Yerevan, 01.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


4 անգամ մահապատժի ենթարկվածը․ այս լեգենդար հայը 20-րդ դարասկզբի Չէ Գևարան էր (լուսանկարներ)

Lifestyle
Blognews.am-ը գրում է.
 
Պաշտոնական գրականության մեջ, նրան առավել հաճախ պրոֆեսիոնալ հեղափոխական են անվանում։ Զինյալ, ահաբեկիչ, կողոպտիչ, ավանտյուրիստ․․․ այսպես էին նրան անվանում նրանք, ովքեր կորցնելու բան ունեին Հոկտեմբերյան հեղափոխության տարիներին։ Սիմոն Տեր-Պետրոսյանը անունն էր, որ նա ստացել էր ծնվելիս, իսկ պատմության մեջ նա հավերժացավ իր կարճ մականունով․ Կամո։
1907 թվականի հունիսի 13-ի առավոտյան Պետական բանկի Թիֆլիսյան մասնաճյուղի հաշվապահն ու գանձապահը ֆայտոնով տեղափոխում էին մեծ գումար՝ 250․000 ռուբլի, որը մայրաքաղաքից էին ուղարկել։ Նրանց ֆայտոնի հետևից ևս մի ֆայտոն էր գնում, որի մեջ երկու հրաձիգներ էին նստած։ Երկու ֆայտոններն ուղղեկցում էր կազակների պարեկախումբը։ Անսպասելիորեն, Սումբատով իշխանի տան տանիքից սարսափեի ուժի ռումբ նետեցին, որի պայթյունից կոտրվեցին շրջանի բոլոր պատուհանները։ Գրեթե միևնույն ժամանակ, պարեկախմբի վրա սկսեցին ռումբեր նետել մայթերից, իսկ անցորդներից ոմանք սկսեցին կրակել ատրճանակներով։ Հրապարակում սարսափելի խուճապ սկսվեց։ Թե ինչ եղավ փողերի հետ, ականատեսներից ոչ մեկ այդպես էլ չկարողացավ պատմել քննության ժամանակ։ Վկաներից մեկը ցուցմունք էր տվել, որ սպայի համազգեստով մի տղամարդ, ով անցնում էր այդտեղով՝ ձիու վրա նստած, իրեն նետել էր դեպի ծխացող ու կոտրված ֆայտոնը, ինչ որ բան էր վերցրել ու սրնթաց հեռացել էր՝ աջուձախ կրակելով ատրճանակից։ Ճիշտ է, հրապարակից դուրս գալիս, նա ողջունել էր իրեն ընդառաջ եկով պոլիցմեյստերին։ Սպայի շորերով այդ մարդը Սիմոն Տեր-Պետրոսյանն էր, ով ավելի հայտնի էր, որպես Կամո․․․
Դրանից 15 տարի առաջ՝ 1892 թվականին, 10-ամյա Սիմոնը Գորիում ականատես եղավ երկու երիտասարդների հրապարակային մահապատժի, ովքեր մեղադրվում էին տեղի վրացի իշխաններից մեկին գնդակահարելու մեջ։ Կարող է անհավանական թվալ, բայց այդ մահապատժին ներկա էին նաև 14-ամյա Ստեփան Շահումյանը (հետագայում գնդակահարված 26 «բաքվի կոմիսարներից» մեկը) և 24-ամյա Ալեքսեյ Պեշկովը (հետագայում՝ Մաքսիմ Գորկին)։ Փոքրիկ Սիմոնը բարձրաձայն աղոթում էր Աստծուն, որ պարանը կտրվի, որ հրաշք լինի ու դատապարտվածները փրկվեն ու արդարությունը հաղթանակի, բայց մահապատիժը տեղի ունեցավ ու հրաշք չեղավ։ Այսօր շատերը համարում են, որ Կամոյի կենսագրության այս դրվագը առանցքային ու նրա հետագա ճակատագիրը կանխորոշող։
 
Մի կողմից, խորը հոգեկան ցնցումը չէր կարող չանդրադառնալ երեխայի հոգեկանի վրա։ Կամոյին իմացողները համաձայն էին, որ նա իսկապես խելագար էր ու բառիս բուն իմաստով ֆանատիկոս։ Հակառակ դեպքում, նա չէր կարող անցնել այն ամենի միջով, որ բախտ էր վիճակված իրեն ու ողջ մնար և չէր կարողանա իրեն ու այլոց ենթարկել այն հրեշավոր փորձություններին, որոնց ենթարկեց ապագայում։ Մյուս կողմից, կախաղանի դրվագն ու այդ չլսված աղոթքը դարձավ նրա հետագա կյանքի խորհրդանիշը՝ կանխորոշելով դրա ընթացքը։

1903 թվականի նոյեմբերին, Կամոյին առաջին անգամ ձերբակալեցին, բայց դեռ մի տարի չանցած, նա փախավ բանտից։ 1905 թվականին, թիֆլիսյան ապստամբության ժամանակ նրան կրկին բռնեցին ու կազակները կախաղան հանեցին նրան, սակայն պարանը կտրվեց․ 13 տարի անց, նրա աղոթքը լսվեց երկնքում։ Հետագայում, արդեն բանտում, նա իրեն այլ կալանավորի տեղ ներկայացրեց ու կարողացավ հանգիստ ազատություն մեջ հայտնվել։ Կամոն ողջ կյանքի ընթացքում նա հաջողացնում էր ողջ մնալ, երբ մեզ էր մնում մահանալուն․․․
Իր մականունը Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանը ստացել էր Ստալինից՝ բուռն համատեղ գործունեության տարիներին, երբ նրանք ցարական փողերի էքսպրապրիացիա էին անում՝ հօգուտ պարտիական գանձարանի։ Սիմոնը ռուսերեն խոսում էր շատ ուժեղ ակցենտով․ «Камо отнэсти? Камо атдать?» ու հենց դրա համար էլ նրա մականունը դարձավ Կամո։ Այդ տարիներին, թափ ստացող հեղափոխական շարժմանն անդադար փողեր էին պետք։ Մեծ փողեր։ Լենինը թույլ տվեց այսպես կոչված «էքսերի» կազմկերպումը։ Այլ կերպ ասած՝ թույլատրեց կողոպուտները։ Կամոն դարձավ անփոխարինելի մարդ այս հարցում բոլշևիկների համար։ Փող տեղափոխող պարեկախմբերի վրա համարձակ հարձակումների կազմակերպում, զենքի ու զինամթերքի մեծ խմբաքանակների գնումն ու փոխադրումը, ընդհատակյա տպարանի կազմակերպումը․․․ Կամոյի գործունեության ցանկը հսկայական է։
 
Սակայն անկասկած Կամոյի ու Ստալինի էքսպրապրիացիոն գործունեության ամենաաղմկահարույց դրվագը դարձավ Էրիվանյան հրապարակի կողոպուտը, որը տեղ գտավ 1907 թվականի հունիսի 13-ին Թիֆլիսում։ Այս զինված հարձակման արդյունքում գողացան քառորդ միլիոն ռուբլի, որը ժամանակակից փողով համարժեք է 5 միլիոն դոլարի։ Կամոն անձամբ էր մասնակցում այդ կողոպուտին ու դրանից հետո փողերը ոչ լեգալ կերպով Ֆինլանդիա տեղափոխելուն, որտեղ փողը հանձնեցին Լենինին։ Ընդ որում, Կամոն դրսևորեց անհվանական հնարամտություն՝ օգտագործելով բազմաթիվ թաքստոցներ, երկակի հատակով ճամպրուկներ ու տակառներ, հատուկ գոտիներ ու այլ բաներ։
 
Այս կողոպուտն այնքան աղմկահարույց էր, որ ոստիկանությունը լրջով ձեռնամուխ եղավ այն բացահայտելուն․ գողացված թղթադրամների համարանիշները ուղարկվել էին Եվրոպայի բոլոր ոստիկանական վարչություններ, մինչդեռ Ինտերպոլն այն ժամանակներում դեռ չկար էլ։ Կրուպսկայան գրում էր․ «Թբիլիսյան էքսպրապրիացիայի փողերը չէր կարելի օգտագործել։ Դրանք 500-անոցներով էին, որոնք պետք է միաժամանակ փոխեինք տարբեր քաղաքներում ավելի մանր թղթադրամների»։ Հենց դա անելիս բռնվեց ապագա արտաքին գործերի ժողկոմ Լիտվինովը, ապագա առողջապահության ժողկոմ Սեմաշկոն, գրող Կոստան Զարյանը՝ հայակական ազգային շարժման ակտիվ մասնակիցը և այլոք։ 1907 թվականի նոյեմբերին, Բեռլինում մատնության արդյունքում ձերբակալեցին Կամոյին։ Այն, ինչ կատարվեց հետո, դարձավ խորհրդային քարոզչության ռազմադարանի դասական նմուշ ու մտավ բժշկա-հոգեբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների դասագրքերի մաս։
 
Որպեսզի խուսափի Ռուսաստան արտահանձնվելուց, որտեղ նրան անխուսափելիորեն մահապատժի էին ենթարկելու, Կամոն սկսեց խելագար ձևանալ։ Երկու տարի շարունակ, որը նա անցկացրեց բեռլինյան Ալտ Մոաբիտ բանտում, Կամոն խելագարի դասական օրինակ էր ծառայում․ խոսում էր անկապ ֆրազերով, շաբաթներով չէր քնում, հենվում էր խցի պատին՝ ասես թույլ չտալով, որ այն քանդվի, երևակայական ճանճեր էր բռնում, դեբոշներ էր հրահրում, ինքնասպանության փորձեր էր անում ու թռչունների էր վարժեցնում։ Նրան սիմուլյացիայի մեջ կասկածող բանտապահները տեղափոխեցին նրան բանտի հիվանդանոց ու մշտական բժշկական ուշադրության կենտրոնում էին պահում նրան՝ հատուկ պայմաններում։ Մասնավորապես, Կամոն 0-ից ցածր ջերմաստիճանով խուցում միայն անդրավարտիքով ու ոտաբոբիկ 7 օր անցկացրեց՝ անշարժ կանգնելով պատի մոտ ու ծպտուն չհանելով։
 
Հիվանդանոցի ղեկավարը չէր կարողանում հավատալ, որ նորմալ մարդը կարող է միայն ներքնաշորերով այսքան հանգիստ վերաբերվել ցրտին։ Սակայն որպեսզի վերջնականապես համոզվեն Կամոյի խելագարության մեջ, նրան որոշեցին վերջին փորձության ենթրակել՝ ցավով։ Սակայն ոչ ասեղները, որոնք խրում էին նրա եղունգների տակ, ոչ շիկացած երկաթով այրելը ոչինչ չտվեցին․ Կամոն ոչ մի ձայն չէր հանում։ Հնարավոր է, որ Կամոյի համար «ցավազրկողը» հենց իր ֆանատիկոսությունն էր ու հեղափոխության գաղափարներով մոլուցքը։
 
Նրան պաշտոնապես հոգեկան հիվանդ ճանաչեցին 1909 թվականին ու այդուհանդերձ արտահանձնեցին Ռուսաստանին, որտեղ նրան փակեցին Թիֆլիսի Մետեխյան բանտում։ Նա այնտեղ մնաց ևս 2 տարի՝ շարունակելով խելագար ձևանալ։ 1911 թվականին օգոստոսի 15-ին Կամոն կարողացավ փախնել բանտի հիվանդանոցի զուգարանից՝ նախօրոք սխոցելով իր շղթաներն ու ճաղերը։
 
1913 թվականի հունվարին Կամոյին կրկին ձերբակալեցին՝ հերթական կողոպուտի փորձի ժամանակ։ Բժշկական զննումը ցույց տվեց, որ Կամոյի մոտ ի սպառ բացակայում են հոգեկան խանգարման նշաններ։ Փորձաքննությունը պարզեց նաև, որ 4 տարի տևած խելագարության դրսևորումը ոչ այլ ինչ էր, քան սիմուլյացիա։
 
4 տարի խելագար ձևանալը՝ ի հեճուկս կտտանքներին, հիրավի աննախադեպ բան է։ Սակայն Կամոյի համար, սա թեկուզ տանջալի ու դաժան, բայց հերթական խաղն էր։ Դատելով հայտնի փաստերից, Կամոն ի ծնե եղել է էյդիտեկ, այսինքն՝ մարդ, ով ունիկալ հայելային-տեսողական հիշողություն ունի։ Էյդիտեկները նույնիսկ չգիտակցելով դա, կարողանում են ներշնչել իրենց գեներացված պատկերները դիմացինին։ Պատահական չէ, որ Կամոն բնածին արտիստ էր և ուներ զգեստափոխվելու ու արտաքին կերպարանափոխությունների իսկական տաղանդ ուներ, որն այդքան անհրաժեշտ է ընդհատակյա աշխատանքի ժամանակ։
 
1913 թվականին դատարանը Կամոյի համար սահմանեց մահապատիժ՝ կախաղանի միջոցով ու որ ամեն ինչ հաստատ լինի՝ միանգամից 4 մահապատիժներ սահմանվեցին։ Սակայն այս անգամ էլ վերջին պահին հրաշք եղավ ու Ռոմանովների արքայատոհմի իշխանության 300-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման շնորհիվ, Կամոյի մահապատժի վճիռը փոխարինվեց 20 տարվա աքսորով։
 
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը ազատություն շնորհեց Կամոյին ու բացեց նոր էջ նրա կյանքում։ Ընկեր Կամոն հեղափոխության հերոս էր, լեգենդ, մարդ-էտալոն ու․․․ արկածներ որոնող՝ ինչպես միշտ։ Նա խաղացողի բնավորություն ուներ։ Կամոն դրսևորում էր ավանտյուրաների ու ռիսկային էքսպերիմենտների իր հակվածությունը նաև քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նա ստեղծեց դիվերսիոն խումբ, որը գործում էր Դենիկինի թիկունքում։ Սակայն Կամոն չէր հաշվարկել․ այն ինչ կարող էին առանց աչք թարթելու տաներ Կամոն ու իր հետախույզները, ովքեր երկաթյա նյարդեր ունեին, ի զորու չէին տանել ուրիշները․․․
 
Կամոյի մարդկանց հատուկ խումբը, ում սպիտակ գվարդիականների համազգեստ էին հագցրել, հարձակվեց Կամոյի ջոկատի վրա ուսումնական վարժանքների ժամանակ։ Մարտիկներին բռնեցին, զինաթաեցին,մ կապոտեցին ու շարեցին՝ իբր գնդակահարելու համար։ Նրանց առջև իրենց հրամանատարի արնաշաղախ «դիակն էր»․․․ Նրանց, ովքեր կհռչակկ էին իրենց կոմունիստների հակառակորդ, խոստացան ներել։ Ջոկատում վախկոտներ չգտնվեցին։ Սակայն մարտիկներից մեկը խոստովանեց, որ հանդիսանում է Պիլսուդսկու գործակալներից։ Այս կերպ, Կամոն կարողացավ հայտնաբերել դավաճանի, սակայն մեկ այլ մարտիկի վրա այս գործողությունն այնքան հզոր ազդեցություն ունեցավ, որ նա խելագարվեց։ Ի դեպ, դա Ֆյոդոր Ալլիլուևն էր՝ Ստալինի ապագա կնոջ՝ Նադեժդայի եղբայրը։
 
Սիմոն Տեր-Պետրոսյանը, նույն ինքը՝ Կամոն, իր ժամանակի Չէ Գևարան էր ու նա մահացավ Թիֆլիսում՝ 1922 թվականին։ Նա իր հեծանիվով ընկավ այժ ժամանակ Թիֆլիսում առկա միակ բեռնատարի տակ։ Մարդ, ով ողջ էր մնացել ծովում, մահացավ մեկ կաթիլ ջրում։ Կամոյի զոհվելու պատմությունը մինչ օրս էլ մնում է չբացահայտված։ Կա տարածված կարծիք, որ գիշերային ՃՏՊ-ն կազմակերպվել էր Ստալինի հրամանով, որպեսզի ոչնչացվի վերջինիս սև գործերի վկան ու հանցակիցը։ Սա նման է իրականությանը,  քանի որ նման զուգադիպությունների ու ատահականությունների հավատալը իրոք դժվար է։ Ավելին, այսօր հայտնի է, որ 1910 թվականին ՌՍԴՌՊ-ի Անդրկովկասյան շրջանային կոմիտեն, որը քննում էր թբիլիսյան կողոպուտը ու մի քանի այլ էքսպրապրիացիոն գործեր, որոշել էր պարտիայից հեռացնել բոլոր այն դեմքերին, ովքեր աջակցել էին Տեր-Պետրոսյանին Թիֆլիսի բանկի կողոպուտի գործի ժամանակ։ Այդպիսի մարդկանցից մեկն էլ Իոսիվ Ջուգաշվիլի-Ստալինն էր։
 
Սակայն ոնց էլ լինի, Կամոն, ով լեգենդ էր դարձել դեռ իր կյանքի օրոք, իրենով մարմնավորեց բացարձակ հեղափոխականի կերպարը՝ գաղափարի ֆանատիկոսի, ով նվիրված է այդ գաղափարին ու պատրաստ է հանուն դրա անցնել նորմալ մարդկային կյանքի սահմանները։ Այս գաղտնիքը նա իր հետ գերեզման տարավ, իրենից հետո թողնելով միայն առասպել՝ ձգողական, վախենալու, ուժեղ ու Գաղափարին անմնացորդ նվիրված մարդ Կամոյի մասին։
Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues