցույց դրեցին այն, ինչ մենք քաղաքական կամք են անվանում՝ առաջ շարժվել ստատուս-քվոյից և ձեռնարկել քայլեր, որոնցից կարող են շահել տարածաշրջանում բոլորը: Հետևաբար, ինչպես Պետքարտուղարը հայտարարեց, մենք նրանց կողքին ենք, որ ուղղությամբ էլ նրանք քայլեր ձեռնարկեն: Հանդիպումը դրական էր և ճիշտ ուղղությամբ արված քայլ: Եվ հիմա բոլորը պետք է ջանասիրաբար աշխատեն այն համաձայնությունների իրականացման ուղղությամբ, որոնց հասել են»,- նշել է Քիրբին:

Նշենք նաև, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում: Բացի այդ, կողմերը պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը և նշել, որ հետագա բռնությունների ռիսկը նվազագույնի հասցնելու համար նախագահները համաձայնել են հնարավորինս կարճ ժամանակում ամբողջացնել հետաքննության մեխանիզմների ներդրումը:


Ա.Գրիգորյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards