Yerevan, 06.November.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers

Պատմություն ազատամարտիկների «պարգևատրման» մասին

Օրեր առաջ Facebook սոցիալական ցանցում անհասկանալի պատճառով քննարկում ծավալվեց, առանց այն անձի մասնակցության, ում շուրջ ծավալվում էր այդ քննարկումը: Սա թեև մեզանում կարծես «սովորական» երևույթ է դարձել, սակայն բավական տարօրինակ էր այն պատճառով, որ խոսքը վերաբերում էր փաստաբանի, որն այդպես էլ որևէ ձևով չարձագանքեց այդ քննարկմանը:

Փոխարենը այն երկար քննարկվում էր լրագրողների ու այլ փաստաբանների կողմից: Եվ տպավորությունն այնպիսին էր, որ կարծես փաստաբանը միջնորդավորված «պաշտպանների» միջոցով է իր ասելիքը տեղ հասցնում:

Իսկ բարձրացված աղմուկն այն մասին էր, որ Փաստաբանների պալատի 50 անդամի «Փաստաբան Եզեգելյան» թոշակի շրջանակում տրամադրվել է մեկ տարվա անդամավճարի մարման հավաստագրեր: Այդ տեղեկությունը ՓՊ կայքում տեղադրվել էր հոկտեմբերի 10-ին և զարմանալի էր, որ այն 3 օր անց էր լրագրողների կողմից դարձել քննարկման առարկա:

Բայց դա դեռ մի կողմ: Խնդիրն այն էր, որ քննարկման հիմնական թեմա էր դարձել, թե ինչպես է որոշում կայացվել, թե ապրիլյան պատերազմի մասնակից որ փաստաբանին պետք է այն տրամադրվի, որին՝ ոչ: Հիմնականում ակնարկվում էր, որ Կարեն Կիրակոսյանին անտեսել են: Ուշագրավ էր, սակայն, որ փաստաբան Կարեն Կիրակոսյանը մինչև վերջ էլ լուռ մնաց, իսկ փաստաբան Արսեն Մկրտչյանն իրեն ուղղված թեական մտորումներին հետևյալ ձևով էր պատասխանել. «Հարգելի՛ փաստաբաններ և լրագրողներ, եթե ուզում եք քննարկման առարկա դարձնել ինձ փաստաբան Եզեգելյանի թոշակ շնորհելու փաստը, ապա խնդրեմ.

1) Փաստաբան Եզեգելյանի թոշակն ինձ շնորհվել է այո մասամբ նաև համազգեստով նկարվելու համար։ Նրանք, ովքեր նախորդ նախադասությանս մեջ ինտրիգ տեսան, թող իմանան, որ այդ նկարները անելու վայրում նույն ժամանակահատվածում տվել ենք մեկ զոհ, մեկ վիրավոր, իսկ ես կորցրել եմ լսողությանս ութսուն տոկոսը։

2) Գումարի չափը նշանակություն չունի, կարևորն այն է, որ որևէ այլ կառույցի կամ անձի կողմից նման բան իմ համար չի արվել ու չեմ ակնկալում։ Փաստաբան Եզեգելյանի վերաբերմունքը անգին է ուշադրության իմաստով։

3) Ամենակարևորը` սրանով ուզում եմ եզրափակվել։ Կարծում եմ, գոնե սոցցանցերում այս թեմայի շուրջ չքննարկվելու իրավունքը վաստակել եմ»:

Այս քննարկումից զերծ չմնաց նաև ՓՊ մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը, որը սովորաբար սոցիալական կայքերում ստատուսներ գրելով աչքի չի ընկել: Նա, արձագանքելով լրագրողների բարձրացրած հարցերին, հիշեցրել էր, որ ինքը մշտապես բաց է՝ պատասխանելու լրագրողների կողմից բարձրացված բոլոր հարցադրումներին՝ նշելով, որ զարմացած է, թե ինչու են լրագրողները մի քանի օր անց անդրադարձել այդ հարցին և հարցերն իրեն ուղղելու փոխարեն ինչու են ֆեյսբուքյան նման քննարկում կազմակերպել:

Մեկ բաժակ ջրում նման փոթորիկ բարձրացնելու իրական պատճառները պարզելու համար ORER.am-ը ՓՊ մամլո խոսնակից փորձեց պարզել, թե ինչը կարող էր նման քննարկման պատճառ ծառայել:

«Շատերի համար բնական հարց է առաջացել, թե ինչու չեն հրապարակվել թոշակի հավաստագիր ստացած մարդկանց անունները, բայց քանի որ շահառուներին ընտրելու կարգ կա սահմանված և համաձայն այդ կարգի՝ նախապատվությունը տրվում է սոցիալապես նվազ հնարավորություններ ունեցող ՓՊ անդամներին, ուստի էթիկայի կանոնները չխախտելու համար, մենք նրանց անունները չենք հրապարակում:

Ի դեպ, նշեմ, որ չնայած դրան՝ կայքում հրապարակված լուսանկարում երևում է, թե ովքեր են եղել շահառուները: Իհարկե, նրանց մեջ կան նաև այնպիսիք, ովքեր, լինելով հեռավոր մարզերից,չեն կարողացել ներկա գտնվել արարողությանը:

Ի դեպ, բացի նամակով դիմելուց, Փաստաբանների պալատից զանգահարել են փաստաբան Կարեն Կիրակոսյանին և տեղեկացրել՝ քանի որ մասնակցել է արցախյան պատերազմին, նրան նույնպես ընդգրկել են այդ ցանկում: Պարոն Կիրակոսյանն ասել է, որ շատ շոյված է այդ վերաբերմունքի համար, որ իրեն զանգահարել են, միաժամանակ տեղեկացրել է, որ ինքը հրաժարվում է թոշակից և հորդորել է այն տրամադրել նրան, ով ավելի շատ ունի դրա կարիքը»,- ասաց Ծ. Խաչատրյանը:

ORER.am-ը կապ հաստատեց նաևԿարենԿիրակոսյանի հետ՝ պարզելու, թե նա տեղյակ է իր անձի շուրջ ծավալված քննարկումից և ինչպես է վերաբերում դրան, սակայն վերջինս փոխանցեց, որ մեկնաբանելու ոչինչ չունի, ավելին, իր անունից ոչ ոք ոչինչ չի կարող ասել:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն էլ ORER.am-ին ասաց, որ «Փաստաբան Եզեգելյանի» թոշակ նշանակելու հարցին ինքն առաջինն է անդրադարձել, քանի որ այն բավական սխալ մոտեցումներ է պարունակել, որին չանդրադառնալ ինքը չէր կարող:

«Ես Եզեգելյանին չեմ ճանաչում, բայց անկեղծ եմ ասում, որ ինքն այնքան չկա, որ որոշի, որ արդեն կարող է հայրենիքի հերոսներին հարգել: Հիմա բացատրեմ նաև ինչը ինձ դուրս չի եկել այդ պրոցեսում:

Նա, ով որոշել է այս պրոցեսներին խառնել իմ գործընկեր Կարեն Կիրակոսյանին, այդտեղ չարաչար սխալվում է, և ես վիրավորվել եմ բոլորի համար: Նախ ձևը՝ կգաք դիմում գրեք: Այսինքն ի՞նչ պետք է գրի հերոսը. «Խնդրում եմ ինձ տվեք փո՞ղ …»:

Նախ՝  նրանք չեն խնդրել ու չեն էլ խնդրելու: Ով ստացել է, իրեն հալալ լինի, բայց այն մարդկանց, ովքեր ապրիլին Արցախ մեկնելուց ասում էին՝ համարեք, որ մենք մահացած ենք, իսկ որ եկանք կրկնակի տոն կլինի ու նմա՞ն ձևով թոշակ նշանակեն: Նախ՝ դա թոշակ չի, պարգևատրություն է:

Ասում են՝ Եզեգելյանի միջոցների հաշվին զիջում ենք փաստաբանների մեկ տարվա անդամավճարը: Դե, եթե զիջում եք, զիջեք, որոշում կայացրեք ու զիջեք, բայց չէ՝ ասում են՝ արի դիմում գրի: Ես պալատի հետ այս պահին խնդիր չունեմ, ես խնդիր ունեմ Եզեգելյանի հետ: Ես ուրիշի փողը չեմ հաշվում, բայց Երևան-Ստեփանակերտ տաքսու գումարի չափով հերոս չեն պահում և այն, ինչ տրվել է մյուս փաստաբաններին, հավասա՞ր է մեր հերոս տղաների արարքին: Ես համոզված եմ, որ 2300 փաստաբանների մեջ էլի շատ հերոսներ ունենք, որոնք նման դիմում չեն գրի: Այսինքն՝ ես կռվեմ, հետո գնամ-ասեմ, թե ինձ փող տվեք: Ո՞նց կլինի:

Չի բացառվում, որ Եզեգելյանի գաղափարներն աղավաղվել են ճանապարհին, բայց ինչպե՞ս հասկանալ, որ ապրիլի 1-ից սկսած՝ փաստաբանական համայնքը րոպե առ րոպե գիտեր, թե մեր հերոս տղաները որտեղ են և ինչով են զբաղվում, բայց այդ մարդիկ ո՞ւր էին, եկե՞լ են մի բաժակ ջուր բերեն նրանց երեխաներին: Ի՞նչն է անընդունելի ինձ համար՝ դա չէր կարող լինել թոշակ, կարող էր լինել խրախուսանք, և դա չի կարող կազմել 60 հազար դրամ: Մեր հերոսների արարքը գին չունի և ավելի լավ կլիներ, որ բոլոր հերոս տղաներին կանչեին ու շնորհակալություն հայտնեին, ոչ թե ասեին՝ դիմում գրեք»,- ասաց Ա.Սիրունյանը:

Երևույթին անդրադառնալով՝  ՀՀ փաստաբանների պալատի խոսնակը նշեց, որ «նպատակահարմար չէ  ևս մեկ անգամ քննարկել եղածը, ինչը կարծես մանրախնդրության է վերածվում: Պարոն Եզեգելյանը որոշել է մեկ տարվա անդամավճարների կանխավճար վճարել պալատի նախագահի որոշած չափանիշներով ընտրված փաստաբաններին, իսկ ՓՊ նախագահն էլ որոշել է այդ ծրագրում ներգրավել ապրիլյան իրադարձություններին մասնակցած փաստաբաններին:

Այս փոքրիկ կոմպլիմենտը չի կարող սահմաններում գտնված փաստաբաններին հայրենասիրության փոխհատուցում համարվել: Ոչ ոք չի կարող փոխհատուցել դա: Իսկ պալատի այս վերաբերմունքը արհեստականորեն դարձրել են «վիրավորական» մոտեցում: Ընդամենը  նշեմ,  որ ՀՀ փաստաբանների պալատն իր հնարավորությունների սահմաններում մշտապես արձագանքում է փաստաբանների խնդիրներին: Ի դեպ, «Եզեգելյան թոշակից» միակ հրաժարվողը Կարեն Կիրակոսյանը չէր, հրաժարվել է նաև փաստաբան Վրեժ Խաչիկյանը, սակայն  թե՛ մեկը, թե՛ մյուսը դրա մասին չեն բարձրաձայնել»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:

Անշուշտ, ցանկացած նման որոշում կյանքի կոչելուց առաջ պետք է անպայման հաշվի առնել նրբությունները, առավել ևս, երբ խոսքը մեր հերոսների մասին է. չէ՞ որ հայրենիքի համար դժվարին պահին նրանք առանց պատվոգրերի ու խրախուսական պարգևների մասին մտածելու են իրենց ընտանիքը թողնում, նետվում առաջին գիծ ու պաշտպանում բոլորիս: Ու մենք էլ մեր հերթին պետք է միշտ հիշենք, հարգենք ու խոնարհվենք մեր հերոսների առաջ և ոչ թե չկշռադատված գործողություններով վիրավորենք նրանց ու ասենք խնդրիր, որ օգնեմ ...  

Արմինե Գիգորյան

Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfersUcom – Main Sponsor of the 21st International Microelectronics OlympiadIDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological DevelopmentIDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform