Yerevan, 04.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանից գնալը վեց ամսից մեկ տարի է տևում. Արտյոմ Հակոբյանը դեռ կաշխատի, մինչև պատրաստ լինեն թղթերը

Lifestyle

Aysor.am-ը գրում է.

Ռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար, ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի անդամ Արտյոմ Հակոբյանը, ով օրեր առաջ բարձրաձայնել էր իր՝ Հայաստանը լքելու ցանկության և պատրաստակամության մասին, հուլիսի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի  խորհրդականի պաշտոնում:Aysor.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս օրերի ընթացքում նման շրջադարձ տեղի ունեցավ՝ Հայաստանի իշխանություններից դժգոհող մարդը հայտնվեց նրանց շարքերում:

«Առաջարկը ստացել եմ նախարարից: Սա ուղղակի այդ կառույցի հետ երկար տարիների իմ համագործակցության շարունակությունն է՝ արդեն ամրապնդված, խորհրդականի կարգավիճակով: Չէ՞ որ ես տևական ժամանակ աշխատել և համագործակցել եմ սպորտի նախարարության և օլիմպիական կոմիտեի հետ, քաղաքում բազմաթիվ միջոցառումներ եմ կազմակերպել՝ հոկեյի լեգենդների հանդիպումը Մարզահամերգային համալիրում և այլն: Սա մեկ օրում կայացրած որոշում չէր, վաղուց էր քննարկվում այս հարցը, պարզապես նշանակումը նոր եղավ: Այսօրվա նախարարը, ժամանակին լինելով Օլիմպիական կոմիտեի քարտուղար և փոխքարտուղար, բազում միջոցառումներ է ինձ վստահել», - նշեց նորանշանակ խորհրդականը:

Զարմանալի և տրամաբանությունից հեռու է հայաստանյան իրականությունից հիասթափված ու հայրենիքից հեռանալ պատրաստվող մարդու նմանօրինակ որոշումը: Այս թեմայով բոլորին միայն մեկ հարց է հետաքրքրում՝ զուգադիպությո՞ւն էր գրառումն ու օրեր անց՝ պաշտոնի նշանակումը:

«Հասկանում եմ, թե Ձեր հարցը որտեղից է գալիս. հավատացեք, այնպես չի, որ այս գրառումն արեցի ու առաջարկ ստացա: Ո՛չ, ես 6 տարի այս բնագավառում եմ աշխատել: Օրեր առաջ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ Հայաստանից գնալը մեկ-երկու օրվա հարց չի, 6 ամսից 1 տարի է տևում գործընթացը: Ու քանի որ ես գտնվում եմ Հայաստանում ու դեռ պատրաստ չեմ մեկնելուն, բնականաբար, պետք է նաև աշխատեմ: Առաջարկում եք չաշխատեմ ու սպասեմ թղթերի՞ս: Ոչ, բնականաբար, շարունակելու եմ փորձել ինչ որ լումա ներդնել այն հարցերում, որոնցում դժգոհություն եմ հայտնել: Իսկ ես դժգոհել եմ այսօրվա ոչ բարենպաստ վիճակի մասին, ու շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Չարախոսողներին էլ որպես ապացույց ասեմ՝ այո, ես միշտ էլ աշխատանք ունեցել եմ ու այնպես չի, որ աշխատանք ունեմ՝ մնում եմ, չունեմ՝ գնում եմ: Ես երբեք աշխատանքի խնդիր չեմ ունեցել, միշտ էլ աշխատել եմ, գրառումների հարցում էլ ակտիվ եմ եղել: Դա էլ իմ առաջին դժգոհող գրառումը չէր, ուղղակի մինչ այսօր ուշադիր չէիք եղել: Ի վերջո, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ունեմ կարծիք հայտնելու իրավունք: Կրկնում եմ, իմ գրառումը իմ նշանակման հետ ոչ-մի կապ չունի», - ընդգծեց նա:

Հրամանի մեջ նշված է, որ նախարարի խորհրդականն իր պարտականությունները կկատարի հասարակական հիմունքներով՝ առանց վարձատրության:

«Հավանաբար, պետբյուջեում այսօր դեռ չկա համապատասխան պաշտոնի վճարման համաձայնություն: Բայց հաստատ չգիտեմ պատճառը: Միևնույն է, սա այն կառույցն է, որին ես միշտ օգնել եմ ու պատրաստ եմ օգնել՝ անկախ նրանից՝ կվճարվեմ, թե ոչ: Հավատացեք, ինձ համար այս պահին կարևորը վարձատրությունը չի, այլ՝ աշխատանքիս որակը», - ասաց խորհրդականը:

Հարցին, թե արդյոք այս նշանակմամբ ի չիք դարձավ նրա՝ Հայաստանից մեկնելը, թե՞ որոշումը շարունակում է մնալ արդիական՝մեր զրուցակիցը պատասխանեց. «Նորից կկրկնեմ՝ Հայաստանից մեկնելը մեկ օրվա հարց չի, դրան պետք է լրջորեն պատրաստվել»:

«Եթե մինչ այդ օրը որևէ դրական տեղաշարժ նկատեմ ընդհանուր վիճակի մեջ՝միգուցե որոշումս փոխեմ: Իսկ այս պահին ոչինչ չի փոխվել, այս 3 օրվա մեջ, բնականաբար, դրական ոչ մի տեղաշարժ էլ չի եղել: Հայաստանւմ կապրեմ ու կաշխատեմ այնքան ժամանակ, մինչև գա այն օրը, երբ գուցե հեռանամ: Հնարավոր է՝ առանց բարձրաձայնելու: Ամեն դեպքում, այս պահին հեռանալս շատ մոտ չի, այդ գործընթացը գրեթե մեկ տարի է տևում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արտյոմ Հակոբյանը:

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025