Նորաձև տոպեր և բլուզներ՝ ամառային գեղեցիկ կերպար ստանալու համար (ֆոտոշարք)
LifestyleՆորաձև լինելը հրաշալի է: Առանց բլուզների ու թեթև վերնաշապիկների անհետաքրքիր կլիներ անցկացնել ամառային թեժ ու անմոռանալի օրերը : Դրանք միշտ աջակցում են կանանց, մանավանդ այն ժամանակ, երբ վերջիններս չեն կողմնորոշվում ամենօրյա հագուստի ընտրության հարցում : Շատ հաճախ ամառային շոգ օրերին կանայք աշխատանքի գնալիս նախընտրում են կրել թեթև զգեստներ, սակայն երբեմն դժվար է գտնել թեթև, բայց խիստ գրասենյակային ոճի հագուստներ:
Այս ամառվա համար վերանշապիկ կամ բլուզ ընտրելիս պետք է հատկապես ուշադրություն դարձնել այն տարբերակների վրա, որոնց զարդարում են պարանոցին կապված ժապավենները : Այսօր շատ նորաձև են ու կանանց շատ գեղեցիկ տեսք են հաղորդում նաև վերնաշապիկի ձևվածք ունեցող բլուզները : Նրանք կարող են լինել, ինչպես երկարաթև, այնպես էլ կարճ թևքերով : Ամառվա ընթացքում կանայք անկրկնելի կլինեն դասական վերնաշապիկներով և ավելի օրիգինալ ժանյակավոր կամ այլ ձևավորում ստացած տարբերակներով:
Վերնաշապիկի ձևվածքով, բարձր օձիքով, խիստ դասական բլուզի հետ հետաքրքիր համադրություն կարող է դառնալ մինչև ծնկները իջնող նեղ կիսաշրջազգեստը կամ դասական տաբատը: Իսկ կարճ թևքերով բլուզներն ավելի լավ է համադրել կարճ կիսաշրջազգեստների կամ շորտերի հետ : Ինչ վերաբերում է գույնին, ապա պետք է ասել, որ դասական սպիտակ գույնը <<տաք>> նախշերով կամ ցանկացած գույն ունեցող գծերով, անչափ ներդաշնակ տեսք կհաղորդի կանանց ու աղջիկներին այս թեժ ամառվա ողջ ընթացքում : Եթե որոշել եք աշխատանքից հետո գնալ զբոսնելու ընկերների հետ, ապա խիստ ոճով վերնաշապիկին կարող եք կենդանություն հաղորդել վառ գույներով ու նախշերով հագեցած աքսեսուարներով : Դա կարող է լինել, օրինակ, շարֆ, ժապավեն, ուլունքներով վզնոց:
Կարելի է վստահորեն ասել, որ բաց ուսերով հագուստը, լինի զգեստ թե տոպ ու բլուզ, ամառային սեզոնի գլխավոր թրենդն է։ Կանացի և սեքսուալ, բաց ուսերով բլուզները ավելի անմեղ տեսք են հաղորդում, քան դեկոլտեները, բայց դրանից պակաս գրավիչ չեն դառնում։ Նման ձևվածքով բլուզ կարելի է կրել ինչի հետ ուզեք, սկսած՝ ազատ բոյֆրենդ ջինսերից, մինչև՝ միդի շրջազգեստները։ Ուշադրություն դարձրեք դենիմից, ինչպես նաև՝ պաստելային երանգի, նուրբ ալիքներով և փոռերով մոդելներին։ Ի դեպ, մեծ ականջօղերը կամ վզնոցները հատկապես գեղեցիկ կդիտվեն բաց ուսերով բլուզների հետ:
70-ականները դեռևս չեն զիջում իրենց դիրքերը, այդ պատճառով նորաձև բլուզները այս ոճում գտել են իրենց տեղը 2016-ի ամառային զգեստապահարանում։ Շնորհիվ նուրբ, համեստ գույների և երկրաչափական պրինտի՝ այս վերնաշապիկները կարելի է կրել գրասենյակում, հատկապես՝ մատիտ-շրջազգեստի և բարձր գոտիով տաբատների հետ։ Երեկոյան կերպարի համար հարմար կլինեն մեծ ժապավենով շիֆոնե մոդելները, իսկ առօրյայում՝ օձիքով գծավոր վերնաշապիկները:
Orer.am-ը առանձնացրել է ամառային նորաձև վերնազգեստներ:









































