Մայլի Սայրուսի հարսանիքը հետաձգվել է
LifestyleՄայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթը միասին են 2008-ից: 2012 թվականին նրանք նշանվեցին և մեկ տարի անց բաժանվեցին:
Նրանք 2015-ին կրկին միացել են ու հիմա երկուսն էլ մատանի են կրում: Նրանք պատրաստվում էին ամուսնանալ, սակայն հարսանիքը հետաձգվել է:
Պատճառը Լիամի կարիերան է, նրա վերջին ֆիլմը՝ «Անկախության օր. վերածնունդ», վատ արդյունքներ է գրանցել կինովարձույթում ու հիմա դերասանը նոր նախագծեր է փնտրում: Մայլին նրան աջակցում է ու հասկանում է, որ հարսանիքի ճիշտ ժամանակը չէ:
Հարսանիքը պլանավորվում էր ամռան վերջ, սակայն հետաձգվել է անորոշ ժամանակով,- գրում է ORER.am-ը: