Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հարկային Օրենսգիրք ունենալը շատ կարևոր է երկրի հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից

Interview

Հարկային Օրենսգիրք ունենալը միանշանակ շատ կարևոր է երկրի հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից: Այդ իմաստով դրական են համարում Հարկային Օրենսգրքի մշակման գաղափարը: Այլ բան է, որ մի շարք հարցերի շուրջ քննարկումների շարունակումը անհրաժեշտություն է: Մեկնաբանելով Հարկային նոր օրենսգրքի ընդունման խնդիրը, Orer.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը:

Նրա խոսքերով, մեր նորանկախ պատմության ընթացքում հարկային օրենսդրությունը բազմիցս ենթարկվել է փոփոխությունների, վերափոխումների, պարբերաբար հարկային ռեժիմներ են մտցվել, որոշները հանվել են շրջանառությունից, բավականին հաճախ փոփոխվել են այս կամ այն հարկային օրենքների դրույթները և այլն. արդյունքում՝ ունեցել ենք տարբեր հարկերին վերաբերող օրենքներ, սակայն ներքին կապ հարկային օրենսդրության բաղադրիչների միջև, ըստ էության, չի եղել:

«Հենց թեևս այս տեսանկյունից պետք է կարևորել միասնական օրենսգրքի մշակումը, ինչը վարվող հարկաբյուջետային քաղաքականության իրավական ապահովումը դարձնում է առավել համակարգված, առավել հանահունչ՝ ապահովելով նաև հարկային համակարգի միասնական տրամաբանությունն ու կապը տարբեր հարկերի միջև: 

Հարկային համակարգի մասին խոսելիս պետք է ընդունենք, որ իդեալական կամ կատարյալ հարկային համակարգ ունենալն անհնար է: Կատարյալ ասելով, ի նկատի ունենք, որ այն լիարժեքորեն բավարարի թե հասարակությանը, բիզնեսին, թե պետությանը: Բանն այն է, որ պետությունն ու բիզնես հարկային համակարգի կատարյալ լինելը տարբեր կերպ են պատկերացնում: Բիզնեսը ձգտում է որքան հնարավոր է քիչ հարկ վճարել, իսկ պետությունը փորձում է որքան հնարավոր է շատ հարկ հավաքել: Հենց այս հակասությամբ էլ բացառվում է իդելական հարկային համակարգի կառուցման հնարավորությունը»,- նշեց տնտեսագետը:

Այդուհանդերձ ցանկացած պետություն, ըստ Կ. Խաչատրյանի, պետք է այս երկու ծայրահեղությունների միջև ընտրի իր համար ընդունելի միջինը:

«Անշուշտ, հարկերը պետության համար հիմնական եկամտի աղբյուր են: Բայց մյուս կողմից դրանք պայմանավորում են երկրի գործարար միջավայրը, բիզնես սկսելու, եղած բիզնեսը ընդլայնելու, երկրում ներդրումներ կատարելու ձգտումը: Հետևապես հարկային օրենքներ մշակելիս պետությունը պետք է ուշադրություն դարձնի այս բոլոր խնդիրներին:

Ի վերջո հարկերը բացառապես բյուջե լցնելու առաքելությունը չի, որ պետք է կատարեն: Հարկերը ունեն նաև հստակ երկարաժամկետ ազդեցություն տնտեսության վրա, դրանք տարբեր փոխանցումային շղթաներով մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեն, և այսօրինակ խնդիրները ևս պետք է ընկնեն հարկատեսակների մշակման կամ դրույքաչափերի որոշման հիմքում»,- ասաց վերջինս:

Նրա խոսքերով, մշակված հարկային օրենսգրքով բավականին հստակեցվում են հարկային արտոնությունների տրամադրման մեխանիզմները, ինչը կարևոր է հարկման հավասարության սկզբունքի ապահովման տեսանկյունից:

«Բայց միևնույն ժամանակ կան որոշ մտահգություններ, կապված ԱԱՀ-ով հարկման շեմի կտրուկ նվազման /այն դառնում է 40 մլն դրամ/, միջին եկամուտներ ունեցողների համար եկամտային հարկի դրույքաչափի բարձրացման, շահաբաժինների հարկման առումով: Կարծում եմ, այս դրույթներն առավել հանգամանորեն քննարկման կարիք ունեն: Պետք է հստակ հաշվերկներով գնահատվի, թե այս պարագայում րքանով է մեծանում ՓՄՁ-ների հարկային բեռը և ինչքանով է նպատակահարմար գնալ այդ քայլին: Մեր խնդիրը պետք է լինի գոնե ՓՄՁ-ների համար առավել բարենպաստ գործարար միջավայր ստեղծելը»,- եզրափակեց Կառլեն Խաչատրյանը:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor