Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մելանոմայի վաղ հայտնաբերման դեպքում այն բուժվում է 100 տոկոսով

Society

Այսօր Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը, Հայաստանի Մաշկավեներաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Կարեն Բաբայանը և Հայկական երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հունիսի 9-11-ը «Մելանոմայի վաղ ախտորոշման և կանխարգելման օրեր Հայաստանում» միջոցառման հիմնական նպատակի մասին, նշեցին, որ այն բավական վտանգավոր հիվանդություն է, որի մասին հայ հասարակությունում քչերն են իրազեկված:

Ի դեպ, Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում նման խոշորամասշտաբ միջոցառում, որի նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել հիվանդության մասին տեղեկացվածության մակարդակը, ինչը կնպաստի դրա վաղ հայտնաբերմանը, ճշգրիտ ախտորոշմանը և արդյունավետ բուժման իրականացմանը:

Գ. Բադալյանը, խոսելով չարորակ այդ ուռուցքի՝ մելանոմայի մասին, նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում աշխարհի 44 երկիր արդեն միացել է մելանոմայի դեմ պայքարի միջազգային ծրագրին, այդ թվում՝ ԱՄՆ-ը, եվրոպական մի շարք երկրներ, Ռուսաստանը և այլն:

«Մելանոման մաշկի չարորակ ուռուցքների տեսակներից է, իր ագրեսիվությամբ շատ վտանգավոր է, բայց եթե հայտնաբերվում է ժամանակին, ապա դրա կանխարգելումն ու բուժման արդյունքները շատ բարձր արդյունավետություն են ունենում»,- ասաց Գ. Բադալյանը:

Մասնագետի խոսքով՝ ողջ աշխարհում մելանոմայով հիվանդների թիվը վերջին 10 տարում գրեթե կրկնապատկվել է: Հայաստանում պատկերը մի փոքր այլ է, և վերջին 5 տարվա տվյալների համաձայն՝ մեր երկրում մելանոմայի 40-60 դեպք է արձանագրվել:

Մաշկավեներաբան Կ. Բաբայանը, խոսելով այս հիվանդության մասին, նշեց, որ հիվանդության ախտորոշման համար հարկավոր է բազմապրոֆիլ հետազոտություններ իրականացնել, սակայն դրա վաղ շրջանում հայտնաբերման համար կարևոր է ոչ միայն հասարակության, այլև բժիշկների իրազեկվածության աստիճանն այդ հիվանդության մասին. «Անկախ մասնագիտացումից՝ բժիշկները հիվանդներին զննելիս առաջինը նրա մաշկն են տեսնում, սակայն բաց են թողնում մաշկի զննումը, որը շատ կարևոր է: Պրակտիկորեն բոլոր խալերը կարող են դառնալ մելանոմայի զարգացման պատճառ, և դժվար է կանխատեսել, թե մաշկի վրա առկա որ խալից այն կսկսվի, ուստի արևի ճառագայթների տակ երկար ժամանակ մնալու և մաշկն արևից չպաշտպանելու հետևանքով խալերը կարող են վերածվել մելանոմայի»,- ասում է մաշկավեներաբանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում առկա վիճակագրական թվերն ստացվել են մելանոմա հիվանդության բարդացված դեպքերի բուժման արդյունքում, սակայն իրական պատկերը կարող է այլ լինել և հասնել մոտ 2-3 հազարի: Մասնագետի խոսքով՝ հիվանդության կանխարգելման վրա ծախսված գումարը տասն անգամ ավելի քիչ է, քան ծախսվում է դրա բուժման վրա, ուստի կարևոր է ոչ միայն ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ, այլև հետևողական լինել:

Ի դեպ, Կ. Բաբաջանյանը նշեց նաև, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մելանոմայի տարածվածության դեպքերն առավել հանդիպում են սպիտակամորթների մոտ: Սևամորթների դեպքում այդ թիվը հասնում է նվազագույնի, իսկ նրանց մոտ հիվանդության դեպքերի արձանագրման դեպքում դրանք առաջանում են միայն ձեռքի ափերի շրջանում, որտեղ մաշկն ավելի բաց գույն ունի:

«Կարևոր է ուշադրություն դարձնել խալերի եզրերին: Դրանք պետք է պարզ ուրվագծված լինեն և չնչին խախտումների դեպքում այն կարող է հուշել խնդիրների մասին, սակայն, ցավոք, ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրան: Երբ խալերն սկսում են բորբոքվել, մարդիկ այդ ժամանակ են դիմում բժշկի, որը համարվում է ուշացած: Բացի այդ, շատ դեպքերում ոչ ճիշտ մասնագետի դիմելու հետևանքով ունենում ենք բարդացած դեպքեր, որը բուժելը կարող է նույնիսկ անհնարին դառնալ»,- ասում է Կ. Բաբաջանյանը:

Մասնագետի խոսքով՝ մելանոման ամենաչարորակ ու արագ զարգացող ուռուցքն է, որի բուժումը հետաձգելը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների, իսկ ժամանակին հայտնաբերվելու դեպքում այն 100 տոկոսով բուժվում է:

Ա.Գրիգորյան

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education