Ամառ և վառ գույներ. Ֆոտոշարք
LifestyleԱմառը զգեստապահարանը վառ հագուստով համալրելու համար հրաշալի ժամանակ է․ արևային դեղին, հատապտուղային վարդագույն, բուսական կանաչ և ուլտրամարին։ Վառ, հագեցած գույները հրաշալի կերպով կինտեգրվեն ձեր ամառային զգեստապահարանում և հիմք կդառնան բազմաթիվ ամառային կերպարների համար։
Այս սեզոնի հիթը կապույտի տարբեր երանգներն են : Դրանք առաջին հերթին փիրուզագույնն ու ծովագույնն են : Վերջինս իդեալական կերպով սազում է վառ արտաքինով սևահերներին և մաշկի սառը երանգով շիկահերներին : Իսկ փիրուզագույնի մասին պետք է ասել, որ այն նախընտրելի է ավելի «տաք» արտաքինով աղջիկների համար : Դասական կապույտը և կապտականաչը այս տարի նույնպես առաջատար դիրքերում են :
Ֆուկսիայի և ելակային ջեմի վառ, հագեցած երանգները հիանալի են դիտվում պրինտներում և քոլորբլոքինգում, և միշտ հաջող կերպով ընդգծում արևայրուքը։ Եթե երեքից ավել գույների համադրությունը Ձեզ չափից շատ է թվում, ընտրեք միագույն վառ զգեստ:
<<Համեղ>> գույների շարքը այս ամռանը գալիս են լրացնելու մանդարինի և եփովի կրեմի անչափ «տաք» երանգները : Հիշենք, այնուամենայնիվ, որ նրանք ոչ միշտ են լավ նայվում միասին : Սակայն փորձել այդ «քաղցր» երանգները անպայման պետք է : Մանդարինի գույնը ավելի թեթև է : Այդ պատճառով այն հարմար կլինի ամառային թեթև բլուզին, որը կարելի է հագնել զբոսանքի կամ գնումների գնալու ժամանակ : Եփովի կրեմի գույնը թույլ է տալիս հագուստին ավելի խիստ ոճային լուծումներ տալ : Հետաքրքիր են նայվում օրինակ այդ գույնով տաբատները : Դրանք համադրելով սպիտակ վերնաշապիկի հետ՝ կարելի է ստանալ գրասենյակային նրբաճաշակ համադրություն, որով աշխատանքի վերջում հնարավոր կլինի գնալ ոչ պաշտոնական հանդիպման:
Վառ կարմիր գույնի տաբատը հիանալի համադրություն կկազմի միագույն պաստելային բլուզի հետ։ Մետաղագույն լոֆերը կամ սլիփոնները կամբողջացնեն այս ոճային կերպարը։ Վառ շորտերը համադրեք գծավոր տոպերի կամ բլուզների և կաշվե սանդալների հետ։
Շատ հայտնի դիզայներներ վառ գույներով են ներկել իրենց ամառային հավաքածուները և որոշել մեզ լիցքավորել ծիածանային պոզիտիվով։ John Galliano-ն առաջարկում է ամռան ջերմ օրերն անցկացնել արևային երանգի բաց լանջաբացվածքով սարաֆաններով, Dolce&Gabbana-ն շեշտը դնում է զմրուխտե կանաչի վրա, իսկ Chanel ավելացնում է գույնզգույն փայլեր իր պրինտներում:
Իսկ Orer.am–ը առանձնացրել է նորաձև վառ լուքեր:










































