Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կարիճ Լիլո. «Արդեն 2 տարի է՝ մարմնավաճառությամբ չեմ զբաղվում»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

«Աբելի քույրը» հեռուստասերիալում սկսել է նկարահանվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով հանրությանը հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ: Նրա հայտնվելը հեռուստասերիալում լայն քննարկումների առիթ է դարձել։BlogNews-ը նրա հետ զրուցել է հեռուստատեսությունում հայտնվելու և  բանտից հետո կյանքը փոխելու որոշման մասին։ Ըստ նրա՝ հիմա լրիվ փոխել է կյանքը։

-Լիլիա, ինչպե՞ս հայտնվեցիք «Աբելի քույրը» հեռուստասերիալում, Ձեր կերպարային գիծը երկա՞ր է լինելու։

-Չգիտեմ՝ երկարատև կլինի թե ոչ։ Մինչ այս նկարահանվել է «Որբերը» հեռուստասերիալում, որում թմրամոլի էի մարմնավորում, պարբերաբար էպիզոդներում էի նկարահանվում։ Հիմա դերասանի վարպետության դասերի եմ գնում։ Խնդրանք-նամակով դիմեցի սերիալի ղեկավարությանը և ինձ չմերժեցին։ Շնորհակալ եմ, որ մարդիկ ինձ ընդառաջեցին, և ես հնարավորություն ունեմ ինձ ցույց տալ այս ոլրտում։

- Հեռուստատեսությունում աշխատանքը նշանակում է, որ Դուք գործ ունեք հասարակության հետ, որը Ձեր հանդեպ բացասական ընկալում ունի։ Ի՞նչ ապագա եք տեսնում Ձեզ համար այս ոլորտում։ Ի՞նչ եք կարծում, ձեր ունեցած համբավը կխանգարի՞ Ձեզ։

-Դե, իհարկե, խանգարում է։ Ես կարծում եմ և հուսով եմ, որ կգա ժամանակ ու հասարակությունը, ի վերջո, կհասկանա՝ ես ինչ տեսակի մարդ եմ և կընդունի ինձ։

-Ձեր ապագան այս ոլորտում եք տեսնում։

-Նաև՝ այս։

-Իսկ բացի սա՞։ Գիտեմ, որ երաժշտական կուրսերի էլ եք գնում։ Ձեր ապագան շոու բիզնեսո՞ւմ եք տեսնում, թե՞ շոու բիզնեսից դուրս էլ եք  գործունեություն ծավալելու։

-Ես ինձ տարբեր ոլորտներում եմ տեսնում ու քայլեր անում այդ ուղղություններով։ Չեմ ուզում խոսել ուրիշ քայլերի մասին, որովհետև արդյունք դեռ չկա, իսկ ես չեմ սիրում խոսել նրա մասին, ինչը դեռ նպատակ կամ երազանք է, ոչ թե իրականությունը։ Ֆիլմն իմ երազանքներից մեկն էր, որն իրականացավ, դրա համար խոսում եմ այդ մասին։

Ֆիլմում մարմնավորում եմ ակումբի մենեջերի։ Կերպարս բացասական է, սակայն չեմ կարծում, որ մարդիկ կարող են դերով որոշել՝ ինչպիսի մարդ եմ ես իրական կյանքում։

-Հանրությունը Ձեր իրական կերպարն էլ միանշանակ չի ընդունում։ Ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեք սերիալային կերպարի հետ։

-Իհարկե։ Ես հանրության մոտ տպավորված եմ որպես կոպիտ կերպար ոչ միայն սերիալում։ Մարդկանց 99 %-ի կարծիքն իմ մասին շատ վատ է, իսկ  այն 1 %-ն իմ ընկերներն են, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ ես այդպիսի մարդ չեմ։ Ես մի քիչ զարմացած եմ՝ ինչի՞ են մարդիկ էդքան չարացած։ Կուզեի մարդիկ մի քիչ փոխվեն, ավելի թեթև նայեն կյանքին։ Աստված ինչպես ինձ է ընդառաջել, օգնել, որ կարողանամ իմ կյանքը փոխել, երազանքներս իրականացնել, ցանկանում եմ, այդ չարացած մարդկանց մոտ էլ ստացվի դա։

-Փաստորեն, ուզում եք փոխե՞լ Ձեր կյանքը։

-Իհարկե, ոչ միայն ուզում եմ, այլև բոլոր քայլերն արել եմ ու անում եմ դրա համար։  Ես չեմ հանձնվելու, հանձնվող մարդ չեմ։

-Լիլիա, Ձեզ համար բա՞րդ էր բանտից ազատվելուց հետո կրկին ինտեգրվել հասարակությանը, որի  99 %-ի բացասական վերաբերմունքը միշտ զգացել եք։

-Իհարկե, դժվար է։ Ես գործել եմ հանցանք, բայց ոչ մեղք։ Իմ հանցանքի համար պետությունն ինձ պատժել է։ Ես իմ պատիժը լիովին կրել եմ, չար մարդկանց պատճառով մինչև հիմա նորից անցնում եմ էդ ամենի միջով։ Ինչի՞ համար, ո՞վ չի սխալվում։ Ոչ ոք չգիտի՝ վաղն իր հետ ինչ կարող է լինել, յուրաքանչյուրը կարող է ճաղերի հետևում հայտնվել։ Ինձ մի բան է հետաքրքիր. եթե մարդը որևէ հանցանք է գործել, ուրեմն ամբողջ կյանքում իրեն պետք է հալածե՞ն, չէ՞ որ մարդուն պիտի հնարավորոթյուն տալ, որ կարողանա այլ կերպ դասավորել իր կյանքը։

Չնայած ես չեմ նեղվում. այսպես ավելի շատ եմ հասկանում, որ իրավունք չունեմ շեղվելու, պետք է հասնեմ իմ բոլոր նպատակներին։ Ես արդեն հատուցել եմ նրա համար, ինչ արել եմ, և ոչ մեկի աչքերում արդարանալու ոչինչ չունեմ, ուղղակի զարմացած եմ, որն  մարդիկ են այդպես տրամադրված։

-Փոշմանե՞լ եք այն հանցանքի համար, որ արել եք։ Եթե հնարավորություն լիներ ժամանակը հետ տալ, չէի՞ք անի։

-Իհարկե, եթե ժամանակը հետ տայի, չէի անի, սակայն չես էլ կարող միանշանակ պատասխանել հարցին, որովհետև կան հանգամանքներ, որոնց միջով դու դիտավորյալ չես անցնում։ Լինում են դեպքեր, երբ դա պատահական է ստացվում։ Միշտ չէ, որ անում ես այն, ինչ ծրագրել ես։ Ես կաշխատեի, որ այդ միջադեպը չլիներ և չանցնեի այդ փորձության միջով, սակայն դրա հետ միասին կարող եմ ասել, որ դա պետք էր ինձ. ես շատ բան սովորեցի, իմ կյանքում շատ բաներ ավելի քաղցրացան։ Հասարակ այգում զբոսնելն ինձ համար այլ նշանակություն ստացավ։ Երբ ազատությունից զրկված ես լինում, սկսում ես գնահատել ազատությունը։

-Բանտում անցկացրած տարինե՞րը Ձեզ մտածելու տեղիք տվեցին, որ կյանքը փոխելու, ամեն ինչ այլ կերպ սկսելու ժամանակն է։

-Ես դա հասկացել էի մինչ բանտում հայտվելս, այն ժամանակ ամեն բան գնում էր դեպի այն, որ իմ կյանքը պետք է փոխվեր, ուղղակի եղավ այդ միջադեպը, և ամեն ինչ իրար խառնվեց։ Բանտը մի քիչ այլ կողմով փոխեց իմ կյանքը, բայց կան բաներ, որ չեմ կարող բացատրել։

-Դուք արդեն ընտրել էիք Ձեր ճանապարհը, ի՞նչն էր պատճառ դարձել, որ մտածեիք Ձեր կյանքը փոխելու մասին։

-Ոչինչ հավերժ չէ։ Ես ծանր կյանք եմ ունեցել։ Այնպես չէ, որ մարդիկ լավ կյանքից են կանգնում այդ ճանապարհին։ Ես ծանր ժամանակաշրջանում հայտնվեցի այդ ճանապարհին, հետո սկսեցի քայլեր ձեռնարկել այդ ճանապարհը փոխելու համար, ինձ հնարավորություն էր պետք, որ կարողանամ ուրիշ ձև ապրել։ Ես ստեղծել էի այդ հնարավորությունը, բայց ամեն ինչ հակառակ ստացվեց։ Կարծում եմ՝ բարին դա էր։ Ես շատ եմ հավատում Աստծուն, կարծում եմ՝ Աստծո որոշումն էր, որ ես պետք է անցնեի բանտի ճանապարհը։

-Փոխվելու որոշումից հետո հայտնվեցիք բանտում, որտեղ ձեռք բերեցիք «զոն նայողի» կարգավիճակ։ Կյանքը փոխելու որոշման հետ որքանո՞վ է համադրելի բանտում «զոն նայող» լինելը։

-Ես հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք։ Զոն նայող... մեր ժողովուրդը մեկ-մեկ շատ կարճ  է մտածում։ Երբ հայտնվում ես մի տեղ, որտեղ մարդիկ հայտնվել են քեզ պես խնդիրներով, ունես հնարավորություն որևէ բանով աջակցել, օգնել, կողքին լինել, մեկս մյուսին օգնում ենք, սատարում, ի՞նչ զոն նայելու մասին է խոսքը։ Ի վերջո, մենք կին ենք և այս աշխարհ եկել ենք ուրիշ նպատակով, մենք կին ենք, պետք է մայրանանք, ընտանիք ունենանք, ուրիշ կերպ ապրենք։

-Դա այն համբավն է, որը Դուք ունեք։

-Գիտեմ։ Ժողովուրդը չի թողնում, որ ես մոռանամ դրա մասին։

-Այսինքն՝ ուզում եք մոռանա՞լ դա։

-Կյանքում ոչինչ չի կարելի մոռանալ, ոչ թե չի լինի, այլ չի կարելի։ Երբ մարդը մոռանում է իր անցյալը, սկսում է լավ չտեսնել առջևը։ Միշտ պետք է հիշես անցյալդ, որ նույն սխալներդ չկրնկնես և չմոռանաս՝ ով ես եղել։ Ես չեմ մոռանում՝ ինչ ճանապարհ եմ անցել, ինչ խնդիրներ ու դժվարություններ եմ ունեցել, բայց սիրում եմ առաջ նայել։ Երբ հիշում ես՝ որքան դժվար ճանապարհ ես անցել, դիմացիդ ճանապարհն ավելի թանկ է լինում քեզ  համար, որովհետև չես ուզում նորից սխալվել, որ էլի չապրես նույն դաժանությունը։

-Լիլիա, Ձեր անցած ճանապարհի մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ մի հայտնի հանգամանքի. ժամանակին զբաղվել եք մարմնավաճառությամբ։ Այդ ճանապարհն է՞լ եք որոշել փոխել։

- Ինձ համար դա շատ տհաճ ու ցավալի թեմա է, սակայն  կպատասխանեմ հարցին. հիմա չէ։ Ես արդեն 2 տարի է՝ փոխել եմ այդ ճանապարհը։ Ինչու եմ շեշտում 2 տարի, որովհետև 2 տարի առաջ ես դուրս եկա բաց գաղութ (ցերեկը դուրս էի գալիս աշխատանքի, երեկոյան վերադառնում էի գաղութ) և 2 տարի է՝ ընդհանրապես չեմ զբաղվում էդ գործով, դրանից առաջ էլ 4 տարի կալանավորված եմ եղել, էլի չեմ զբաղվել։ Այսինքն՝ արդեն երկար տարիներ են, ես կապ չունեմ այդ ամենի հետ ու չեմ էլ ուզում ունենալ։ Չեմ ուզում ընդհանրապես մտածել այդ մասին։

- Ձեր շրջապատն է՞լ եք փոխել։

-Իհարկե, այն շրջապատը, որը կապված էր Ձեր տված հարցի հետ, բնականաբար, ուզես-չուզես փոխում ես։ Ոչ թե որովհետև էդ մարդիկ են վատը, այլ ուղղակի չես ուզում վերհիշել էդ ամեն ինչը։ Կան մարդիկ, որոնց հետ շփվում ես, զանգում, սակայն փորձում ես քիչ-քիչ փոխել շրջապատդ։ Մենք Հայաստանում ենք, իսկ հայերի 99 %-ը չի հասկանում, որ երբ մարդու հետ շփվում ես, չի նշանակում, որ դու էլ պիտի անես այն, ինչ նա։ Ինչ նշանակություն ունի, որ մարդն էդ գործով է զբաղվում, չէ որ ինքը մարդ է։ Ես նեղվում եմ  էդ ամեն ինչից, կան աղջիկներ, որոնց հետ մեծ հաճույքով էլի շփվում եմ, բայց դա չի նշանակում, որ ես պիտի զբաղվեմ դրանով։ Ես շփվում եմ, որովհետև իրենք լավ մարդ են, ինչ անենք, որ այդ ճանապարհն են ընտրել, մեկը երեխա ունի, մյուսը՝ հիվանդ ծնող։

-Այդ ճանապարհը ընտրելուց և բանտում հայտնվելուց հետո Ձեր ընտանիքի անդամները, հարազատները երե՞ս թեքեցին Ձեզանից։

-Իմ այն ընկերները, ովքեր միշտ կողքիս են եղել, ինձանից երես չթեքեցին, որովհետև ինձ ընդունել են այնպես, ինչպես կամ։

Իմ ծնողները մահացած են, ինչ վերաբերում է իմ մտերիմ բարեկամներին՝ իրենք էստեղ չեն ապրում ու, փառք Աստծո, թեև դժվարությամբ, բայց կարողացել եմ դա թաքցնել իրենցից։ Իմաստ չկար մարդկանց տրավմայի ենթարկել։ Իրենք, բնականաբար, կհասկանային ինձ, սակայն դրսում են ապրում, չէին կարողանալու այցելել ինձ, դա իրենց համար տրավմա էր լինելու։ Ավելի լավ էր, որ չիմանային։

-Երեխաներ ունե՞ք։

-Ոչ։

-Մտածո՞ւմ եք ընտանիք, երեխա ունենալու մասին։

-Շատ երկար ժամանակ է՝ ես մտածում եմ այդ մասին։ Իհարկե,  առանց դրա չի լինի։ Դա իմ պարտքն է Աստծուն, նաև՝ դա երջանկություն է, ցանկացած կին ուզում է մայրանալ։

-Կողակից ունե՞ք։

-Ես չէի ցանկանա խոսել անձնականի մասին։

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025