Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սեյրան Օհանյանը պարգևատրեց դիվերսիան հետ մղած, օրինակելի վարքով աչքի ընկած զինվորների ուսուցիչներին

Մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրման և ուսուցչի օրվա կապակցությամբ' ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվեցին մի խումբ ուսուցիչներ: Հայրենասիրական դաստիրակությունը դպրոցում չի սկսվում ու ավարտվում ռազմագիտության դասերով, այն պետք է առկա լինի բոլոր առարկաները սերտելիս: ՀՀ պաշտպանության նախարարարությունում ուսուցչի տոնին ընդառաջ կայացած միջոցառման ժամանակ այս մասին նշեց նախարար Սեյրան Օհ անյանը: Ողջունելով ավանդույթ դարձած միջոցառման մասնակիցներին' նախարարը նշեց, որ պաշտպանության նախարարությունը կարևորում է բանակի ու դպրոցի միջև կապը: «Զորամաս-կրթօջախ կապի մասին խոսելով' առաջին հերթին' մենք մեր խոնարհումի խոսքերը պետք է ասենք այն մարդկանց, ում քրտնաջան աշխատանքի, զօր ու գիշեր չարչարանքի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կերտել Հայաստանին պիտանի քաղաքացիներ ու հայրենիքի պաշտպաններ: 2014 թվականը ՀՀ զինված ուժերի համար, ինչպես մնացած տարիները, եղել են լարված աշխատանքի տարիներ: Մեր զինված ուժերը պաշտպանում են Հայաստ անի Հանրապետության և Արցախի սահմանները, և սահմանային իրավիճակում հայ զինվորի ծառայություն շնորհիվ է, որ մենք կարողանում ենք հարաբերական խաղաղություն պահպանել ու հայ ժողովրդի խաղաղ արարումը ապահովել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը` շեշտելով, որ ՀՀ ԶՈՒ յուրաքանչյուր զինծառայող չափազանց բարձր ըմբռնումով ու պարտքի գիտակցումով է մոտենում իր գործին, որն իրականցնում է առաջին գծում:

«Երկար տարիներ, սկսած 94 թվականից մինչ այժմ, մեր զինծառայողները գտնվում են խրամատներում, դեմ առ դեմ կանգնած են մեր հակառակորդների դիմաց ու հպարտ, ըմբոստ հայացքով, իրենց պատարստականության բարձր աստիճանով կարողանում են ուժերի հավասարակշռության շնորհիվ ապահովել հարաբերական խաղաղ իրավիճակը»,-նշեց Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով' երկրագնդի վրա չկա մի հատված, որն առանց երրորդ ուժի միջամտության կարողանում է պահպանել հակամարտության գոտում գոյություն ունեցող հրադադարը: «Միայն Արցախյան հատվածն ու ՀՀ սահմաններն են Ադրբեջանի հետ, որտեղ մենք դեմ առ դեմ կանգնած, անմիջական շփման պայմաններում կարողանում ենք պաշտպանել մեր սահմանները»,-ընդգծեց նախարարը:

Սեյրան Օհանյանը վերահաստատեց դպրոցի, համալսարանների, իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը, որն ուղղված է բանակում փողոցային բարքերի վերացմանը: Նա հորդորեց ներկաներին մատաղ սերնդի մեջ սերմանել միտքը, որ «բանակը մեր տունն է, մեր ամրոցը»:

«Հայկական բանակն իր կայացման տարիների ընթացքում եկել է այն եզրահանգման, որ անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով կյանքից զրկվելու դեպքերը բանակում ավելի քիչ են եղել, քան միջանձնային հարաբերությունների խախտման պատճառով: Իրականում, բոլորիս համար հասկանալի է, որ բանակը մեծ կառույց է, երբեմն տղաներն ինքնահաստատման որոշակի ապրումներ են ունենում: Այս պայմաններում շփումների ժամանակ կոնֆկիկտներն անխուսափելի են, իսկ կոնֆիլկտներ ունենում ենք անհանդուրժողականության պայմաններում: Երիտասարդական ավյուն, ըմբոստություն, ահա սրանք ե ն բերում անհանդուրժողականության»,-ասաց Սեյրան Օհանյանը: Նախարարի խոսքով' մարտական ոգին չի կարող առկա լինել առանց մարդկային հարաբերությունների, փոխադրաձ սիրո, հրամանատարին գիտակցաբար ենթարկվելու ցանկության: «Այս պարագայում միայն մենք կձևավորենք մեր ազգային բանակը, որը կտարբերվի աշխարհի բոլոր բանակներից»,-ասաց նախարարը:

Միջոցառմանը ներկա էին վերջին շրջանում դիվերսիոն գործողությունները հետ մղած ու հերոսաբար զոհված զինծառայողների ուսուցիչները: Նրանցից ոմանք հանդես եկան ելույթներով: Միջոցառմանը մասնակցում էին նաև օրինակելի վարքով աչքի ընկած զինվորները, ովքեր հնարավորություն ունեցան շփվել իրենց ուսուցիչների հետ:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards