Չափը կապ չունի. ինչպես է դասավորվել ամենացածրահասակ զույգի կյանքը (լուսանկարներ)
LifestyleԱշխարհի ամենացածրահասակ զույգը (թե՛ կնոջ և թե՛ տղամարդու հասակը 90 սմ-ից ցածր է) ապացուցել է աշխարհին, որ չափը կապ չունի, երբ խոսքը սիրո մասին է:
Պաուլու Գաբրիել դա Սիլվա Բարրուշ և Կատյուսիա Հոշինոն հիվանդության պատճառով ցածր հասակ ունեն. 88,4 սմ և 89,4 սմ,- գրում է ORER.am-ը:
Նրանք պատրաստվում են Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել: Նրանք միասին են արդեն 10 տարի: Պաուլուն և Կատյուսիան ծանոթացել են սոցցանցերից մեկի միջոցով: Տղան Կատյուսիային սիրահարվել է առաջին հայացքից և որոշ ժամանակ անց տեղափոխվել է նրա մոտ:
Նրանց համար հիվանդությունը մեծ նշանակություն չունի, քանի որ նրանք միասին են: Օաուլուն ունի իրենց հարմարեցված մեքենա, իսկ Կատյուսիայի գեղեցկության սրահը կահավորված է այնպես, որ իրեն հեշտ լինի օգտվել: