Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը մերժեց ընդունել Ավետիսյանների իրավահաջորդների քաղհայցը
ОбществоԳյումրիում Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց: Հունիսի 30-ին դատական նիստի մեկնարկին նախագահող Շիրակի մարզիառաջին ատյանի դատարանի դատավորՀարություն Մովսիսյանն ընթերցեց որոշում, որով մերժվում էր ընդունել ք աղաքացիական հայցվորներ, տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի և Նարինե Պողոսյանի կողմից 2016 թվականի մայիսի 27-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան ներկայացրած հայցադիմումը:
Նշենք, որ քաղհայցը կազմվել էր՝ հաշվի առնելով բազմաթիվ միջազգային օրինագծեր« հասցված բարոյական մեծ վնասը: «Ռուսաստանի Դաշնությունը» հանդիսանալով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետություն, կոնվենցիայի 2-րդ հոդվածով պարտավորություն է կրում ապահովելու մարդկանց կյանքը, հարգելու ու պաշտպանելու անձանց կյանքի իրավունքը: Ընդ որում, ՌԴ-ն չի իրականացրել իրենից կախված բոլոր միջոցներն իր իրավազորության ներքո գտնվող անձի՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից հա նցագործությունները կանխելու, ՀՀ քաղաքացիների կյանքն ապահովելու ուղղությամբ: Քաղհայցի չափը որոշվել է հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ այդ թվումմ որ Պերմյակովի կողմից իրականացրած սպանությունների հետևանքով մահացել են Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներըմ նրանցից 2-ը` մանկահասակ երեխա:
«Հաշվի առնելով պատճառած բարոյական վնասը, ոչ նյութական վնասի հատուցման չափ պետք է սահմանել ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի մասով 50 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափովմ իսկ մանկահասակ յուրաքանչյուր երեխայի մասով 100 հազար եվրոյին համարժեք դրամով: Ելնելով վերոնշյալից՝ պահանջում ենք ՌԴ-ից բռնագանձել հօգուտ Լուսինե Ավետիսյանի՝ 100 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ՝ Անահիտ Կոշտոյանի՝ 100 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ Անդրանիկ Պողոսյանի՝ 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ« հօգուտ Մարինե Պողոսյանի 125 հազար եվ րոյին համարժեք ՀՀ դրամ՝ որպես Աիդա, Հասմիկ,Սերյոժա և Արմեն Ավետիսյանների, Արաքսյա Պողոսյանի և մանկահասակ Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանների սպանության հետևանքով պատճառած ոչ նյութական վնասի փոխհատուցում»,-նշված է քաղհայցի մեջ:
Այս քաղհայցը նախորդ դատական նիստի ժամանակ դատարանն ընդունել էր, ավելին, մոտ մեկ ամիս ընդմիջում տալով՝ ՌԴ ուղղված քաղհայցի թարգմանությունն ու հասցեատիրոջը ներկայացնելու նպատակով: Այս նիստի ընթացքում քաղհայցը չընդունելու որոշման մեջ նշված է, որ ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ քաղհայցը չի կարող հանդիսանալ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից քննվող գործի առարկա:
Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին դիմեց 1 շաբաթով դատը հետաձգելու խնդրանքով՝ նշելով, որ այս ընթացքում կպատրաստվի դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն՝ հաշվի առնելով այն, որ դատարանը կայացրել է անհիմն որոշում: «Անցած նիստի ժամանակ արդեն դատարանը քաղհայցն ընդունել էր և 1 ամիս տրամադրել այդ քաղհայցը թարգմանելու և հասցեատիրոջը ներկայացնելու համար, մինչդեռ այսօր ներկայացվում է մեկ այլ որոշում՝ ինչի իրավունքը դատարանը չուներ»,-նշեց Լուսինե Սա հակյանը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում« նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն,այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Արմենուհի Մխոյան