Սամվել Բաբայանի ահասարսուռ հայտարարությունների հետքերով կամ Ադրբեջանի նավթադոլլարները «Երկաթե գմբեթի» տակ
Аналитика«Ես պատասխանում եմ՝ Ադրբեջանն ունի հակահրթիռային համակարգ, որըկոչվումէ «Железный купол», իսրայելական 4 հատբդիվիզիոն ա առել, խնդրեմ, մտեք միջազգային առևտրի կենտրոն ու իմացեք՝ կա, թե չկա: Ու կարող եմ տեղերն էլ ասեմ՝ որտեղ են տեղակայված ամբողջ Ադրբեջանի տարածքում»:
Սամվել Բաբայան
Փորձենք պարզել, թե ինչ է այդ, հայերեն թարգմանությամբ, «Երկաթե գմբեթը»...
«Երկաթե գմբեթը» իսրաելական (ԱՄՆ-ի հետ համատեղ) արտադրության հակաօդային պաշտպանության համակարգ է, նախատեսված է 4-70 կմ հեռահարության հրթիռների (“Գրադ” կայանքների , պաղեստինյան ինքնաշեն “Կասսամ” հրթիռների ) օդում ոչնչացման համար: Դիվիզիոնը իր կազմում ունի մեկ ռադիոլոկացիոն կայան, մեկ կառավարման կետ և երեք արձակման համակարգ` յուրաքանչյուրը 20 ական “Տամիր” հրթիռներով, սպասարկումը կատարում են 100 անձ` ներառյալ պաշտպանությունը:
Գործողության սկզբունքը – ռադիոլոկացիոն կայանը ֆիքսում է հակառակորդի հրթիռի արձակումը, տալիս է հրահանգ, “Տամիր” հրթիռները արձակվում են և խոցում նշանակետերը հակառակորդի հրթիռների հետագծի ամենաբարձր կետում: Մեկ “Տամիրը” խոցում է մեկ հրթիռ` խոցման էֆեկտիվությունը 90% է ( սա ապացուցվել է գործնականում Պաղեստինի կողմից Իսրաելի վրա արձակված հրթիռների օրինակով ): Մեկ դիվիզիոնը պաշտպանում է 150 կմ2 տարածք: Իսրաելը, ըստ 2015 թվականի տվյալների, ունի 9 դիվիզիոն, ըստ պաշտպանության նախարարության՝ անհրաժեշտ են 10-15 դիվիզիոն: Մեկ դիվիզիոնի արժեքը 50 000 000$ է, մեկ “Տամիր” հրթիռի արժեքը՝ 20 000$:
Բազմաթիվ պետություններ ( ԱՄՆ, Հարաֆային Կորեա, Հնդկաստան, Արաբական էմիրություններ, Օման, Քուվեյթ, Ադրբեջան և այլն) տարբեր ժամանակներում ցանկություն են հայտնել ձեռք բերել «Երկաթե գմբեթ» սակայն առ այժմ` ըստ համացանցի, դա չի եղել: Մասնավորապես, 2014 թվականի սեպտեմբերին Բաքվում անցկացվող պաշտպանական և աէրոտեզերական ADEX 2014 ցուցահանդեսի ժամանակ Իսրաելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի կողմից այն ներկայացվել է Իլհամ Ալիևին, կնքվել է պայմանագիր, որը մինչև 2016 թվականի հունվար դեռ չէր կատարվել (պատճառը, ըստ որոշ մասնագետների, այն է , որ ԱՄՆ-ը ադրբեջանին զենք չի վաճառում, իսկ «Երկաթե գմբեթը» համատեղ արտադրության է):
Իսկ ինչու՞ չեն գնել մնացած երկրները:
Պարզվում է , որ «Երկաթե գմբեթը» ֆինանսական տեսակետից խիստ աննպատակահարմար է, քանի , որ մեկ “Տամիրով” (20 000$ ) խոցվում է, օրինակ, մեկ “Գրադի” հրթիռ (5 000$ ), կամ ավելի վատ` 200$-ոց ինքնաշեն “Կասսամ” հրթիռ: Բացի այդ, լայնամաշտաբ պատերազմի դեպքում անգամ “Գրադ” կայանքների մեկ դիվիզիոնի ( 6 կայանք` յուրաքանչյուրը 40 ական հրթիռ) համազարկի դեպքում մեկ «Երկաթե գմբեթը» ( 3 կայանք` յուրաքանչյուրը 20 ական հրթիռ) կարող է խոցել արձակվածի 30%-ը, դրան գումարած վերալիցքավորման ժամանակահատվածների տարբերությունը (“Գրադի հրթիռի քաշը 60 կգ է, իսկ“Տամիրինը” ` 90կգ), նաև որոշ մասնագետներ նշում են, որ մինչև 10 կմ հեռավորությունից համազարկի դեպքում «Երկաթե գմբեթը» չի հասցնում պատասխանել, չի պատասխանում նաև ցածր թռչող նպատակակետերի դեպքում: Քանի, որ «Երկաթե գմբեթները» լավ չեն վաճառվում, Իսրաելը սկսել է դրանց մոդիֆիկացումը ռազմանավերում տեղադրելու համար: Այս դեպքում արդեն նշված թերությունները էական չեն դառնում:
Այժմ փորձենք հասկանալ, թե ինչու են հաշվենկատ և փողերը հաշվող հրեաները ստեղծել այս համակարգը:
Իրականում Իսրաելի համար այս համակարգերը տնտեսապես խիստ շահավետ են , քանի, որ ըստ իրենց օրենքների, հրետակոծությունից վնասված յուրաքանչյուր տան համար պետությունը վճարում է 1 000 000 շեքել ( 250 000$), այսինքն 20 000$-ով խուսափում են 250 000$ վճարելուց, նաև խուսափում են հնարավոր մարդկային կորուստներից և նաև «Երկաթե գմբեթը» գործարկելուց հետո խիստ աճել է ժողովրդի ապահովվածության աստիճանը, բարձրացել է մարտական ոգին և հավատը պետության հանդեպ:
Ասվածից պարզ է դառնում միայն մեկ բան` Սամվել Բաբայանը կարողանում է օգտվել համացանցից, բայց չի փորձում խորանալ և մտածել կարդացածի մասին: Անգամ եթե Ադրբեջանը ունի «Երկաթե գմբեթներ», միևնույն է, դա ինչ որ ձևով չի փոխում ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, և անգամ հաճելի է, որ փողերը ծախսում է պաշտպանական զինատեսակների վրա և ոչ թե հարձակողական զինատեսակների: Իսկ «Երկաթե գմբեթների» հավանական գտնման վայրերը կարող է նշել աշխարհագրությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած երեխա:
Կամո Խաչիկյան