Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


4 անգամ մահապատժի ենթարկվածը․ այս լեգենդար հայը 20-րդ դարասկզբի Չէ Գևարան էր (լուսանկարներ)

Blognews.am-ը գրում է.
 
Պաշտոնական գրականության մեջ, նրան առավել հաճախ պրոֆեսիոնալ հեղափոխական են անվանում։ Զինյալ, ահաբեկիչ, կողոպտիչ, ավանտյուրիստ․․․ այսպես էին նրան անվանում նրանք, ովքեր կորցնելու բան ունեին Հոկտեմբերյան հեղափոխության տարիներին։ Սիմոն Տեր-Պետրոսյանը անունն էր, որ նա ստացել էր ծնվելիս, իսկ պատմության մեջ նա հավերժացավ իր կարճ մականունով․ Կամո։
1907 թվականի հունիսի 13-ի առավոտյան Պետական բանկի Թիֆլիսյան մասնաճյուղի հաշվապահն ու գանձապահը ֆայտոնով տեղափոխում էին մեծ գումար՝ 250․000 ռուբլի, որը մայրաքաղաքից էին ուղարկել։ Նրանց ֆայտոնի հետևից ևս մի ֆայտոն էր գնում, որի մեջ երկու հրաձիգներ էին նստած։ Երկու ֆայտոններն ուղղեկցում էր կազակների պարեկախումբը։ Անսպասելիորեն, Սումբատով իշխանի տան տանիքից սարսափեի ուժի ռումբ նետեցին, որի պայթյունից կոտրվեցին շրջանի բոլոր պատուհանները։ Գրեթե միևնույն ժամանակ, պարեկախմբի վրա սկսեցին ռումբեր նետել մայթերից, իսկ անցորդներից ոմանք սկսեցին կրակել ատրճանակներով։ Հրապարակում սարսափելի խուճապ սկսվեց։ Թե ինչ եղավ փողերի հետ, ականատեսներից ոչ մեկ այդպես էլ չկարողացավ պատմել քննության ժամանակ։ Վկաներից մեկը ցուցմունք էր տվել, որ սպայի համազգեստով մի տղամարդ, ով անցնում էր այդտեղով՝ ձիու վրա նստած, իրեն նետել էր դեպի ծխացող ու կոտրված ֆայտոնը, ինչ որ բան էր վերցրել ու սրնթաց հեռացել էր՝ աջուձախ կրակելով ատրճանակից։ Ճիշտ է, հրապարակից դուրս գալիս, նա ողջունել էր իրեն ընդառաջ եկով պոլիցմեյստերին։ Սպայի շորերով այդ մարդը Սիմոն Տեր-Պետրոսյանն էր, ով ավելի հայտնի էր, որպես Կամո․․․
Դրանից 15 տարի առաջ՝ 1892 թվականին, 10-ամյա Սիմոնը Գորիում ականատես եղավ երկու երիտասարդների հրապարակային մահապատժի, ովքեր մեղադրվում էին տեղի վրացի իշխաններից մեկին գնդակահարելու մեջ։ Կարող է անհավանական թվալ, բայց այդ մահապատժին ներկա էին նաև 14-ամյա Ստեփան Շահումյանը (հետագայում գնդակահարված 26 «բաքվի կոմիսարներից» մեկը) և 24-ամյա Ալեքսեյ Պեշկովը (հետագայում՝ Մաքսիմ Գորկին)։ Փոքրիկ Սիմոնը բարձրաձայն աղոթում էր Աստծուն, որ պարանը կտրվի, որ հրաշք լինի ու դատապարտվածները փրկվեն ու արդարությունը հաղթանակի, բայց մահապատիժը տեղի ունեցավ ու հրաշք չեղավ։ Այսօր շատերը համարում են, որ Կամոյի կենսագրության այս դրվագը առանցքային ու նրա հետագա ճակատագիրը կանխորոշող։
 
Մի կողմից, խորը հոգեկան ցնցումը չէր կարող չանդրադառնալ երեխայի հոգեկանի վրա։ Կամոյին իմացողները համաձայն էին, որ նա իսկապես խելագար էր ու բառիս բուն իմաստով ֆանատիկոս։ Հակառակ դեպքում, նա չէր կարող անցնել այն ամենի միջով, որ բախտ էր վիճակված իրեն ու ողջ մնար և չէր կարողանա իրեն ու այլոց ենթարկել այն հրեշավոր փորձություններին, որոնց ենթարկեց ապագայում։ Մյուս կողմից, կախաղանի դրվագն ու այդ չլսված աղոթքը դարձավ նրա հետագա կյանքի խորհրդանիշը՝ կանխորոշելով դրա ընթացքը։

1903 թվականի նոյեմբերին, Կամոյին առաջին անգամ ձերբակալեցին, բայց դեռ մի տարի չանցած, նա փախավ բանտից։ 1905 թվականին, թիֆլիսյան ապստամբության ժամանակ նրան կրկին բռնեցին ու կազակները կախաղան հանեցին նրան, սակայն պարանը կտրվեց․ 13 տարի անց, նրա աղոթքը լսվեց երկնքում։ Հետագայում, արդեն բանտում, նա իրեն այլ կալանավորի տեղ ներկայացրեց ու կարողացավ հանգիստ ազատություն մեջ հայտնվել։ Կամոն ողջ կյանքի ընթացքում նա հաջողացնում էր ողջ մնալ, երբ մեզ էր մնում մահանալուն․․․
Իր մականունը Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանը ստացել էր Ստալինից՝ բուռն համատեղ գործունեության տարիներին, երբ նրանք ցարական փողերի էքսպրապրիացիա էին անում՝ հօգուտ պարտիական գանձարանի։ Սիմոնը ռուսերեն խոսում էր շատ ուժեղ ակցենտով․ «Камо отнэсти? Камо атдать?» ու հենց դրա համար էլ նրա մականունը դարձավ Կամո։ Այդ տարիներին, թափ ստացող հեղափոխական շարժմանն անդադար փողեր էին պետք։ Մեծ փողեր։ Լենինը թույլ տվեց այսպես կոչված «էքսերի» կազմկերպումը։ Այլ կերպ ասած՝ թույլատրեց կողոպուտները։ Կամոն դարձավ անփոխարինելի մարդ այս հարցում բոլշևիկների համար։ Փող տեղափոխող պարեկախմբերի վրա համարձակ հարձակումների կազմակերպում, զենքի ու զինամթերքի մեծ խմբաքանակների գնումն ու փոխադրումը, ընդհատակյա տպարանի կազմակերպումը․․․ Կամոյի գործունեության ցանկը հսկայական է։
 
Սակայն անկասկած Կամոյի ու Ստալինի էքսպրապրիացիոն գործունեության ամենաաղմկահարույց դրվագը դարձավ Էրիվանյան հրապարակի կողոպուտը, որը տեղ գտավ 1907 թվականի հունիսի 13-ին Թիֆլիսում։ Այս զինված հարձակման արդյունքում գողացան քառորդ միլիոն ռուբլի, որը ժամանակակից փողով համարժեք է 5 միլիոն դոլարի։ Կամոն անձամբ էր մասնակցում այդ կողոպուտին ու դրանից հետո փողերը ոչ լեգալ կերպով Ֆինլանդիա տեղափոխելուն, որտեղ փողը հանձնեցին Լենինին։ Ընդ որում, Կամոն դրսևորեց անհվանական հնարամտություն՝ օգտագործելով բազմաթիվ թաքստոցներ, երկակի հատակով ճամպրուկներ ու տակառներ, հատուկ գոտիներ ու այլ բաներ։
 
Այս կողոպուտն այնքան աղմկահարույց էր, որ ոստիկանությունը լրջով ձեռնամուխ եղավ այն բացահայտելուն․ գողացված թղթադրամների համարանիշները ուղարկվել էին Եվրոպայի բոլոր ոստիկանական վարչություններ, մինչդեռ Ինտերպոլն այն ժամանակներում դեռ չկար էլ։ Կրուպսկայան գրում էր․ «Թբիլիսյան էքսպրապրիացիայի փողերը չէր կարելի օգտագործել։ Դրանք 500-անոցներով էին, որոնք պետք է միաժամանակ փոխեինք տարբեր քաղաքներում ավելի մանր թղթադրամների»։ Հենց դա անելիս բռնվեց ապագա արտաքին գործերի ժողկոմ Լիտվինովը, ապագա առողջապահության ժողկոմ Սեմաշկոն, գրող Կոստան Զարյանը՝ հայակական ազգային շարժման ակտիվ մասնակիցը և այլոք։ 1907 թվականի նոյեմբերին, Բեռլինում մատնության արդյունքում ձերբակալեցին Կամոյին։ Այն, ինչ կատարվեց հետո, դարձավ խորհրդային քարոզչության ռազմադարանի դասական նմուշ ու մտավ բժշկա-հոգեբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների դասագրքերի մաս։
 
Որպեսզի խուսափի Ռուսաստան արտահանձնվելուց, որտեղ նրան անխուսափելիորեն մահապատժի էին ենթարկելու, Կամոն սկսեց խելագար ձևանալ։ Երկու տարի շարունակ, որը նա անցկացրեց բեռլինյան Ալտ Մոաբիտ բանտում, Կամոն խելագարի դասական օրինակ էր ծառայում․ խոսում էր անկապ ֆրազերով, շաբաթներով չէր քնում, հենվում էր խցի պատին՝ ասես թույլ չտալով, որ այն քանդվի, երևակայական ճանճեր էր բռնում, դեբոշներ էր հրահրում, ինքնասպանության փորձեր էր անում ու թռչունների էր վարժեցնում։ Նրան սիմուլյացիայի մեջ կասկածող բանտապահները տեղափոխեցին նրան բանտի հիվանդանոց ու մշտական բժշկական ուշադրության կենտրոնում էին պահում նրան՝ հատուկ պայմաններում։ Մասնավորապես, Կամոն 0-ից ցածր ջերմաստիճանով խուցում միայն անդրավարտիքով ու ոտաբոբիկ 7 օր անցկացրեց՝ անշարժ կանգնելով պատի մոտ ու ծպտուն չհանելով։
 
Հիվանդանոցի ղեկավարը չէր կարողանում հավատալ, որ նորմալ մարդը կարող է միայն ներքնաշորերով այսքան հանգիստ վերաբերվել ցրտին։ Սակայն որպեսզի վերջնականապես համոզվեն Կամոյի խելագարության մեջ, նրան որոշեցին վերջին փորձության ենթրակել՝ ցավով։ Սակայն ոչ ասեղները, որոնք խրում էին նրա եղունգների տակ, ոչ շիկացած երկաթով այրելը ոչինչ չտվեցին․ Կամոն ոչ մի ձայն չէր հանում։ Հնարավոր է, որ Կամոյի համար «ցավազրկողը» հենց իր ֆանատիկոսությունն էր ու հեղափոխության գաղափարներով մոլուցքը։
 
Նրան պաշտոնապես հոգեկան հիվանդ ճանաչեցին 1909 թվականին ու այդուհանդերձ արտահանձնեցին Ռուսաստանին, որտեղ նրան փակեցին Թիֆլիսի Մետեխյան բանտում։ Նա այնտեղ մնաց ևս 2 տարի՝ շարունակելով խելագար ձևանալ։ 1911 թվականին օգոստոսի 15-ին Կամոն կարողացավ փախնել բանտի հիվանդանոցի զուգարանից՝ նախօրոք սխոցելով իր շղթաներն ու ճաղերը։
 
1913 թվականի հունվարին Կամոյին կրկին ձերբակալեցին՝ հերթական կողոպուտի փորձի ժամանակ։ Բժշկական զննումը ցույց տվեց, որ Կամոյի մոտ ի սպառ բացակայում են հոգեկան խանգարման նշաններ։ Փորձաքննությունը պարզեց նաև, որ 4 տարի տևած խելագարության դրսևորումը ոչ այլ ինչ էր, քան սիմուլյացիա։
 
4 տարի խելագար ձևանալը՝ ի հեճուկս կտտանքներին, հիրավի աննախադեպ բան է։ Սակայն Կամոյի համար, սա թեկուզ տանջալի ու դաժան, բայց հերթական խաղն էր։ Դատելով հայտնի փաստերից, Կամոն ի ծնե եղել է էյդիտեկ, այսինքն՝ մարդ, ով ունիկալ հայելային-տեսողական հիշողություն ունի։ Էյդիտեկները նույնիսկ չգիտակցելով դա, կարողանում են ներշնչել իրենց գեներացված պատկերները դիմացինին։ Պատահական չէ, որ Կամոն բնածին արտիստ էր և ուներ զգեստափոխվելու ու արտաքին կերպարանափոխությունների իսկական տաղանդ ուներ, որն այդքան անհրաժեշտ է ընդհատակյա աշխատանքի ժամանակ։
 
1913 թվականին դատարանը Կամոյի համար սահմանեց մահապատիժ՝ կախաղանի միջոցով ու որ ամեն ինչ հաստատ լինի՝ միանգամից 4 մահապատիժներ սահմանվեցին։ Սակայն այս անգամ էլ վերջին պահին հրաշք եղավ ու Ռոմանովների արքայատոհմի իշխանության 300-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման շնորհիվ, Կամոյի մահապատժի վճիռը փոխարինվեց 20 տարվա աքսորով։
 
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը ազատություն շնորհեց Կամոյին ու բացեց նոր էջ նրա կյանքում։ Ընկեր Կամոն հեղափոխության հերոս էր, լեգենդ, մարդ-էտալոն ու․․․ արկածներ որոնող՝ ինչպես միշտ։ Նա խաղացողի բնավորություն ուներ։ Կամոն դրսևորում էր ավանտյուրաների ու ռիսկային էքսպերիմենտների իր հակվածությունը նաև քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նա ստեղծեց դիվերսիոն խումբ, որը գործում էր Դենիկինի թիկունքում։ Սակայն Կամոն չէր հաշվարկել․ այն ինչ կարող էին առանց աչք թարթելու տաներ Կամոն ու իր հետախույզները, ովքեր երկաթյա նյարդեր ունեին, ի զորու չէին տանել ուրիշները․․․
 
Կամոյի մարդկանց հատուկ խումբը, ում սպիտակ գվարդիականների համազգեստ էին հագցրել, հարձակվեց Կամոյի ջոկատի վրա ուսումնական վարժանքների ժամանակ։ Մարտիկներին բռնեցին, զինաթաեցին,մ կապոտեցին ու շարեցին՝ իբր գնդակահարելու համար։ Նրանց առջև իրենց հրամանատարի արնաշաղախ «դիակն էր»․․․ Նրանց, ովքեր կհռչակկ էին իրենց կոմունիստների հակառակորդ, խոստացան ներել։ Ջոկատում վախկոտներ չգտնվեցին։ Սակայն մարտիկներից մեկը խոստովանեց, որ հանդիսանում է Պիլսուդսկու գործակալներից։ Այս կերպ, Կամոն կարողացավ հայտնաբերել դավաճանի, սակայն մեկ այլ մարտիկի վրա այս գործողությունն այնքան հզոր ազդեցություն ունեցավ, որ նա խելագարվեց։ Ի դեպ, դա Ֆյոդոր Ալլիլուևն էր՝ Ստալինի ապագա կնոջ՝ Նադեժդայի եղբայրը։
 
Սիմոն Տեր-Պետրոսյանը, նույն ինքը՝ Կամոն, իր ժամանակի Չէ Գևարան էր ու նա մահացավ Թիֆլիսում՝ 1922 թվականին։ Նա իր հեծանիվով ընկավ այժ ժամանակ Թիֆլիսում առկա միակ բեռնատարի տակ։ Մարդ, ով ողջ էր մնացել ծովում, մահացավ մեկ կաթիլ ջրում։ Կամոյի զոհվելու պատմությունը մինչ օրս էլ մնում է չբացահայտված։ Կա տարածված կարծիք, որ գիշերային ՃՏՊ-ն կազմակերպվել էր Ստալինի հրամանով, որպեսզի ոչնչացվի վերջինիս սև գործերի վկան ու հանցակիցը։ Սա նման է իրականությանը,  քանի որ նման զուգադիպությունների ու ատահականությունների հավատալը իրոք դժվար է։ Ավելին, այսօր հայտնի է, որ 1910 թվականին ՌՍԴՌՊ-ի Անդրկովկասյան շրջանային կոմիտեն, որը քննում էր թբիլիսյան կողոպուտը ու մի քանի այլ էքսպրապրիացիոն գործեր, որոշել էր պարտիայից հեռացնել բոլոր այն դեմքերին, ովքեր աջակցել էին Տեր-Պետրոսյանին Թիֆլիսի բանկի կողոպուտի գործի ժամանակ։ Այդպիսի մարդկանցից մեկն էլ Իոսիվ Ջուգաշվիլի-Ստալինն էր։
 
Սակայն ոնց էլ լինի, Կամոն, ով լեգենդ էր դարձել դեռ իր կյանքի օրոք, իրենով մարմնավորեց բացարձակ հեղափոխականի կերպարը՝ գաղափարի ֆանատիկոսի, ով նվիրված է այդ գաղափարին ու պատրաստ է հանուն դրա անցնել նորմալ մարդկային կյանքի սահմանները։ Այս գաղտնիքը նա իր հետ գերեզման տարավ, իրենից հետո թողնելով միայն առասպել՝ ձգողական, վախենալու, ուժեղ ու Գաղափարին անմնացորդ նվիրված մարդ Կամոյի մասին։
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար Մելոյան