Նոր՝ հզոր էներգիան սխալ օգտագործելու դեպքում հարվածի տակ կընկնեն իշխանությունները. էքստրասենս
InterviewԷքստրասենս Կարեն Ափոյանի կանխատեսմամբ՝ ներկայում իշխանությունները գտնվում են բավական լարված վիճակում և այն հանգստությունը, որը ցուցադրվում է հեռուստաէկրաններին, չի համապատասխանում իրականությանը:
Էքստրասենսի կարծիքով, թեև շփման գծում լայնամասշտաբ հարձակումներ առաջիկայում չեն սպասվում, սակայն փոքր խմբերով դիվերսիոն հարձակումներ կլինեն:
«Ադրբեջանական կողմն ամեն վայրկյան պատրաստվում է հարձակման և դա պետք չէ անտեսել: Սահմանային լայնամասշտաբ բախումների հավանականությունն այս պահին թեև քիչ է, սակայն շատ բան է կախված մեր իշխանությունների որոշումներից»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց պայծառատեսը:
Կ. Ափոյանը տնտեսական առումով նույնպես որևէ դրական տեղաշարժի կանխատեսում չի կարող անել, քանի որ, ըստ նրա, տնտեսական իրավիճակն ավելի կսրվի:
«Տնտեսական վատ վիճակի հետևանքով կշարունակվի բնակչության արտահոսքը, այսինքն՝ շարունակվում է հայերի դեմ իրականացվող այն հատուկ ծրագրի իրագործումը, որը սկսվել է դեռևս 1990-ական թվականներին: Այն արդեն 26 տարի է՝ աշխատում է մեր դեմ՝ սկսած ներկրվող սննդի որակից մինչև քաղաքական տարբեր իրավիճակների սադրում, բայց այդ ամենի նպատակը մեկն է՝ բոլոր առումներով թուլացնել Հայաստանը»,- նկաում է Կ. Ափոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ բավական կենտրոնացված պայքար է տարվում հայերի դեմ, որի նպատակն է հասնել «Հայաստանն առանց հայերի» հանցագործ ծրագրի լիակատար հաղթանակին:
«Այսինքն՝ մենք կանգնած ենք վերջին փորձության առջև: Մեզ պետք չեն հեղափոխություններ, բայց մեզ պետք են սրտացավ ու սթափ դատող իշխանություններ: Ապրիլյան պատերազմից հետո անգամ իշխանությունները ոչ թե սթափվեցին, այլ մասամբ արթնացան, բայց այդպես էլ դրանից լուրջ հետևությունների չեն կարողանում հանգել»,- ասում է Կարեն Ափոյանը:
Էքստրասենսի տեղեկացմամբ՝ իրականում դերերը փոխվել են, և հայկական կողմը պարտադրողից վերածվել է հարմարվողի ու փաստացի սկսել է կորցնել Հայաստանը հայերով ղեկավարելու հնարավորությունը:
«Մենք ունենք այնպիսի հնարավորություն, որ թեև շրջապատված լինելով մուսուլմանական երկրներով՝ կարող ենք ինքներս մեզ պաշտպանել, բայց արտաքին գործոններն ամեն ինչ անում են այն թուլացնելու համար: Տարիներով ու դարերով հայը իր հույսը դրել է ինչ-որ մեկի վրա: Անտեսելով իր սեփական ուժերը և ունենալով պատմական կարճ հիշողություն՝ չենք կարողացել դասեր քաղել անցյալից ու շարունակ կորցրել ենք: Այսօր էլ սխալը սխալի հետևից կրկնելով ենք առաջ գնում: Որևէ միջազգային պայմանագիր, որ կնքվում է, ոչ մի կերպ չի բարելավում ո՛չ երկրի, ո՛չ էլ ժողովրդի վիճակը»,- ասում է էքստրասենսը:
Կարեն Ափոյանի կանխատեսումների համաձայն՝ օգոստոսից նոր՝ հզոր էներգիա է գալու դեպի Հայաստան և եթե այդ էներգիան իշխանությունները չօգտագործեն ի շահ Հայաստանի հզորացման, ապա այն անդրադառնալու է իշխանության ղեկը ստանձնած անձանց և նրանց ընտանիքների և մերձավորների ճակատագրերի վրա:
Ա. Գրիգորյան