Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ արհեստներին եւ արհեստավորներին նվիրված միջոցառում

Culture

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում կազմակերպված միջոցառմանն անդրադարձ  կատարվեց արհեստներին եւ նորբայազետցի արհեստավորներին, որոնց մասնագիտությունը, փոխանցվելով սերնդեսերունդ, շարունակվում է մինչ օրս:

Թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը   միջոցառման մասնակիցներին  փոխանցեց Հին ու Նոր Բայազետին բնորոշ արհեստների մասին հետաքրքիր մանրամասներ՝ կավագործությունից մինչեւ փռնչիություն:

«1830-ականներին Հին Բայազետից 200-300 ընտանիքներ տեղափոխվեցին Սեւանա լճի ավազան եւ  հիմնեցին Նոր Բայազետ քաղաքը: Գաղթողների մեջ քիչ չէին արհեստավորները: 1920-ականներին Նոր Բայազետում նրանց արհեստանոցները ձգվում էին եկեղեցուց մինչեւ շուկա:

Արհեստներից առաջիններից համարվում է խեցեգործությունը, որի  ճյուղերից է թոնրագործությունը: Հին ու Նոր  Բայազետներում թաղիքագործությունը եւս զարգացած ճյուղերից է եղել:

Թաղիքագործները թաղիք պատրաստելուց զատ, ռազմաճակատի համար պատրաստում էին վալինկաներ, ձեռնոցներ, այծենակաճ: Երկրագիտական թանգարանում այսօր ներկայացվում է ժամանակակից թաղիքագործությունը՝ հանձինս ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի, մեր համաքաղաքացի Անահիտ Ճաթեյանի , Հասմիկ Սեթաղյանի եւ այլոց:

Հայկական բարձրավանդակը հարուստ է մետաղի հանքերով, որոնք նպաստել են Հայաստանում մետաղագործությանը, արհեստների զարգացմանը: Պղինձը քարից հետո հայտնաբերված մետաղ էր , որից պատրաստված գործիքները որոշ չափով դուրս մղեցին քարե գործիքները: Այդ գործիքների նմուշները պահպանված են մեր թանգարանում»,-ներկայացրեց Մանյա Չարվադարյանը:

Գիտաշխատողը նշեց նաեւ, որ դարբնի աշխատանքը եւս Հին ու Նոր Բայազետներում դժվարին, բայց գնահատված արհեստներից է եղել: Դարբնագործության լավագույն նմուշ է Հին Բայազետի բերդի դուռը, որի մեկ փեղկը կշռում է 800 կիլոգրամ, որը 2014թվականին մեր  ժամանակավոր ցուցադրության է դրվել Գավառ քաղաքի   Սուրբ Կարապետ եկեղեցում: Նոր Բայազետ կամ Գավառ քաղաքում լավագույն դարբիններ են համարվել Բադալյան եղբայրները՝ Հայրոն, Պետրոսը, Պողոսը, Ալեքսանը, Ստեփանը, Նիկոլան, Գորոյան Խաչոն, Մկոն, Գրիգորը, քուրդ Սիմոնը, Բադեյան Գեւորգը,  Լեւոնը, Թոռչու Հայրապետը, Արզումանը: Կարեւոր արհեստներից է եղել  պայտագործությունը:

«Մի շարք հայտնի պայտագործների թվում էր նաեւ Ենգիբարյան Սերգոն, ով իր ուժի շնորհիվ կարողացել է միայնակ գետնել կենդանուն եւ պայտել: Նրան բախտ է վիճակվել պայտելու նաեւ զորավար Անդրանիկի ձին: 20-րդ դարի կեսերից Նոր Բայազետում հողաշեն տանիքները փոխարինվեցին թիթեղներով:

Լավագույն թիթեղագործներ կամ որ նույնն է, ժեշտանչիներ են համարվել Աչիկյան եղբայրները, որոնց  արհեստն այսօր փոխանցվել է որդուց որդուն: Հետաքրքիր դեպք է հիշատակվում Աչկի Բաղդասարի մասին: Ժեշտանչի Բաղդասարը աշխատելիս է եղել Իջևանի Աչաջուր գյուղում, որտեղ վճարի փոխարեն տվել են Սաթենիկին, այսինքն՝ կնոջը»,-պատմեց Մանյա Չարվադարյանը: 

Գիտաշխատողը մանրամասն կանգ առավ նաեւ ջուլհակության, կոշկակարության,  թամբագործության, քարակոփության, դերձակության, վարսավիրության, ներկարարության, պատշարության, փայտագործության, փռնչիության եւ այլ արհեստների մասին, որոնցով մարդիկ ապրել ու ապրեցրել են  Հին ու  Նոր Բայազետներում:

Ըստ Թանգարանի տնօրենի հավաստման՝  թանգարանում սեպտեմբերի 21-ին բացվել են 2 ցուցադրություններ՝ նվիրված Հայաստանի  Անկախության 25-ամյակին եւ Արցախյան գոյամարտում, ինչպես նաեւ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում   քաջաբար զոհված   հայ մարտիկներին: Ներկաները միջոցառման ավարտին դիտեցին նաեւ այդ ցուցադրությունները:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts