Ծաղկային պրինտը ամռան հիթն է (ֆոտո)
LifestyleԱյս տարվա ամառը շարունակում է լինել վառ ու լուսավոր, և դրան հատկապես նպաստում են ծաղկային նախշերով թեթև ամառային զգեստները, որոնք պահպանում են իրենց գրավչությունն ու ողջ հմայքը :
Այլևս պետք չէ կասկածել, թե ինչ հագուստներով համալրել զգեստապահարանը այս ամառվա համար : Միանշանակ կարելի է ասել, որ այնտեղ պետք է գերակշռեն ծաղկավոր զգեստները : Սովորաբար, հայտնի դիզայներներն իրենց հավաքածուներում ցուցադրում են հագուստի և աքսեսուարների այնպիսի համադրություններ, որոնք պատկանում են միևնույն ոճին :
Թեև, առաջին հայացքից կարող է թվալ, թե արդեն հնարավոր չէ մտածել նոր ու չկրկնվող պատկերներ ու նախշեր, բայց ինչ-որ հրաշքով նորաձևության տներին հաջողվում է ստեղծել ծաղկային նախշերով հետաքրքիր ու ոգեշնչող զգեստներ, ժակետներ, վերարկուներ, պայուսակներ, արևային ակնոցներ և այլ իրեր: Գարուն-ամառ հավաքածուներում առկա նորաոճ զգեստները միավորում են իրենց մեջ դասական ծաղիկների նախշերը, այնպիսիք, ինչպիսիք են կարմիրը, նարնջագույնը և կանաչը: Շատ ժամանակակից ապրանքանիշեր իրենց հավաքածուներում հաջողությամբ ցուցադրել են սևի ու ճերմակի համադրությամբ զգեստների ու բլուզների տարբերակներ:
Նման հանդերձները կարելի է կրել սև երկարաճիտ կոշիկների հետ: Վերնաշապիկներ, շորտեր, պարանոցի թաշկինակներ` նորաձևության տներն առաջարկում են ընտրել հանգիստ երանգներ, ինչպես օրինակ, սուրճի և երկնագույնի երանգները:
Ծաղկային նախշերով աքսեսուարները նույնպես շատ արդիական են գարուն-ամառ սեզոնին: Որոշ դիզայներներ զարդարում են ձեռքի պայուսակները կամ կանացի զարդերը կաշվե կամ մետաքսե գեղեցիկ ծաղիկներով, իսկ ոմանք էլ նկարում են հիանալի բողբոջներ, ցողուններ` հաջողությամբ կրկնօրինակելով բնանկարչությունը: Շատ ապրանքանիշեր առաջարկում են երիցուկի, վարդի և այլ ծաղիկների նախշերով աքսեսուարներ: Այս սեզոնի գերազանց ձեռքբերումներից մեկը ծաղիկներով զարդարված ձեռքի պայուսակն է: Հատկապես գեղեցիկ են նայվում ծաղկային ոչ սովորական նախշերով աքսեսուարներն ու զարդերը: Կարելի է ընտրել հետաքրքիր ապլիկացիաներ, ասեղնագործ ժապավեններ և այլն: Հնարավոր չէ չսիրել գարունը, չէ՞ որ այն հնարավորություն է տալիս վայելել ծաղիկների առատությունը: Ծաղկային պրինտը հանդերձներում աղջիկների ամենասիրելի նախշերից մեկն է:
Orer.am-ը առանձնացրել է ծաղկային պրինտից նորաձև կերպարներ:



































