Գովազդային կարգախոսերի զավեշտալի թարգմանություններ
BlogKFC 1987-ին ֆաստֆուդի ամերիկյան հերթական հսկան բացեց իր առաջին ռեստորանը Պեկինում: Kentucky Fried Chicken այդ ժամանակվա հայտնի կարգախոսը՝ «Այնքան համեղ է, որ մատներդ էլ հետը կուտես», չինացիները թարգմանեցին «Մենք կուտենք ձեր մատները»: Coors Ամերիկյան գարեջրագործության առաջատարներից մեկն էլ հաշվի չէր առել, որ իր կարգախոսը՝ «Թուլացիր», Իսպանիայում կթարգմանվեր «Տանջվիր փորլուծությունից»: -Ամերիկյան կաթարտադրողների միությունը իրականացրեց մի հաջողակ ակցիա “Got Milk?” («Դու ունե՞ս կաթ»): Իսկ երբ նույն ակցիան իրականցրեցին Մեքսիկայում, այն ձախողվեց, քանի որ իսպաներեն այն թարգմանվեց հետևյալ կերպ. «Դո՞ւք կերակրող մայր եք»: Ford Motor Company 1971-ին թողարկեց փոքրիկ Պինտոն: Սկզբում անհասկանալի էր, թե ինչու՞ այն գրեթե չի վաճառվում Բրազիլիայում, մինչև որ չիմացան, որ տեղացիները պինտո ասում են չափերով փոքր տղամարդկային օրգանին: Parker Pen Երբ գրիչներ արտադրող հայտնի ընկերության հայտնի կարգախոսը՝ “Այս գրիչների թանաքները չեն հոսի Ձեր գրպանում և անհարմար դրության մեջ չեն գցի Ձեզ”, թարգմանվեց իսպաներեն, ստացվեց այսպես՝ “Այն չի հոսի ձեր գրպանում և չի հղիացնի ձեզ”:
Սանասար Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը