Ամառային զգեստապահարանի սիրելի իրը. ֆոտոշարք
LifestyleԱմառը իր հետ շոգ է բերում և նորաձև հագնվելու բազում տարբերակներ: Գաղտնիք չէ, որ տաք եղանակի համար առավել համապատասխան և ունիվերսալ հագուստի տեսակը համարվում են նորաձև շորտերը :
Շորտերը հարմար են, չեն սահմանափակում շարժումները և դրանցով շոգ, արևոտ օրը Ձեզ համար ավելի տանելի կլինի : Այն կարող է ծառայել ինչպես զբոսանքների, այնպես էլ գործնական հանդիպումների ժամանակ, եթե դուք այն համադրեք համապատասխան վերնաշապիկի կամ բլուզի հետ :
Այդ փոքրիկ, կարճլիկ տաբատը շատ կանանց սիրտն է շահել և դարձել նրանց զգեստապահարանի մշտական բնակիչը : Եվ իրոք, նորաձև շորտերը շատ հարմար են օգտագործել որպես ծովափնյա հանգստի մեկնելու հագուստ :
Դրանք շատ էլեգանտ ու ոճային են դառնում բլուզի և խիստ ոճով կոստյումի հետ : Շորտեր կարելի է կրել ցանկացած վերնազգեստի հետ` լինի դա սպորտային կամ սովորական շապիկ, բլուզ կամ վերնաշապիկ, սվիտեր կամ բաճկոն : Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչի հետ չի կարելի համադրել շորտերը :
Դրանք այսօր կարող են լինել լայն, ազատ, նեղ, մարմինը գրկող, չափազանց կարճ կամ մինչև ծունկը երկարութամբ, ընտրությունը շատ մեծ է :
Կարևորն այն է, որ շորտերը հիանալի կերպով ընդգծում են գեղեցիկ կազմվածքը, ուղիղ և ձիգ ոտքերը, սեքսուալ տեսք են հաղորդում մարմնին : Եթե ձեր գրասենյակային դրեսս-կոդը թույլ է տալիս, կարող համարձակ կերպով կիսաշրջազգեստը փոխարինել շորտերով :
Այսօր նորաձև են ինչպես ամբողջ երկայնքով լայն, այնպես էլ նեղ, կազմվածքն ընդգծող շորտերը : Այդպիսի մոդելների գոտկատեղը ընդգծում են հատկապես լայն կամ նեղ, կաշվե կամ այլ տեսակի գոտիները :
Չմոռանանք կարևոր դետալների մասին, որոնք շատ ակտուալ են այս ամառ. նուրբ կոնտրաստային և լայն մաժետները յուրահատուկ հմայք կհաղորդեն ձերարտաքինին : Հատկապես եթե դուք համադրեք այդպիսի շորտերը պահպանողական ոճով, սպիտակ, կոպիտ ձևվածքով բլուզի կամ կարճ շապիկի հետ : Այպես կոչված «ռազմական» ոճի մեջ նույնպես շորտերը շատ գրավիչ են :
Orer.am-ը առանձնացրել է ամենանորաձև շորտերը և ներկայացնում է Ձեզ:






































