Գավառի պետական համալսարանում հանդիսավոր պայմաններում ավարտական վկայականներ ստացան 441 շրջանավարտ
ОбществоԳավառի պետական համալսարանն իր քսաներեքամյա գործունեության ընթացքում հանդիսավորությամբ կյանք ճանապարհեց առկա եւ հեռակա ուսուցման ֆակուլտետների շրջանավարտների 19-րդ սերնդին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Գավառի պետական համալսարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Հակոբյանի հիշատակը։ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանըշնորհավորեց բոլորին ՀՀ սահմանադրության օրվա առթիվ՝ հղում անելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքին առ այն, որ հայ ժողովուրդն ունի նաեւ հոգևոր Սահմանադրություն՝ ի դեմս տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»։ Օրվա խորհուրդը կարեւորեց եւ շրջանավարտներին օրհնության խոսք ուղղեց Գեղա րքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր- Կիրակոս վարդապետ Դավթյանը։ ԳՊՀ ուսանողական խորհրդի եւ ուսանողական գիտական ընկերության նախագահներ Արեգ Սինանյանը եւ Նունե Միրիբյանը հավաստագրեր հանձնեցին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված պաստառների եւ էսսեների՝ ակնարկների, խոհագրությունների մրցույթներում հաղթած ուսանողներին, ինչպես նաեւ «Իմ անկախ հայրենիքը 25 տարեկան է» խորագրով ուսանողական գիտաժողովի մասնակիցներին։ Խոհագրությունների մրցույթում առաջին տեղը զբաղեցրած ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի իրավագիտության բաժնի ուսանո ղ, Մեծ Մասրիկի դպրոցի տնօրեն, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ Ատոմ Հակոբյանին պատվոգիր հանձնեց ԳՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Մինչ դիպլոմների հանձնումը, հավաստագրեր ստացան ԳՊՀ «Տպագիր եւ էլեկտրոնային ժուռնալիստիկայի հիմունքներ», «Առողջ ապրելակերպի հիմունքներ», «Գեղանկարչության հիմունքներ» դասընթացները հաջողությամբ ավարտած եւ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի ուսանողական ծրագրային թիմի ակտիվ ուսանողները:
Խորհրդանշական էր ԳՊՀ մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Բանասիրական եւ տնտեսագիտական ֆակուլտետների շրջանավարտներին մագիստրոսական կրթության վկայագրերը հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ բնագիտական եւ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների շրջանավարտներին՝ գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը։ Նրանք շրջանավարտներին կոչ արեցին՝ մշտապես սովորել, լինել հայրենասեր քաղաքացիներ, ապրել ու արարել մայր հայրենիքում։
Պողոս Պողոսյանը հավաստագիր հանձնեց «Հերոս ուսանող» կոչմանն արժանացած Արտակ Բարսեղյանին եւ շնորհակալություն հայտնեց հերոսի մորը, ինչպես նաեւ ավարտական դիպլոմներ շնորհեց Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի շրջանավարտներին: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին այն քաջարի հայորդիների հիշատակը, ովքեր Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի: ԳՊՀ առկա ուսուցման ֆակուլտետների դեկաններ Մարտին Ավագյանը, Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը եւ Թաթուլ Ասոյանը հա նձնեցին համապատասխան ֆակուլտետների բակալավրիատի շրջանավարտների դիպլոմները՝ բոլորին մաղթելով անձնական ու աշխատանքային հաջողություններ:
Հեռակա ուսուցման ֆակուլտետի շրջանավարտներին շնորհավորեց եւ դիպլոմները հանձնեց ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը:
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հանձնեց մագիստրոսի երդումը տված շրջանավարտների դիպլոմները:
Այսպիսով, Գավառի պետական համալսարանը կյանք ճանապարհեց 441 շրջանավարտի, որոնցից 126-ը կարմիր դիպլոմավորներ են:
Խոսրով Խլղաթյան