Զինվորական կանաչ. թրենդային և սիրելի գույն (ֆոտո)
LifestyleԱյս տարի կամուֆլյաժը հանդես է եկել մորթու, մետաքսի, անգամ արաբական ոճի ծոպավոր կտորի հետ:
Սեզոնի ամենապրովոկացիոն ոճերից է թափանցիկ լատեքսը, որը հանդես է գալիս ոչ միայն աշնանային վերարկուների տեսքով, այլ նաև զգեստի:
Հետպատերազմյան շրջանում զինվորականները մնացին այն հագուստով,ինչով վերադարձել էին պատերազմից: Սուղ պայմաններում դժվար էր գտնել հագուստ,նաև գործվածք: Կանայք փորձում են տաբատից շրջազգեստ կարել, տղամարդիկ կտրում են ուսադիրները և կրում կամուֆլյաժը որպես առօրյա հագուստ:
Հենց այսպես առաջացավ այս ոճը և ժամանակի ընթացքում փողոցից եկավ հարթակներ ՝ ձևավորելով զինվորական ոճը:
Կանաչի բոլոր երանգներն էլ հաճելի են աչքին, քանի որ մինչև իսկ անհիշելի ժամանակներից հայտնի է, որ կանաչ երանգները իրենց մեջ պարունակում են հանգստություն և խաղաղություն: Վերջին ժամանակներում համաշխարհային հայտնի դիզայներները հաճախ են ընտրում իրենց հավաքածուներում առկա զգեստների համար հենց այդ գույնը և փորձարկումներ են անում: Իսկ հայտնի մարդիկ կարմիր գորգով անցնելու համար սկսել են ավելի հաճախ ընտրել կանաչ բնությունը հիշեցնող շքեղ զգեստներ:
Այս գույնը ակտուալ է բոլոր սեզոններին:
Orer.am-ը ներկայացնում է այս գույնի շքեղությունը:












































