Այս ամռան նորաձև զարդերը (ֆոտո)
LifestyleԿին լինելը, իսկապես, դժվար է: Գեղեցիկ հագուստը կատարյալ կերպարի համար դեռ բավական չէ: Զարդերը կանանց ամենասիրելի աքսեսուարներից են, եւ զարմանալի չէ, որ աշխարհահռչակ նորաձեւության տները յուրաքանչյուր զգեստի համար հատուկ զարդեր եւ աքսեսուարներ են մշակում:
Մատանիներով կարելի է մի ամբողջ կոմպոզիցիա հավաքել՝ համադրելով տարբեր չափերն ու ոճերը։ Ինչի՞ հետ կրել. թեթև սարաֆանների և բաց մեջքով զգեստներ Կարելի է ձեռքերը մի քանի շարքով զարդարել թևնոցներով: Հատկապես նորաձև են կապույտ քարերով զարդերը: Ի դեպ, Ցուցամատին մատանի կրող անձինք համարվում են փառասեր, սիրում են լինել լիդերներ: Նաև սիրում են նաև ճանաչում, փառք, իշխանություն:
Միջնամատին մատանի կրող անձինք հիմնականում նվիրված են, հավատարիմ և խոհեմ: Ճկույթին դրված զարդը բնորոշում է յուրահատուկ մտածողություն, կիրք, քմահաճույքներ:
Ձախ ձեռքի վրա զարդերը կրող անձինք իրենց ցույց են տալիս այնպիսին, ինչպիսին կան, իսկ աջ ձեռքի վրա զարդերի առկայությունը խոսում է այն մասին, թե անձը ինչպիսին կուզենար լիներ: Թանկարժեք և ճաշակով ընտրված զարդերը ևս ունեն իրենց նշանակությունը: Առաջինը բնութագրում է հեղինակություն, իսկ երկրորդը՝ զգացմունքայնություն:
Չափազանց շատ զարդերի առկայությունը խոսում է այն մասին, որ անձը ձգտում է ինքնահաստատվել և սեփական դիրքը ցույց տալ հասարակության մեջ:
Orer.am-ը առանձնացրել է այս ամռան նորաձև զարդերի օրինակներ:














































