Սեյրան Օհանյանը պարգևատրեց դիվերսիան հետ մղած, օրինակելի վարքով աչքի ընկած զինվորների ուսուցիչներին
Մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրման և ուսուցչի օրվա կապակցությամբ' ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվեցին մի խումբ ուսուցիչներ: Հայրենասիրական դաստիրակությունը դպրոցում չի սկսվում ու ավարտվում ռազմագիտության դասերով, այն պետք է առկա լինի բոլոր առարկաները սերտելիս: ՀՀ պաշտպանության նախարարարությունում ուսուցչի տոնին ընդառաջ կայացած միջոցառման ժամանակ այս մասին նշեց նախարար Սեյրան Օհ անյանը: Ողջունելով ավանդույթ դարձած միջոցառման մասնակիցներին' նախարարը նշեց, որ պաշտպանության նախարարությունը կարևորում է բանակի ու դպրոցի միջև կապը: «Զորամաս-կրթօջախ կապի մասին խոսելով' առաջին հերթին' մենք մեր խոնարհումի խոսքերը պետք է ասենք այն մարդկանց, ում քրտնաջան աշխատանքի, զօր ու գիշեր չարչարանքի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կերտել Հայաստանին պիտանի քաղաքացիներ ու հայրենիքի պաշտպաններ: 2014 թվականը ՀՀ զինված ուժերի համար, ինչպես մնացած տարիները, եղել են լարված աշխատանքի տարիներ: Մեր զինված ուժերը պաշտպանում են Հայաստ անի Հանրապետության և Արցախի սահմանները, և սահմանային իրավիճակում հայ զինվորի ծառայություն շնորհիվ է, որ մենք կարողանում ենք հարաբերական խաղաղություն պահպանել ու հայ ժողովրդի խաղաղ արարումը ապահովել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը` շեշտելով, որ ՀՀ ԶՈՒ յուրաքանչյուր զինծառայող չափազանց բարձր ըմբռնումով ու պարտքի գիտակցումով է մոտենում իր գործին, որն իրականցնում է առաջին գծում:
«Երկար տարիներ, սկսած 94 թվականից մինչ այժմ, մեր զինծառայողները գտնվում են խրամատներում, դեմ առ դեմ կանգնած են մեր հակառակորդների դիմաց ու հպարտ, ըմբոստ հայացքով, իրենց պատարստականության բարձր աստիճանով կարողանում են ուժերի հավասարակշռության շնորհիվ ապահովել հարաբերական խաղաղ իրավիճակը»,-նշեց Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով' երկրագնդի վրա չկա մի հատված, որն առանց երրորդ ուժի միջամտության կարողանում է պահպանել հակամարտության գոտում գոյություն ունեցող հրադադարը: «Միայն Արցախյան հատվածն ու ՀՀ սահմաններն են Ադրբեջանի հետ, որտեղ մենք դեմ առ դեմ կանգնած, անմիջական շփման պայմաններում կարողանում ենք պաշտպանել մեր սահմանները»,-ընդգծեց նախարարը:
Սեյրան Օհանյանը վերահաստատեց դպրոցի, համալսարանների, իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը, որն ուղղված է բանակում փողոցային բարքերի վերացմանը: Նա հորդորեց ներկաներին մատաղ սերնդի մեջ սերմանել միտքը, որ «բանակը մեր տունն է, մեր ամրոցը»:
«Հայկական բանակն իր կայացման տարիների ընթացքում եկել է այն եզրահանգման, որ անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով կյանքից զրկվելու դեպքերը բանակում ավելի քիչ են եղել, քան միջանձնային հարաբերությունների խախտման պատճառով: Իրականում, բոլորիս համար հասկանալի է, որ բանակը մեծ կառույց է, երբեմն տղաներն ինքնահաստատման որոշակի ապրումներ են ունենում: Այս պայմաններում շփումների ժամանակ կոնֆկիկտներն անխուսափելի են, իսկ կոնֆիլկտներ ունենում ենք անհանդուրժողականության պայմաններում: Երիտասարդական ավյուն, ըմբոստություն, ահա սրանք ե ն բերում անհանդուրժողականության»,-ասաց Սեյրան Օհանյանը: Նախարարի խոսքով' մարտական ոգին չի կարող առկա լինել առանց մարդկային հարաբերությունների, փոխադրաձ սիրո, հրամանատարին գիտակցաբար ենթարկվելու ցանկության: «Այս պարագայում միայն մենք կձևավորենք մեր ազգային բանակը, որը կտարբերվի աշխարհի բոլոր բանակներից»,-ասաց նախարարը:
Միջոցառմանը ներկա էին վերջին շրջանում դիվերսիոն գործողությունները հետ մղած ու հերոսաբար զոհված զինծառայողների ուսուցիչները: Նրանցից ոմանք հանդես եկան ելույթներով: Միջոցառմանը մասնակցում էին նաև օրինակելի վարքով աչքի ընկած զինվորները, ովքեր հնարավորություն ունեցան շփվել իրենց ուսուցիչների հետ: