Yerevan, 27.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սերնդափոխության և հաղթանակի շարժումը

Society

Չորս տարի առաջ վրացիները մեզանից անհամեմատ լավ վիճակում էին, սակայն երկրի քաղաքական-ինստիտուցիոնալ լճացումը հաղթահարվեց քաղաքական համակարգից դուրս արված մի նախաձեռնությամբ: Բիձինա Իվանիշվիլին կարողացավ որակապես նոր շարժում ստեղծել, որը Վրաստանի քաղաքական կյանքին «թարմություն» հաղորդեց՝ ձևավորելով քաղաքական, մրցակցային այն միջավայրը, որին ականատես ենք լինում խորհրդարանական այս ընտրություններում:

Հայաստանում նոր շարժման կամ ուժի նախաձեռնությունը գալիս է ոչ թե «մեսիաներից» այլ իրենց միջավայրում կայացած և կենսունակ համակարգեր ստեղծած երիտասարդ մտավորականներից: Երբ շարժումն անձնավորված չէ և զուրկ է ավելորդ միստիցիզմից, զարգացման ավելի լայն օրակարգ, բազմաշերտ և բազմահարթակ համակարգ է ձևավորում: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ «International Media Holding»-ի հիմնադիր Արման Վարդանյանը և քաղաքագետ Խաչիկ Գալստյանը գործընթաց են սկսել նոր ուժ կամ շարժում ձևավորելու օրակարգով:

«Վերլուծելով քաղաքական դաշտը նրանք արձանագրել են, որ այն ոչ միայն հագեցած է հին ու իրենց դարն ապրած ուժերով, այլև հասարակության մեջ կա հիասթափություն այդ ուժերից, ուստի առկա է նոր ուժի ստեղծման պահանջարկ»,- գրում է օրաթերթը: 

Նախ շատ կարևոր է, որ քաղաքական նոր նախաձեռնության ակունքներում կանգնած են մարդիկ, ովքեր չեն նույնանում այսօրվա «իմպոտենտ» համակարգի հետ, և որ կարևորն է, իրենց գործերում, նախաձեռնություններում հաջողած անձնավորություններ են:

Սա հատկապես կարևոր է, որովհետև մի կողմից նոր շարժումը զերծ է պահում վարկաբեկվածությունից, էպոտաժից, պաթոսից, մյուս կողմից նախաձեռնության հիմքում դրվում են հաղթանակի և սերնդափոխության գաղափարները: Կոմպոնենտներ, որոնցից բացարձակապես զուրկ է եղել հայաստանյան ընդդիմությունը՝ երրորդ հանրապետության գոյության բոլոր տարիներին:

Նոր ուժը կամ շարժումն օրակարգ է բերելու կրեատիվ գաղափարներ՝ նոր մարդկանցով: Մեր հասարակությանն այսօր անհրաժեշտ են կոնսոլիդացնող գաղափարներ, պոպուլիզմից և նվնվոցից ձերբազատված ծրագրեր:

Շատ կարևոր է, որ նոր ուժը կամ շարժումը ձևավորվում է երկրում համակարգային տրանսֆորմացիայի, առկա համակարգի «բացվածության» մեկնարկի ֆոնին, երբ վերանում է «սևի» և «սպիտակի» հակադրությունը ու քաղաքական հաջողությունը պայմանավորված է լինելու ոչ թե ընդդիմախոսին ոչնչացնելու, այլ մրցակցությանը պատրաստ լինելու հանգամանքով: 

Նոր ուժն անհրաժեշտություն է Հայաստանի քաղաքական կուսակցական համակարգի կատարյալ ճգնաժամի համատեքստում: Հասարակությունը զզվել է կառավարողների քաղաքական և տնտեսական մենաշնորհային նկրտումներից, մյուս կողմից հիասթափվել է ոչ կենսունակ, պարտության հետ ասոցացվող, հասարակության հաշվին իշխանության հետ գործակցող ընդդիմությունից:

Ասվածի լավագույն ապացույցը ՏԻՄ վերջին ընտրություններ են: Օրինակ Վանաձորում քաղաքապետության են ձգտում կուսակցություններ, որոնք ստացել են ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 10-15%-ի վստահության քվեն: Սա խոսում է քաղաքական ուժերի հանդեպ հասարակության տոտալ անվստահության մասին: Իհարկե նոր շարժման խնդիրը ոչ թե կուսակցական գործող համակարգի տապալումն է, այլ նոր կենսունակ համակարգի ձևավորումը, որն իրեն կինտեգրի կուսակցական գործող ներկապնակի այն ներկայացուցիչներին, ովքեր մրցունակ են և պատրաստ են մրցակցային նոր միջավայրում արժեքների և գաղափարների կրողներ լինել:

Եվ վերջապես ամենակարևոր խնդիրը: Նոր շարժման հիմնական առաքելությունը քաղաքական սերնդափոխությունն է: Ընդ որում, դա վերաբերում է թե՛ նոր մարդկանց, և թե՛ նոր գաղափարներին:Ընտրական ինստիտուտների չգոյության պայմաններում համակարգը վերածվել է «արտոնյալների» փակ ակումբի: Ընդդիմադիր կուսակցություններն էլ ձախողվել են, որովհետև իշխանության հետ պայքարել են նույն փակ համակարգով: Ոչ մի ընդդիմադիր կուսակցություն չի խրախուսել ներքին ժողովրդավարությունը, ինչի հետևանքով, թե՛ իշխանության ներսում և թե՛ ընդդիմության մեջ գործ ունենք «կոմերիտական» երիտասարդների կամ «բազեների» հետ:

Նոր շարժման համար առաջնահերթություն է դառնալ հարթակ նոր կայացած մարդկանց քաղաքական և հանրային դրսևորման, նոր գաղափարների հրապարակայնացման և հանրայնացման համար:

Սերնդափոխությունն ու հաղթանակը նոր շարժման այցեքարտերն են խորհրդարանական առաջիկա ընտրություններում: Իսկ նոր ուժի ինստիտուցիոնալ և արժեքային դրսևորումների մասին կխոսենք հաջորդիվ:

Կարեն Ստեփանյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia