Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սամվել Բաբայանի ահասարսուռ հայտարարությունների հետքերով կամ Ադրբեջանի նավթադոլլարները «Երկաթե գմբեթի» տակ

Analysis

«Ես պատասխանում եմ՝ Ադրբեջանն ունի հակահրթիռային համակարգ, որըկոչվումէ «Железный купол», իսրայելական 4 հատբդիվիզիոն ա առել, խնդրեմ, մտեք միջազգային առևտրի կենտրոն ու իմացեք՝ կա, թե չկա: Ու կարող եմ տեղերն էլ ասեմ՝ որտեղ են տեղակայված ամբողջ Ադրբեջանի տարածքում»:

 Սամվել Բաբայան

Փորձենք պարզել, թե ինչ է այդ, հայերեն թարգմանությամբ, «Երկաթե գմբեթը»...

«Երկաթե գմբեթը» իսրաելական (ԱՄՆ-ի հետ համատեղ) արտադրության հակաօդային պաշտպանության համակարգ է, նախատեսված է 4-70 կմ հեռահարության հրթիռների (“Գրադ” կայանքների , պաղեստինյան ինքնաշեն “Կասսամ” հրթիռների ) օդում ոչնչացման համար: Դիվիզիոնը իր կազմում ունի մեկ ռադիոլոկացիոն կայան, մեկ կառավարման կետ և երեք արձակման համակարգ` յուրաքանչյուրը 20 ական “Տամիր” հրթիռներով, սպասարկումը կատարում են 100 անձ` ներառյալ պաշտպանությունը:

Գործողության սկզբունքը – ռադիոլոկացիոն կայանը ֆիքսում է հակառակորդի հրթիռի արձակումը, տալիս է հրահանգ, “Տամիր” հրթիռները արձակվում են և խոցում նշանակետերը հակառակորդի հրթիռների հետագծի ամենաբարձր կետում: Մեկ “Տամիրը” խոցում է մեկ հրթիռ` խոցման էֆեկտիվությունը 90% է ( սա ապացուցվել է գործնականում Պաղեստինի կողմից Իսրաելի վրա արձակված հրթիռների օրինակով ): Մեկ դիվիզիոնը պաշտպանում է 150 կմ2 տարածք: Իսրաելը, ըստ 2015 թվականի տվյալների, ունի 9 դիվիզիոն, ըստ պաշտպանության նախարարության՝ անհրաժեշտ են 10-15 դիվիզիոն: Մեկ դիվիզիոնի արժեքը 50 000 000$ է, մեկ “Տամիր” հրթիռի արժեքը՝  20 000$:

Բազմաթիվ պետություններ ( ԱՄՆ, Հարաֆային Կորեա, Հնդկաստան, Արաբական էմիրություններ, Օման, Քուվեյթ, Ադրբեջան և այլն) տարբեր ժամանակներում ցանկություն են հայտնել ձեռք բերել «Երկաթե գմբեթ» սակայն առ այժմ` ըստ համացանցի,  դա չի եղել: Մասնավորապես, 2014 թվականի սեպտեմբերին Բաքվում անցկացվող պաշտպանական և աէրոտեզերական ADEX 2014 ցուցահանդեսի  ժամանակ  Իսրաելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի կողմից այն ներկայացվել է  Իլհամ Ալիևին, կնքվել է պայմանագիր, որը մինչև 2016 թվականի հունվար  դեռ  չէր  կատարվել (պատճառը, ըստ որոշ մասնագետների, այն է , որ ԱՄՆ-ը ադրբեջանին զենք չի վաճառում, իսկ «Երկաթե գմբեթը» համատեղ արտադրության է):

      Իսկ ինչու՞ չեն գնել մնացած երկրները:

     Պարզվում է , որ «Երկաթե գմբեթը» ֆինանսական տեսակետից խիստ աննպատակահարմար է, քանի , որ մեկ “Տամիրով” (20 000$ ) խոցվում է, օրինակ, մեկ “Գրադի” հրթիռ (5 000$ ), կամ ավելի վատ` 200$-ոց ինքնաշեն “Կասսամ” հրթիռ: Բացի այդ, լայնամաշտաբ պատերազմի դեպքում անգամ “Գրադ” կայանքների մեկ դիվիզիոնի ( 6 կայանք` յուրաքանչյուրը 40 ական հրթիռ) համազարկի դեպքում մեկ «Երկաթե գմբեթը» ( 3 կայանք` յուրաքանչյուրը 20 ական հրթիռ) կարող է խոցել արձակվածի 30%-ը, դրան գումարած վերալիցքավորման ժամանակահատվածների տարբերությունը (“Գրադի հրթիռի քաշը 60 կգ է, իսկ“Տամիրինը” ` 90կգ), նաև որոշ մասնագետներ նշում են, որ մինչև 10 կմ հեռավորությունից համազարկի դեպքում «Երկաթե գմբեթը» չի հասցնում պատասխանել, չի պատասխանում նաև ցածր թռչող նպատակակետերի դեպքում: Քանի, որ «Երկաթե գմբեթները» լավ չեն վաճառվում, Իսրաելը սկսել է դրանց մոդիֆիկացումը ռազմանավերում տեղադրելու համար: Այս դեպքում արդեն նշված թերությունները էական չեն դառնում:

       Այժմ փորձենք հասկանալ, թե ինչու են հաշվենկատ և փողերը հաշվող հրեաները ստեղծել այս համակարգը:

       Իրականում Իսրաելի համար այս համակարգերը  տնտեսապես խիստ շահավետ են , քանի, որ ըստ իրենց օրենքների, հրետակոծությունից վնասված յուրաքանչյուր տան համար պետությունը վճարում է 1 000 000 շեքել ( 250 000$), այսինքն 20 000$-ով խուսափում են 250 000$ վճարելուց, նաև խուսափում են հնարավոր մարդկային կորուստներից և նաև «Երկաթե գմբեթը» գործարկելուց հետո խիստ աճել է ժողովրդի ապահովվածության աստիճանը, բարձրացել է մարտական ոգին և հավատը պետության հանդեպ:

      Ասվածից պարզ է դառնում միայն մեկ բան` Սամվել Բաբայանը կարողանում է օգտվել համացանցից, բայց չի փորձում խորանալ և մտածել կարդացածի մասին: Անգամ եթե Ադրբեջանը ունի «Երկաթե գմբեթներ», միևնույն է, դա ինչ որ ձևով չի փոխում ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, և անգամ հաճելի է, որ փողերը ծախսում է պաշտպանական զինատեսակների վրա և ոչ թե հարձակողական զինատեսակների: Իսկ «Երկաթե գմբեթների» հավանական գտնման վայրերը կարող է նշել աշխարհագրությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած երեխա:

Կամո Խաչիկյան

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education