5 սուպերօգտակար խորհուրդ սուպերմարկետ այցելելու համար
LifestyleOrer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 խորհուրդ, որոնք պետք կգան Ձեզ սուպերմարկետ այցելելու ժամանակ:
Սուպերմարկետում գնումներ անելը հաճելի է. լուսավոր ու մեծ տարածք, շատ ապրանքներ ու երաժշտություն: Սակայն պետք է զգոն լինել, քանի որ սուպերմարկետների նպատակը որքան հնարավոր է շատ հաճախորդ գրավելն է, իսկ որակի ու շահավետության համար հաճախորդները պետք է միշտ զգոն լինեն:
1. Աչքերի մակարդակին հավասար
Այս հնարքը օգտագործում են բոլոր մարկետներում. թանկարժեք և ժամկետը լրանալուն մոտ ապրանքները դրվում են ամենաերևացող մասում, այսինքն աչքերի մակարդակին հավասար: Եթե կռանաք և նայեք ներքևի դարակներում, ինչպես նաև ամենավերին դարակներում կարող եք գտնել ավելի էժան ու թարմ ապրանքներ:

2. Հերթերից խուսափել
Եթե մտել եք սուպերմարկետ մեկ բան գնելու համար, օրինակ մեկ շիշ ջուր, մաստակ, կամ շոկոլադ, և դրամարկղում հերթ է ու ձեզնից առաջ կանգնած մեծ սայլակը լի ապրանքներով հաճախորդը չի ցանկանում զիջել ձեզ, ապա նրան տվեք ձեր ապրանքի գումարը և խնդրեք ապրանքն անցկացնել դրամարկղի սարքով:

3. Ակցիաներ
Ակցիաները միշտ գրավում են մարդկանց, սակայն մինչև ապրանքը գնելը վերցրեք այն ու ստուգեք ժամկետը, քանի որ հաճախ գրեթե ժամկետանց ապրանքներն են վաճառվում ակցիաներով: Եթե ժամկետը փակցված է սուպերմարկետի կողմից, ապա պոկեք այն ու փորձեք գտնել իրական ժամկետը:

4. Բուսական յուղը՝ մուգ շշերով
Եթե բուսական յուղ եք ցանականում գնել, ապա ընտրեք այն, որի շիշը մուգ գույն ունի, քանի որ բուսական յուղը չի կարելի պահել լուսավոր վայրում, իսկ սուպերմարկետում միշտ ուժեղ լույս է: Կարող եք յուղն ընտրել նաև ստորին դարակներից:

5. Վակուումային փաթեթ
Մի գնեք այնպիսի միս կամ բանջարեղեն, որ վակուումային փաթեթով է, քանի որ սուպերմարկետը վրան նշում է միայն փաթեթավորման ամսաթիվը, և հայտնի չէ, թե որքան է այդ նույն մթերքը մնացել վաճառասեղաններին:
