«Չամիչ» տորթի բաղադրատոմսը. արագ, համեղ և օգտակար
Lifestyle«Չամիչ» տորթը հիանալի աղանդեր է, որը կխնայի ձեր ժամանակը և կհոգա ձեր առողջության մասին: Այս տորթի պատրաստման համար շատ ժամանակ հարկավոր չէ՝ ընդամենը 10 րոպե, քանի որ այն չի թխվում ջեռոցում: Այս տորթի բաղադրատոմսում կարելի է նաև ավելացնել պատրաստի բլիթներ՝ հիմք օգտագործելու համար կամ պատրաստել «հում» տորթ: Բացի այդ, այս աղանդերը կարելի է օգտագործել նաև ավելի բարդ մեկ այլ աղանդեր պատրաստելիս:
Բաղադրությունը.
· 90 գրամ հունական ընկույզ,
· 50 գրամ արևածաղկի սերմեր (մաքրած և բոված),
· 130 գրամ չամիչ,
· 1 հատ խնձոր (ոչ շատ մեծ),
· 1 հատ բանան (ոչ շատ մեծ),
· 100 գրամ արմավ (խուրմա)
· կիտրոնի հյութ,
· 1 թեյի գդալ կակաոյի փոշի:
Պատրաստման եղանակը.
1. Ընկույզին ու արևածաղկի սերմերին ավելացնել եռացրած, բայց արդեն սառը ջուր և թողնել 2 ժամ: Արմավներին ավելացնել եռման ջուր:
2. Չամիչը լավ լվանալ:
3. Արմավների, ընկույզների և սերմերի ջուրը քամել, արմավներից հեռացնել կորիզները և հարիչի օգնությամբ արմավները, ընկույզն ու սերմերը մանրացնել և դարձնել մածուցիկ զանգված:
4. Ավելացնել չամիչը և լավ խառնել:
5. Թավայի մեջ դնել սննդի համար նախատեսված թաղանթ կամ պոլիէթիլեն:
6. Ընկույզի մածուկի 2/3 լցնել թավայի մեջ և հավասարեցնել (սակայն պետք է հետևել, որ շերտը չափազանց բարակ չլինի):
7. Մնացած մածուկին ավելացնել կակաոյի փոշին և լավ խառնել:
8. Մրգերը լվանալ, մանրացնել, համեմել կիտրոնի հյութով և ավելացնել թավայի մեջ լցրած մածուկին:
9. Վրայից քսել մնացած կակաոյով մածուկը և 2 ժամով դնել սառնարան:
10. Պատրաստի տորթը կարելի է զարդարել մրգերով կամ կոկոսյան ընկույզի քերուկով: