Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տնտեսագետ. Գնումների գործընթացը պետք է առավել հանրայնացնել

Interview

Պետական գնումների համակարգը երկրի հարկաբյուջետային համակարգի արդյունավետությունը պայմանավորող առանցքային բաղադրիչներից է: Միաժամանակ այստեղ առկա են բազմաթիվ ռիսկեր, որոնք էապես խոչընդոտում են համակարգի բնականոն գործունեությունը: Այս իմաստով շատ կարևոր եմ համարում պետական գնումների համակարգի թափանցիկության բարձրացման ուղղությամբ վարչապետի ելույթը: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Իրականում ժամանակին «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և համապատասխան մեխանիզմների ներդրմամբ խնդիր էր դրվում կրճատել ոլտում առկա չարաշահումներն ու առավել բաց, թափանցիկ և մրցակցային համակարգ ստեղծել: Պետական գնումների կանոնակարգման վերջին 5 տարիների ընթացքում (համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել 2011թ.-ից) ի հայտ եկան այն բոլոր բացերն ու ռիսկերը, որոնք խոչընդտում են օրենքով նախատեսված մեխանիմզների լիարժեք իրագործմանն ու դրանով իսկ նվազեցնում պետական բյուջեի ծախսերի արդյունավետությունը»,- նշեց տնտեսագետը:

Ըստ բանախոսի՝ այստեղ հատկապես պետք է նշել պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը գնումների գործընթացին, մրցույթներին մասնակցող տնտեսվարողների կողմից գնային համաձայնությունները և պայմանավորվածությունները, շուկայականից առավել բարձր գնով ապրանքների և ծառայաույթունների ձեռքբերումը և այլն:

«Բնականաբար այս ամենի արդյունքում պետական միջոցներն ոչ արդյունավետ են օգտագործվում, ինչը հասկանալիորեն բերում է տնտեսական բացասական հետևանքների: Խնդիրը բավական արդիական է, այդ մասին է վկայում այս համակարգի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը: Դա են վկայում նաև տնտեսվարող սուբյեկտների մտահոգություններն ու դժգոհությունները՝ գնումների գործընթացի, համապատասխան մրցույթների կազմակերպման առնչությամբ»,- հավելեց վերջինս:

Տնտեսագետն ընդգծեց, որ համակարգի առավել մեծ թափանցիկությունը, մրցույթներին բոլոր շահագրգիռ տնտեսվարողների մասնակցությունը, իրական մրցակցային պայամանների ապահովումը, գնումների գործընթացի հաշվետվողականության և հրապարակայնության բաղադրիչի բարձրացումը ենթադրում է հանրային վերահսկողության մեծացում:

«Դա իր հերթին կապահովի պետական միջոցների առավել արդյունավետ օգտագործում: Միայն հետևողական քայլերի շնորհիվ հնարավոր կլինի արդյունքներ ակնկալել»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է. «Գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ առավել բարելավել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում, հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի, էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել՝ գնումների գործընթացների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, ինչպես նաև կնքված պայմանագրերի կատարման արդյունքները (ընդունման-հանձնման ակտեր, կատարողական ակտեր, հաշիվ ապրանքագրեր և այլն):

Միաժամանակ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ` վառելիք, գրասենյակային կամ տնտեսական նյութեր և այլն: Նշված հաշվետվություններում ներկայացվում են տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները, հաղթողների առաջարկած միջին գները, այդ գների միջև ստանդարտ շեղումը և այլն, ինչպես նաև կարելի է տեսնել ըստ պատվիրատուների` առանձին գնման ժամանակ ստացված նվազագույն և առավելագույն գները ու հաղթողի առաջարկած գինը»:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor