Yerevan, 03.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Զաքարյան եղբայրների օգնությունը՝ զոհված զինծառայողների ընտանիքներին

Orer.am-ը շարունակում է ներկայացնել հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող օգնությունների շարքը:

Ուշագրավ է այն, որ նրանք շարունակում են մնալ հասարակության ուշադրության կենտրոնում և բարերարների օգնությամբ կարողանում են որոշ չափով հաղթահարել այն փորձությունը, որի մեջ հայտնվել են:

Բարեգործություն իրականացնող անձանց ու կազմակերպությունների մասին մեր նախորդ հոդվածում «Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների համասեփականատեր Ալեքսան Զաքարյանը Orer.am-ի հետ զրույցում հրաժարվել էր ներկայացնել իրենց իրականացրած ծրագրերը՝ նշելով, որ այն, ինչ իրենց կողմից է արվում, ոչ թե լավություն է զոհված զինծառայողների ընտանիքներին, այլ իրենց պարտքն է մշտապես նրանց կողքին լինելը:

Orer.am-ին, սակայն, հայտնի դարձավ, որ նշված ընկերությունների սեփականատերեր Գուրգեն և Ալեքսան Զաքարյաններն օրերս ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված երկու զինծառայողներից մեկի ընտանիքին բնակարան են նվիրաբերել, իսկ մյուսի երկու փոքրիկներին էլ մինչև չափահաս դառնալն ամենամսյա նպաստ են տրամադրելու՝ յուրաքանչյուր երեխային 100-հազարական դրամի չափով:

Զոհված զինծառայողների այրիները նշեցին, որ իրենց բարերարները Գուրգեն և Ալեքսան Զաքարյաններն են, ովքեր չեն ցանկանում անձամբ ներկայանալ, իսկ օգնությունը տրամադրում են նրանց օգնականների և իրավաբանի միջոցով:

Այս անգամ օգնություն ստացած ընտանիքներից մեկն ապրիլի 5-ին Քարվաճառում զոհված վանաձորցի պայմանագրային զինծառայող շարքային Կարեն Դավթյանի այրին և երկու երեխաներն էին, ում բարերար եղբայրների կողմից նվիրաբերվեց երկու սենյականոց բնակարան Վանաձոր քաղաքում: Մինչ այդ Դավթյանների ընտանիքը վարձով ապրում էր Վանաձոր քաղաքում: Ընտանիքի միակ կերակրողին կորցնելուց հետո կինն անելանելի իրավիճակում էր հայտվել, սակայն այսօրվանից արդեն նրանց բնակարան ունենալու հարցը լուծվել է: Թե երբ կտեղափոխվեն նոր բնակարան, Կարենի այրին՝ Մարինե Հովակիմյանը, չգիտեր, սակայն այսօր արդեն նոտարական կարգով բնակարանը ձևակերպվել և նրան է հանձնվել գնված բնակարանի փաստաթղթերը:

Մարինեն Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ ո´չ ինքն է ճանաչում բարերարներին, ո´չ էլ նրանք են իրեն ճանաչում, իսկ իրեն տուն նվիրելու մասին լուրն ստացել է Վանաձորի մարզպետարանից:

«Այս պահին նոտարական գրասենյակում փաստաթղթերն ենք ձևակերպում, բայց բարերարը չի եկել: Մինչ այս պահը նրա անունն էլ չգիտեի, քանի որ նա չէր ցանկացել ներկայանալ, բայց մեր բարերարի օգնականը նոր տեղեկացրեց, որ նրա անունը Ալեքսան Մուշեղի Զաքարյան է: Չնայած նրան անձամբ չեմ ճանաչում, քանի որ փաստաթղթերը ձևակերպում ենք նրա խորհրդականի և իրավաբանի հետ, սակայն ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ոչ միայն նրանց, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել և ձեռք են մեկնել մեր ընտանիքին այս ծանր պահին»,- ասաց Մարինեն:

Մարինեն նշեց նաև, որ այս ընթացքում այլ օգնություններ էլ ստացել է մարզպետարանի և այլ բարերարների կողմից: Դրանից բացի, նաև ամենամսյա նպաստ պետք է տրամադրվի, սակայն այս պահին դեռ փաստաթղթերը չի կարողացել ներկայացնել համապատասխան մարմիններին:

Բարերար եղբայրների կողմից օգնության ձեռք մեկնած երկրոդ ընտանիքն ապրիլի 4-ին զոհված 26-ամյա Վարդան Թադևոսյանի ընտանիքն է: Նրա այրին՝ Էլիզա Սարգսյանը, Orer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն զանգահարել և տեղեկացրել են, որ Գուրգեն և Ալեքսան Զաքարյանների կողմից իր երկու երեխաներին խնամելու համար ամենամսյա թոշակ են հատկացնելու. «Զանգահարեցին և փաստաթղթերով հրավիրեցին Երևան՝ տեղեկացնելով, որ ամեն երեխայի համար 100 հազարական դրամ գումար են տրամադրելու»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Էլիզան:

Հիշեցնենք, որ Վարդան Թադևոսյանը Շիրակի մարզի Գետափ գյուղից էր: Զինված ուժերում ծառայում էր 2008 թվականից: Երկար տարիներ է, ինչ ընտանիքով տեղափոխվել և ապրում էին Ջաբրայիլում: Որպես պայմանագրային զինծառայող՝ Ջաբրայիլի հանրակացարանում նրանց ապրելու տեղ էին հատկացրել: Նրանք նույնպես սեփական բնակարան չունեն, սակայն Վարդանի այրին մեզ տեղեկացրեց, որ քանի որ իրենք ԼՂՀ քաղաքացիներ են, ուստի բնակարանի հարցը այնտեղ է լուծվելու, բայց քանի որ ամուսնու հուղարկավորությունից հետո ինքը դեռ չի վերադարձել ԼՂՀ, այդ իսկ պատճառով էլ դեռ չգիտի, թե իր բնակարանի հարցն ինչպես կլուծվի:

Արմինե Գրիգորյան

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun