Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը


Կարիճ Լիլո. «Արդեն 2 տարի է՝ մարմնավաճառությամբ չեմ զբաղվում»

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

«Աբելի քույրը» հեռուստասերիալում սկսել է նկարահանվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով հանրությանը հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ: Նրա հայտնվելը հեռուստասերիալում լայն քննարկումների առիթ է դարձել։BlogNews-ը նրա հետ զրուցել է հեռուստատեսությունում հայտնվելու և  բանտից հետո կյանքը փոխելու որոշման մասին։ Ըստ նրա՝ հիմա լրիվ փոխել է կյանքը։

-Լիլիա, ինչպե՞ս հայտնվեցիք «Աբելի քույրը» հեռուստասերիալում, Ձեր կերպարային գիծը երկա՞ր է լինելու։

-Չգիտեմ՝ երկարատև կլինի թե ոչ։ Մինչ այս նկարահանվել է «Որբերը» հեռուստասերիալում, որում թմրամոլի էի մարմնավորում, պարբերաբար էպիզոդներում էի նկարահանվում։ Հիմա դերասանի վարպետության դասերի եմ գնում։ Խնդրանք-նամակով դիմեցի սերիալի ղեկավարությանը և ինձ չմերժեցին։ Շնորհակալ եմ, որ մարդիկ ինձ ընդառաջեցին, և ես հնարավորություն ունեմ ինձ ցույց տալ այս ոլրտում։

- Հեռուստատեսությունում աշխատանքը նշանակում է, որ Դուք գործ ունեք հասարակության հետ, որը Ձեր հանդեպ բացասական ընկալում ունի։ Ի՞նչ ապագա եք տեսնում Ձեզ համար այս ոլորտում։ Ի՞նչ եք կարծում, ձեր ունեցած համբավը կխանգարի՞ Ձեզ։

-Դե, իհարկե, խանգարում է։ Ես կարծում եմ և հուսով եմ, որ կգա ժամանակ ու հասարակությունը, ի վերջո, կհասկանա՝ ես ինչ տեսակի մարդ եմ և կընդունի ինձ։

-Ձեր ապագան այս ոլորտում եք տեսնում։

-Նաև՝ այս։

-Իսկ բացի սա՞։ Գիտեմ, որ երաժշտական կուրսերի էլ եք գնում։ Ձեր ապագան շոու բիզնեսո՞ւմ եք տեսնում, թե՞ շոու բիզնեսից դուրս էլ եք  գործունեություն ծավալելու։

-Ես ինձ տարբեր ոլորտներում եմ տեսնում ու քայլեր անում այդ ուղղություններով։ Չեմ ուզում խոսել ուրիշ քայլերի մասին, որովհետև արդյունք դեռ չկա, իսկ ես չեմ սիրում խոսել նրա մասին, ինչը դեռ նպատակ կամ երազանք է, ոչ թե իրականությունը։ Ֆիլմն իմ երազանքներից մեկն էր, որն իրականացավ, դրա համար խոսում եմ այդ մասին։

Ֆիլմում մարմնավորում եմ ակումբի մենեջերի։ Կերպարս բացասական է, սակայն չեմ կարծում, որ մարդիկ կարող են դերով որոշել՝ ինչպիսի մարդ եմ ես իրական կյանքում։

-Հանրությունը Ձեր իրական կերպարն էլ միանշանակ չի ընդունում։ Ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեք սերիալային կերպարի հետ։

-Իհարկե։ Ես հանրության մոտ տպավորված եմ որպես կոպիտ կերպար ոչ միայն սերիալում։ Մարդկանց 99 %-ի կարծիքն իմ մասին շատ վատ է, իսկ  այն 1 %-ն իմ ընկերներն են, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ ես այդպիսի մարդ չեմ։ Ես մի քիչ զարմացած եմ՝ ինչի՞ են մարդիկ էդքան չարացած։ Կուզեի մարդիկ մի քիչ փոխվեն, ավելի թեթև նայեն կյանքին։ Աստված ինչպես ինձ է ընդառաջել, օգնել, որ կարողանամ իմ կյանքը փոխել, երազանքներս իրականացնել, ցանկանում եմ, այդ չարացած մարդկանց մոտ էլ ստացվի դա։

-Փաստորեն, ուզում եք փոխե՞լ Ձեր կյանքը։

-Իհարկե, ոչ միայն ուզում եմ, այլև բոլոր քայլերն արել եմ ու անում եմ դրա համար։  Ես չեմ հանձնվելու, հանձնվող մարդ չեմ։

-Լիլիա, Ձեզ համար բա՞րդ էր բանտից ազատվելուց հետո կրկին ինտեգրվել հասարակությանը, որի  99 %-ի բացասական վերաբերմունքը միշտ զգացել եք։

-Իհարկե, դժվար է։ Ես գործել եմ հանցանք, բայց ոչ մեղք։ Իմ հանցանքի համար պետությունն ինձ պատժել է։ Ես իմ պատիժը լիովին կրել եմ, չար մարդկանց պատճառով մինչև հիմա նորից անցնում եմ էդ ամենի միջով։ Ինչի՞ համար, ո՞վ չի սխալվում։ Ոչ ոք չգիտի՝ վաղն իր հետ ինչ կարող է լինել, յուրաքանչյուրը կարող է ճաղերի հետևում հայտնվել։ Ինձ մի բան է հետաքրքիր. եթե մարդը որևէ հանցանք է գործել, ուրեմն ամբողջ կյանքում իրեն պետք է հալածե՞ն, չէ՞ որ մարդուն պիտի հնարավորոթյուն տալ, որ կարողանա այլ կերպ դասավորել իր կյանքը։

Չնայած ես չեմ նեղվում. այսպես ավելի շատ եմ հասկանում, որ իրավունք չունեմ շեղվելու, պետք է հասնեմ իմ բոլոր նպատակներին։ Ես արդեն հատուցել եմ նրա համար, ինչ արել եմ, և ոչ մեկի աչքերում արդարանալու ոչինչ չունեմ, ուղղակի զարմացած եմ, որն  մարդիկ են այդպես տրամադրված։

-Փոշմանե՞լ եք այն հանցանքի համար, որ արել եք։ Եթե հնարավորություն լիներ ժամանակը հետ տալ, չէի՞ք անի։

-Իհարկե, եթե ժամանակը հետ տայի, չէի անի, սակայն չես էլ կարող միանշանակ պատասխանել հարցին, որովհետև կան հանգամանքներ, որոնց միջով դու դիտավորյալ չես անցնում։ Լինում են դեպքեր, երբ դա պատահական է ստացվում։ Միշտ չէ, որ անում ես այն, ինչ ծրագրել ես։ Ես կաշխատեի, որ այդ միջադեպը չլիներ և չանցնեի այդ փորձության միջով, սակայն դրա հետ միասին կարող եմ ասել, որ դա պետք էր ինձ. ես շատ բան սովորեցի, իմ կյանքում շատ բաներ ավելի քաղցրացան։ Հասարակ այգում զբոսնելն ինձ համար այլ նշանակություն ստացավ։ Երբ ազատությունից զրկված ես լինում, սկսում ես գնահատել ազատությունը։

-Բանտում անցկացրած տարինե՞րը Ձեզ մտածելու տեղիք տվեցին, որ կյանքը փոխելու, ամեն ինչ այլ կերպ սկսելու ժամանակն է։

-Ես դա հասկացել էի մինչ բանտում հայտվելս, այն ժամանակ ամեն բան գնում էր դեպի այն, որ իմ կյանքը պետք է փոխվեր, ուղղակի եղավ այդ միջադեպը, և ամեն ինչ իրար խառնվեց։ Բանտը մի քիչ այլ կողմով փոխեց իմ կյանքը, բայց կան բաներ, որ չեմ կարող բացատրել։

-Դուք արդեն ընտրել էիք Ձեր ճանապարհը, ի՞նչն էր պատճառ դարձել, որ մտածեիք Ձեր կյանքը փոխելու մասին։

-Ոչինչ հավերժ չէ։ Ես ծանր կյանք եմ ունեցել։ Այնպես չէ, որ մարդիկ լավ կյանքից են կանգնում այդ ճանապարհին։ Ես ծանր ժամանակաշրջանում հայտնվեցի այդ ճանապարհին, հետո սկսեցի քայլեր ձեռնարկել այդ ճանապարհը փոխելու համար, ինձ հնարավորություն էր պետք, որ կարողանամ ուրիշ ձև ապրել։ Ես ստեղծել էի այդ հնարավորությունը, բայց ամեն ինչ հակառակ ստացվեց։ Կարծում եմ՝ բարին դա էր։ Ես շատ եմ հավատում Աստծուն, կարծում եմ՝ Աստծո որոշումն էր, որ ես պետք է անցնեի բանտի ճանապարհը։

-Փոխվելու որոշումից հետո հայտնվեցիք բանտում, որտեղ ձեռք բերեցիք «զոն նայողի» կարգավիճակ։ Կյանքը փոխելու որոշման հետ որքանո՞վ է համադրելի բանտում «զոն նայող» լինելը։

-Ես հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք։ Զոն նայող... մեր ժողովուրդը մեկ-մեկ շատ կարճ  է մտածում։ Երբ հայտնվում ես մի տեղ, որտեղ մարդիկ հայտնվել են քեզ պես խնդիրներով, ունես հնարավորություն որևէ բանով աջակցել, օգնել, կողքին լինել, մեկս մյուսին օգնում ենք, սատարում, ի՞նչ զոն նայելու մասին է խոսքը։ Ի վերջո, մենք կին ենք և այս աշխարհ եկել ենք ուրիշ նպատակով, մենք կին ենք, պետք է մայրանանք, ընտանիք ունենանք, ուրիշ կերպ ապրենք։

-Դա այն համբավն է, որը Դուք ունեք։

-Գիտեմ։ Ժողովուրդը չի թողնում, որ ես մոռանամ դրա մասին։

-Այսինքն՝ ուզում եք մոռանա՞լ դա։

-Կյանքում ոչինչ չի կարելի մոռանալ, ոչ թե չի լինի, այլ չի կարելի։ Երբ մարդը մոռանում է իր անցյալը, սկսում է լավ չտեսնել առջևը։ Միշտ պետք է հիշես անցյալդ, որ նույն սխալներդ չկրնկնես և չմոռանաս՝ ով ես եղել։ Ես չեմ մոռանում՝ ինչ ճանապարհ եմ անցել, ինչ խնդիրներ ու դժվարություններ եմ ունեցել, բայց սիրում եմ առաջ նայել։ Երբ հիշում ես՝ որքան դժվար ճանապարհ ես անցել, դիմացիդ ճանապարհն ավելի թանկ է լինում քեզ  համար, որովհետև չես ուզում նորից սխալվել, որ էլի չապրես նույն դաժանությունը։

-Լիլիա, Ձեր անցած ճանապարհի մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ մի հայտնի հանգամանքի. ժամանակին զբաղվել եք մարմնավաճառությամբ։ Այդ ճանապարհն է՞լ եք որոշել փոխել։

- Ինձ համար դա շատ տհաճ ու ցավալի թեմա է, սակայն  կպատասխանեմ հարցին. հիմա չէ։ Ես արդեն 2 տարի է՝ փոխել եմ այդ ճանապարհը։ Ինչու եմ շեշտում 2 տարի, որովհետև 2 տարի առաջ ես դուրս եկա բաց գաղութ (ցերեկը դուրս էի գալիս աշխատանքի, երեկոյան վերադառնում էի գաղութ) և 2 տարի է՝ ընդհանրապես չեմ զբաղվում էդ գործով, դրանից առաջ էլ 4 տարի կալանավորված եմ եղել, էլի չեմ զբաղվել։ Այսինքն՝ արդեն երկար տարիներ են, ես կապ չունեմ այդ ամենի հետ ու չեմ էլ ուզում ունենալ։ Չեմ ուզում ընդհանրապես մտածել այդ մասին։

- Ձեր շրջապատն է՞լ եք փոխել։

-Իհարկե, այն շրջապատը, որը կապված էր Ձեր տված հարցի հետ, բնականաբար, ուզես-չուզես փոխում ես։ Ոչ թե որովհետև էդ մարդիկ են վատը, այլ ուղղակի չես ուզում վերհիշել էդ ամեն ինչը։ Կան մարդիկ, որոնց հետ շփվում ես, զանգում, սակայն փորձում ես քիչ-քիչ փոխել շրջապատդ։ Մենք Հայաստանում ենք, իսկ հայերի 99 %-ը չի հասկանում, որ երբ մարդու հետ շփվում ես, չի նշանակում, որ դու էլ պիտի անես այն, ինչ նա։ Ինչ նշանակություն ունի, որ մարդն էդ գործով է զբաղվում, չէ որ ինքը մարդ է։ Ես նեղվում եմ  էդ ամեն ինչից, կան աղջիկներ, որոնց հետ մեծ հաճույքով էլի շփվում եմ, բայց դա չի նշանակում, որ ես պիտի զբաղվեմ դրանով։ Ես շփվում եմ, որովհետև իրենք լավ մարդ են, ինչ անենք, որ այդ ճանապարհն են ընտրել, մեկը երեխա ունի, մյուսը՝ հիվանդ ծնող։

-Այդ ճանապարհը ընտրելուց և բանտում հայտնվելուց հետո Ձեր ընտանիքի անդամները, հարազատները երե՞ս թեքեցին Ձեզանից։

-Իմ այն ընկերները, ովքեր միշտ կողքիս են եղել, ինձանից երես չթեքեցին, որովհետև ինձ ընդունել են այնպես, ինչպես կամ։

Իմ ծնողները մահացած են, ինչ վերաբերում է իմ մտերիմ բարեկամներին՝ իրենք էստեղ չեն ապրում ու, փառք Աստծո, թեև դժվարությամբ, բայց կարողացել եմ դա թաքցնել իրենցից։ Իմաստ չկար մարդկանց տրավմայի ենթարկել։ Իրենք, բնականաբար, կհասկանային ինձ, սակայն դրսում են ապրում, չէին կարողանալու այցելել ինձ, դա իրենց համար տրավմա էր լինելու։ Ավելի լավ էր, որ չիմանային։

-Երեխաներ ունե՞ք։

-Ոչ։

-Մտածո՞ւմ եք ընտանիք, երեխա ունենալու մասին։

-Շատ երկար ժամանակ է՝ ես մտածում եմ այդ մասին։ Իհարկե,  առանց դրա չի լինի։ Դա իմ պարտքն է Աստծուն, նաև՝ դա երջանկություն է, ցանկացած կին ուզում է մայրանալ։

-Կողակից ունե՞ք։

-Ես չէի ցանկանա խոսել անձնականի մասին։

Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Էքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,342-ի Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր Ավետիսյան