ԲՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի
InterviewԱրարատի մարզի Ազատավան համայնքի ղեկավարի ընտրություններին գրանցված երեք թեկնածուներից մեկը գործող գյուղապետ ՀՀԿ-ական Սարգիս Խաչատրյանն է, ում սատարում է իր հարազատ կուսակցությունը, մյուսն ինքնաառաջադրված ԲՀԿ-ական գործարար Պետիկ Ղազարյանն է, իսկ երրորդը՝ անկուսակցական և ոչ մի տեղ չաշխատող Արուս Հովհաննիսյանը:
Ազատավանից Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն` չնայած գործող գյուղապետը բավականին տարիներ է` ղեկավարում է համանքը, սակայն հաղթանակի հասնելու համար նրա մրցակցի շանսերը նույնպես բավական բարձր են համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար: Պարզելու, թե համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ի կողմից կրկին առաջադրված թեկնածուն համաձա՞յն է նման տեսակետի հետ, զրուցեցինք նաև Սարգիս Խաչատրյանի հետ:
- Պարոն Խաչատրյան, լուրեր կան, որ Ձեր համայնքում թեժ ընտրություններ են սպասվում: Դուք ի՞նչ կասեք:
- Ես էլ ասում եմ, որ ժողովուրդը պետք է ասի` ում է նախընտրում: Ժողովուրդը պետք է ընտրի:
- Արդեն 10 տարի է` ղեկավարում եք համայնքը և այս ընթացքում ի՞նչ խնդիրներ եք հասցրել լուծել, որո՞նք դեռ չի հաջողվել լուծել:
- Հիմա ես ուրիշ տեղ եմ, զբաղված եմ, մարզպետարանում եմ և չեմ կարող ասել, թե ինչ եմ արել այս ընթացքում: Շատ հարցեր եմ լուծել: Իմ մրցակիցներին մաղթում եմ համբերություն, սեպտեմբերի 18-ին ժողովուրդը կորոշի: Ոնց կուզի, թող այդպես էլ որոշում կայացնի:
Համայնքի ղեկավարի խոսքով` 3400 բնակիչ ունի համայնքը, որից 2500-ը ընտրությանը մասնակցելու իրավունք ունի, սակայն համայնքի ղեկավարի ընտրությանը կմասնակցի 1500-ը:
Ա. Գրիգորյան