Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գիտնականի կարծիքով՝ տեխնոկրատ վարչապետը հակառակ կողմից է սկսել կառավարել երկիրը

Interview

Տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանի կարծիքով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, թեև տեխնոկրատ է, սակայն գործը սկսել է հակառակ կողմից: Եվ չնայած ինժեներ-գիտնականը վերջին տարիներին բազում փորձեր է կատարել իր մշակած ծրագիրն իշխանություններին ներկայացնելու ու բացատրելու համար, որ այն միաժամանակ մի քանի հարց կլուծի, հայրենի իշխանությունները դեռևս շարունակում են դանդաղ շտապել:

Orer.am-ի հետ զրույցում նա նաև նշեց, որ իր դիտարկմամբ Կարեն Կարապետյանը նույն ճանապարհով է գնում, ինչպես իր նախորդները և կարծես դեռևս չի ցանկանում ներսում մշակված ծրագրերի հեղինակների հետ հանդիպումներ կազմակերպել: Ի դեպ, Վ. Համազասպյանը բազում այլ առիթներ նույնպես ունեցել է հայտարարելու, որ «Հելիոֆիկացիայի ծրագիրը» կյանքի կոչելու դեպքում այն կլուծի երկրի և՛ աշխատատեղերի հարցը, և՛ նաև երկիրը դուրս կբերի խորը ճգնաժամից, սակայն նրա առաջարկները հայրենի իշխանությունների կողմից այդպես էլ մինչ օրս որևէ լուրջ պրակտիկ քայլերի չեն հանգեցրել.

«Վարչապետը դեռ հանդիպում է այն մարդկանց հետ, ովքեր մեղավոր են այս վիճակի համար: Նա դեռևս չի փորձում հանդիպել մասնագետների, ինժեներների հետ, այլ հանդիպում է միայն այն մարդկանց հետ, ովքեր փող ունեն և կարող են ներդրումներ կատարել: Իմ կարծիքով՝ նա առաջ է շարժվում հին ձևով՝ դեպի փող ճարելը, փող բերելը, որը ճիշտ չէ»,- ասաց Վ. Համազասպյանը:

Նա տեղեկացրեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում կրկին քննարկվել է իրենց ծրագիրը և գիտնականը հիմա սպասում է, որ միգուցե դրանից հետո վարչապետը որոշում կայացնի հանդիպել իրենց հետ, բայց վարչապետի ներկայիս քայլերը նրան այլ բան են հուշում.
«Վարչապետի քայլերն ինձ մոտ հույսեր չեն արթանցնում, բայց սպասում եմ, տեսնեմ, թե ինչով այն կավարտվի: Մենք մեր երկիրը հարստացնելու այլ ճանապարհ չունենք, բայց մենք արդեն հոգնել ենք դա բոլորին բացատրել: Հիմա արդեն ոչ թե մենք պետք է վարչապետին առաջարկենք, այլ նա պետք է ցանկություն հայտնի մասնակցել մեր քննարկումներին և որոշում կայացնի»,- ասում է Վ. Համազասպյանը:

Նա նաև նշեց, որ տեղի իշխանությունների անտարբերության հետևանքով իրենց ծրագիրը փորձում են կամաց-կամաց դրսում իրականացնել: Արդեն իսկ փորձեր են արվում ԱՄՆ-ում այն կյանքի կոչել.
«Նորանշանակ վարչապետը, ճիշտ է, տեխնոկրատ է, բայց գործը պետք է սկսել նոր աշխատատեղեր ստեղծելուց և նոր բարձրանալ վերև: Նրանք հակառակ ծայրից են սկսում: Մենք առանց այն էլ շատ ենք ուշացել, բայց ավելին սպասել էլ չենք պատրաստվում»,- ասաց Վ. Համազասպյանը:

Նա ասաց նաև, որ Արամ Աբրահամյանի կողմից կազմակերպվող ֆորումին նույնպես իրենք չեն մասնակցելու և որոշել են այն բոյկոտել, քանի որ ֆորումն սկսվելու և ավարտվելու է միայն վերնախավի ելույթներով, իսկ պրակտիկ գիտնականների հետ հանդիպումներ և քննարկումներ չեն նախատեսվում:

«Լավ կլինի, որ առանձին ներդրումային ֆորում կազմակերպվի, որն ավելի շատ օգտակար կլինի մեր երկրի համար»,- ասաց Վ.Համազասպյանը:

Նա նաև նշեց, որ վերջերս Հայաստան էր ժամանել պրոֆեսոր Փիթեր Գևորգյանը և երկու գիտնականների հանդիպումը բավական արդյունավետ է եղել։

Համազասպյանի կարծիքով՝ իշխանական վերնախավը պետք է տեսական քայլերից անցնի գործնական քայլերի, որի ժամանակ էլ իրենք կկարողնան համագործակցել իշխանությունների հետ:

«Մենք ավելի պրակտիկ քայլերի ենք սպասում, իսկ մնացած հարցերը մեզ չեն հետաքրքրում: Իմ կարծիքով՝ կրիայի քայլերով առաջ գնալու փոխարեն կարող ենք ավելի հզոր քայլեր ձեռնարկել և երկիրը ոչ միայն դուրս բերել այս իրավիճակից, այլև զարգանալ ու հզորանալ»,- ասաց Վ. Համազասպյանը:

Արմինե Գրիգորյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor