5 մթերք, որ կարելի է ուտել անգամ գիշերը
LifestyleԿա նիհարելու ամենահայտնի միջոցը, որը չի տանջում դիետաներով, ուղղակի պետք է չուտել երեկոյան 6-ից կամ 7-ից հետո: Orer.am-ը Ձեզ է ներկայացնում մթերքներ, որոնք կարելի է ուտել 7ից և անգամ 10-ից հետո:
1. Սունկ
Սնկերը քիչ կալորիականությամբ մթերք են: Եթե այն տապակելու փոխարեն խաշեք, ապա այն կդառնա դիետիկ սնունդ: Այն ստամոքսում ծանրության զգացում չի առաջացնում: Սակայն մարդիկ սովոր են այն մատուցել այլ սոուսներով ու մթերքներով:
2. Մորի
Ցանկացած հատապտուղ կարելի է ուտել 18:00-ից հետո: Դրանք քիչ կալորիական են ու պարունակում են շատ վիտամիններ, որոնք օգտակար են հատկապես մաշկի համար:
3. Ծիրան
100 գրամ ծիրանի մեջ պարունակվում է ընդամենը 42 կկալ: Այդ պատճառով շոկոլադի, թխվածքի և ծիրանի միջև ընտրությունը պետք է տալ մրգին:
4. Կաղամբ
Կաղամբը շատ վիտամիններ է պարունակում ու համարվում է դիետիկ մթերք: Այդ պատճառով այն իդեալական է ընթրիքի համար:
5. Կիվի
Կիվին անփոխարինելի է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Կիվին օգնում է այրել յուղն ու կարգավորում է օրգանիզմի ջրի բալանսը: