Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պատարագով, երգ ու պարով Շիրակի թեմում նշվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Culture

Պատարագով, երգ ու պարով  Հայ Առաքելական եկեղեցում Շիրակի թեմում նշվեց  Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Թեմի աթոռանիստ Սբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում ձեռամբ թեմակալ առաջնորդ Միքայել Սրբազանի մատուցվեց Սուրբ Պատարագ: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը: Հայ կնոջ համար Սբ Կույսն հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Թեմակալ առաջնորդը պատգամ հղեց կանանց՝ հետևել Աստվածամորը: «Աստվածածնի Վերափոխման տոնը եւս մեկ առիթ է, որ վերափոխվել բառը եւս մեկ անգամ օգտագործենք մեզ համար: Աստվածամայրը վերափոխվեց երկրից դեպի երկինք, այնպես, որ սա հրավեր է մեզ բոլորիս վերափոխվելու  մայր հողի վրա: Կինն արհամարված էր Եվայի մեղքի հետեւանքով: Աստված Աստվածամոր միջոցով ներում է այս մեղքը:  Սուրբ գրքում Մարիամ Աստվածածնի արտաքին գեղեցկության մասին հիշատակումներ չկան, փոխարենը՝ նկարագրված է առաքինությունը, հեզությունը, խոնարհությունը, համեստությունը, պարկեշտությունը: Հայ կանայք ոչ թե պետք է մեզ իրենց արտաքին բարեմասնություններով զարմացնեն, այլ ներքին բարեմասնություններով՝ առաքինությամբ, համեստությամբ, եւ իրենց ընտանիքներում լինեն օրինակելի՝ ոչ Եվայի նման, որ Ադամին տարավ կործանման»,- նշեց թեմի առաջնորդը ՝ տղամարդկանց էլ պատգամելով գնահատել ու գուրգուրել իրենց կանանց:

Ս.Աստվածածնի վերափոխման տոնին համընկնում է նաեւ մեկ այլ տոն` Խաղողօրհնեքը: Նույն  օրը ` հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց   նաեւ Խաղողօրհնեքի արարողություն:

Ինչպես աշխարհի տարբեր ժողովուրդների, այնպես էլ հայ ժողովրդի մեջ ավանդաբար պահպանված սովորույթ կա՝ հասունացած առաջին բերքը զոհաբերել Աստծուն կամ տաճարին: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15.1): 

Տոնական տրամադրություն էր Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում՝ այս տարի առաջին անգամ եկեղեցու նորաստեղծ  երիտասարդաց միությունը՝ ՀՅԴ «Շիրվանյան» երիտասարդական կենտրոնի հետ միասին, ազգագրական երգ ու պարով նշեց տոնը՝ փորձելով վերականգնել ավանդականը:  Պարերը, քահանայի օրնությունն ու տոնի խորհրդի մեկնությունը,  բակում ավանդական ուտեստներով ու մրգերով զարդարված սեղանը հավաքվածներին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնն ավելի տոնական դարձրեց: «Վերջին տարիներին փորձ է արվում բոլոր տոներն ավելի ավանդական դարձ նել: Իսկ  երիտասարդների, պատանիների ու երեխաների միջոցով պետք է վերականգնել ժամանակին կորցրածն ու արմատացնել»,- ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միության նախագահ Նազիկ Նիկոլյանը:

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts