Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ու ծաղկեց գործը մուրացիկի

Society

«Փողոցով քայլող աղջիկն այս բառերը լսելուց նախ զարմացավ, ապա վախեցավ՝ բառերի հեղինակ՝ մոտ 10 տարեկան մի երեխա հարձակվեց աղջկա վրա, կապիկի աճպարանքով ցատկեց վեր, խլեց նրա ձեռքի տուփը եւ անհետացավ…

Սա ոչ դրվագ էր կրիմինալ ֆիլմից, ոչ էլ երեւակայությանս արդյունքը, սա իրականություն էր: Բարի գալուստ Թբիլիսի

Քաղաքի գրեթե յուրաքանչյուր հատվածում կարելի է հանդիպել մուրացիկների: Այսօր Թիֆլիսն առանց նրանց պատկերացնելը բարդ է: Նրանք գումար եւ ուտելիք են խնդրում, պահանջում, իսկ առավել փոքրիկները՝ մեկ-մեկ էլ գողանում: Քույր-եղբայր, ծնող-երեխա կամ ուղղակի ընկերներով են նրանք շրջում քաղաքում….»

Դեռ 2012 թվականին իմ կողմից գրված տողեր էին, որ այսօր ոչ միայն չեն հնացել, այլ ավելի ակտուալ են դարձել: Հարևան Վրաստանի մայրաքաղաքը մեր օրերում առանց մուրացիկների պատկերացնելը բարդ է: Նրանք ամենուր են՝ կանգառներում, լուսացույցների տակ՝ որ պատեհ առիթին փողոց վազեն, սննդի կետերի դիմաց՝ որ կրկին պատեհ առիթի դեպքում մի կտոր ուտելիք խնդրեն կամ գողանան…

«IPM» ընկերության կողմից հրապարակված 2014 թվականի հետազոտյան  համաձայն Վրաստանում  աղքատության մակարդակը կազմում էր  66%: Թիվը վերջին տարվա ընթացքում նվազել է, սակայն՝ չնչին:

Այստեղ, այնուհանդերձ պետք է մեկ դիտարկում անել: Թբիլիսյան մուրացիկները հիմանակում ազգությամբ վրացիներ չեն: Գերակշիռ մաս են կազմում գնչուները, քրդերը կան նաև՝ հայեր:

«eJournal.am էլեկտրոնային ամսագրում» հրապարակված հոդվածը պատմում է, որ ընդհանուր առմամբ, մուրացիկներին կարելի է բաժանել 2 խմբի՝ շրջիկ եւ նստակյաց:
Շրջիկներ: Ունիկալ դեմքեր են: Անգիր գիտեն վրացական ազգային բոլոր տոները, զբոսաշրջային յուրաքանչյուր քաղաքի ծակն ու ծուկը, ու շա՜տ լավ գիտեն, թե տարվա որ օրը որտեղ պետք է կանգնեն:

Հատկապես մուրացիկներով լի է Մցխեթան, որտեղ գտնվում է վրացական քաղքեդոնական Սվետիցխովելի տաճարը: Պատմական քաղաքը  Թբիլիսի մայրաքաղաքից 20կմ դեպի հյուսիս-արևմուտքում է: Որպես Քրիստոսի հայտնի պատանքի թաղման անկյուն, Սվետիցխովելին երկար ժամանակ եղել է հիմնական վրացական եկեղեցի և մինչև օրս մնացել է Վրաստանի փառաբանության վայրերից մեկը: Այս եկեղեցին հիմա գործում է ինչպես Մցխեթի և Թբիլիսիի արքեպիսկոպոսի նստավայր, ով միևնույն ժամանակ հանդիսանում է կաթողիկոսն ամբողջ Վրաստանի: Գործող տաճարը, որի հետ շատ լեգենդներ են կապված, կառուցել է վրաց ճարտարապետ Արսեկիսդզեն` 11-րդ դարում:
Քանի որ քաղաքները մոտ են, ապա այս առումով ևս հեշտ է տեղաշարժվելը՝ աշխատում է Թբիլիսի-Մցխեթա երթուղին, որի արժեքն է 2 լարի՝ մոտ 420 դրամ: Իսկ այդ 420 դրամը վաստակելն այնքան էլ բարդ չէ…

Նկարահանումներից մեկի ժամանակ ծանոթացել էի հիմնականում Թբիլիսիի կենտրոնում պտտվող Գոհարին՝ գյումրեցի կնոջը, ով, իր խոսքով, 2010 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել էին հարևան երկիր, որովհետև տեղի բարեկամների ասելով՝ կյանքը հեշտ էր: Հեշտ կյանքը սակայն բազմազավակ մորը փողոց էր տարել՝ փող մուրալու: Եվ այդ գործն անում էին բոլորով՝ 2 անչափահաս տղան և նորածին դստրիկը, իսկ ամուսինն անկողնային հիվանդ էր…

2015 թվականի մայիսի 26-ն էր՝ Վրաստանի անկախության օրը, երբ հերթական անգամ այցի գնացի Մցխեթա: Մի կերպ հաղթահարեցի մուրացիկների շարքն ու ուզում էի ոտքն դնել տաճար, երբ թևիցս քաշեցին: Գոհարն էր: «Խոպան էր»  եկել:

Ոգևորված պատմում էր, որ այստեղ կանգնելու տեղ ունենալու համար պետք է մի քանի օր առաջ գալ ու բանակցել, վճարել, բայց դե դժվարությունները «փողը ծածկում են»…

Այս դեպքում, ինձ ոչ այնքան բանակցելն էր հետաքրքրում, որքան վճարելը: Ու՞մ վճարել: Ինչու՞ վճարել փողոցում կանգնելու համար: Եվ հենց այդ օրը պետք է ծանոթանայի վրացական մուրացիկների մաֆիայի հետ: Այսինքն ծանոթանայի զուտ երևույթին, քանզի նրանց գտնելը խիստ բարդ և վտանգավոր էր: Գոհարը այդպես վստահեցրեց։
Նրան վերջին անգամ կես տարի առաջ եմ տեսել՝ գործերը լավ էին, բավականին գումար էր տնտեսել ու Երևան էին գալիս։ Այդ օրը  ընկերս վերջին խորհուրդը տվեց՝ հեռու մնալ այդ մաֆիայից…

Մուրացիկների մաֆիա՝ երևույթ, որ մտել էր ուղեղս, որ որդի նման կրծում էր այն, որ զգացմունքներիս լարերի վրա էր գծեր քաշում ու ստիպում բացառապես մտածել իր մասին: Հիմքեր ունեի: Եթե երբևէ եղել եք Թբիլիսիում, նկատած կլինեք, որ տասնյակ մուրացիկ կանանց ձեռքերին մանկահասակ երեխաներ կան, մանկահասակներ կան նաև մենակ՝ սայլակով կամ էլ պարզապես փողոցին դրված  թղթի վրա քնած: ՔՆԱԾ: Նրանք բոլորը քնած են: Միշտ քնած են: Ժամերով քնած են: Փորձի համար մոտ երկու ժամ  նստել եմ երեխաներից մեկին քիչ մոտ, ձև եմ արել, որ կարդում եմ, որ խորացած աշխատում եմ, այդ ընթացքում փոքրիկը ոչ մի շարժ չի արել, ոչ մի անգամ աչքը չի բացել…
Գոհարն էր պատմում, որ երեխաներին թունդ ալկոհոլ են խմեցնում, իսկ թե ինչ էր կատարվում հետո՝ կարդացեք eJournal.am էլեկտրոնային հանդեսում:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025