Yerevan, 29.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը մերժեց ընդունել Ավետիսյանների իրավահաջորդների քաղհայցը

Society

 Գյումրիում Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց: Հունիսի 30-ին դատական նիստի մեկնարկին  նախագահող Շիրակի մարզիառաջին ատյանի դատարանի դատավորՀարություն Մովսիսյանն ընթերցեց որոշում, որով մերժվում էր ընդունել  ք աղաքացիական հայցվորներ, տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի և Նարինե Պողոսյանի կողմից 2016 թվականի մայիսի 27-ին Շիրակի մարզի առաջին ատյանի  դատարան ներկայացրած  հայցադիմումը:

Նշենք, որ  քաղհայցը կազմվել էր՝ հաշվի առնելով բազմաթիվ միջազգային  օրինագծեր« հասցված բարոյական մեծ վնասը: «Ռուսաստանի Դաշնությունը» հանդիսանալով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետություն, կոնվենցիայի 2-րդ հոդվածով պարտավորություն է կրում ապահովելու մարդկանց կյանքը, հարգելու ու պաշտպանելու անձանց կյանքի իրավունքը: Ընդ որում, ՌԴ-ն չի իրականացրել իրենից կախված բոլոր միջոցներն իր իրավազորության ներքո գտնվող անձի՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից հա նցագործությունները կանխելու, ՀՀ քաղաքացիների կյանքն ապահովելու ուղղությամբ:  Քաղհայցի չափը որոշվել է հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ այդ թվումմ որ Պերմյակովի կողմից իրականացրած սպանությունների հետևանքով մահացել են Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներըմ նրանցից 2-ը` մանկահասակ երեխա:

«Հաշվի առնելով պատճառած բարոյական վնասը,  ոչ նյութական վնասի հատուցման չափ պետք է սահմանել ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի մասով 50 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափովմ իսկ մանկահասակ յուրաքանչյուր երեխայի մասով 100 հազար եվրոյին համարժեք դրամով: Ելնելով վերոնշյալից՝ պահանջում ենք ՌԴ-ից բռնագանձել հօգուտ Լուսինե Ավետիսյանի՝ 100 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ՝ Անահիտ Կոշտոյանի՝ 100 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ  Անդրանիկ Պողոսյանի՝ 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ« հօգուտ Մարինե Պողոսյանի 125 հազար եվ րոյին համարժեք ՀՀ դրամ՝ որպես Աիդա, Հասմիկ,Սերյոժա և Արմեն Ավետիսյանների, Արաքսյա Պողոսյանի և մանկահասակ Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանների սպանության հետևանքով պատճառած ոչ նյութական վնասի փոխհատուցում»,-նշված է քաղհայցի մեջ:

Այս քաղհայցը նախորդ դատական նիստի ժամանակ դատարանն ընդունել էր, ավելին,  մոտ մեկ ամիս ընդմիջում տալով՝ ՌԴ ուղղված քաղհայցի թարգմանությունն ու հասցեատիրոջը ներկայացնելու նպատակով: Այս նիստի ընթացքում քաղհայցը չընդունելու որոշման մեջ նշված է, որ ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ  քաղհայցը չի կարող հանդիսանալ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից քննվող գործի առարկա:

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին դիմեց 1 շաբաթով դատը հետաձգելու խնդրանքով՝ նշելով, որ այս ընթացքում կպատրաստվի դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն՝ հաշվի առնելով այն, որ դատարանը կայացրել է անհիմն որոշում: «Անցած նիստի ժամանակ արդեն դատարանը քաղհայցն ընդունել էր և 1 ամիս տրամադրել այդ քաղհայցը թարգմանելու և հասցեատիրոջը ներկայացնելու համար, մինչդեռ այսօր ներկայացվում է մեկ այլ որոշում՝ ինչի իրավունքը դատարանը չուներ»,-նշեց Լուսինե Սա հակյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում« նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն,այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Արմենուհի Մխոյան

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education