Yerevan, 29.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գավառի պետական համալսարանում հանդիսավոր պայմաններում ավարտական վկայականներ ստացան 441 շրջանավարտ

Society

Գավառի պետական համալսարանն իր քսաներեքամյա գործունեության ընթացքում  հանդիսավորությամբ կյանք ճանապարհեց առկա եւ հեռակա ուսուցման ֆակուլտետների շրջանավարտների 19-րդ սերնդին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Գավառի պետական համալսարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:

 Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ,  փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Հակոբյանի հիշատակը։ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանըշնորհավորեց բոլորին ՀՀ սահմանադրության օրվա առթիվ՝ հղում անելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքին առ այն, որ հայ ժողովուրդն ունի նաեւ հոգևոր Սահմանադրություն՝ ի դեմս տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացու  «Մատյան ողբերգության»։ Օրվա խորհուրդը կարեւորեց եւ շրջանավարտներին օրհնության խոսք ուղղեց Գեղա րքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր- Կիրակոս վարդապետ Դավթյանը։ ԳՊՀ ուսանողական խորհրդի եւ ուսանողական գիտական ընկերության նախագահներ Արեգ Սինանյանը եւ Նունե Միրիբյանը հավաստագրեր հանձնեցին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված պաստառների եւ էսսեների՝ ակնարկների, խոհագրությունների մրցույթներում հաղթած ուսանողներին, ինչպես նաեւ «Իմ անկախ հայրենիքը 25 տարեկան է» խորագրով ուսանողական գիտաժողովի մասնակիցներին։ Խոհագրությունների մրցույթում առաջին տեղը զբաղեցրած ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի իրավագիտության բաժնի ուսանո ղ, Մեծ Մասրիկի դպրոցի տնօրեն, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ  Ատոմ Հակոբյանին  պատվոգիր հանձնեց ԳՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Մինչ դիպլոմների հանձնումը, հավաստագրեր ստացան ԳՊՀ «Տպագիր եւ էլեկտրոնային ժուռնալիստիկայի հիմունքներ», «Առողջ ապրելակերպի հիմունքներ», «Գեղանկարչության հիմունքներ» դասընթացները հաջողությամբ ավարտած եւ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի ուսանողական ծրագրային թիմի ակտիվ ուսանողները:

Խորհրդանշական էր ԳՊՀ մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Բանասիրական եւ տնտեսագիտական ֆակուլտետների շրջանավարտներին  մագիստրոսական կրթության վկայագրերը հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ բնագիտական եւ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների շրջանավարտներին՝  գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը։ Նրանք շրջանավարտներին կոչ արեցին՝  մշտապես սովորել, լինել հայրենասեր քաղաքացիներ, ապրել ու արարել մայր հայրենիքում։

Պողոս Պողոսյանը հավաստագիր հանձնեց «Հերոս ուսանող» կոչմանն արժանացած Արտակ  Բարսեղյանին եւ շնորհակալություն հայտնեց հերոսի մորը, ինչպես նաեւ ավարտական դիպլոմներ շնորհեց Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի շրջանավարտներին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին այն քաջարի հայորդիների հիշատակը, ովքեր Ապրիլյան  պատերազմի ընթացքում  զոհեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի: ԳՊՀ առկա ուսուցման ֆակուլտետների դեկաններ Մարտին Ավագյանը, Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը եւ Թաթուլ Ասոյանը հա նձնեցին համապատասխան ֆակուլտետների բակալավրիատի շրջանավարտների  դիպլոմները՝ բոլորին մաղթելով  անձնական ու աշխատանքային հաջողություններ:

Հեռակա ուսուցման ֆակուլտետի շրջանավարտներին  շնորհավորեց եւ դիպլոմները հանձնեց ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը:

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հանձնեց մագիստրոսի երդումը տված շրջանավարտների դիպլոմները:

Այսպիսով, Գավառի պետական համալսարանը կյանք ճանապարհեց 441 շրջանավարտի, որոնցից 126-ը կարմիր դիպլոմավորներ են:

Խոսրով Խլղաթյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia