Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վրացական շքանշան հայ կինովավերագրողին

Culture

Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնում տեղի ունեցած ցերեկույթը դարձավ հայ-վրացական  դարավոր բարեկամության ևս մեկ դրսևորում։ Միջոցառումը, որ կազմակերպել էին Հայաստանում Վրաստանի դեսպանությունը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, «Հայաստան-Վրաստան մշակութային կապեր» ընկերությունը, Թբիլիսցիների միջազգային ակումբը, նվիրված էր հայ անվանի կինովավերագ րող Էդուարդ Էդիկիսելովին Վրաստանի «Պատվո շքանշան» շնորհելուն։

Ցերեկույթը ներածական խոսքով բացեց «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը։ Խոսելով Էդուարդ Էդիկիսելովի՝ որպես վավերագրողի մասին, նա շեշտեց, որ նրա վավերագրական ֆիլմերը չափազանց արժեքավոր են ու մնայուն։ Օրվա հերոսին որպես Թբիլիսցիների միջազգային ակումբի նախագահի բնութագրելիս, ճանաչված կինոգետը շեշտեց, որ նրա հասարակական գործունեությունը միտված է հայ-վրացական կապերի հետագա խորացմանը, երկու դրկից ժողովուրդների մշակութային կապերի զարգացմանը։

…Էդուարդ Էդիկիսելովի ֆիլմերից, մասնավորապես, հայտնի են Ռուսաստանի կենտրոնական հեռուստատեսության պատվերով նկարահանված վավերագրական ֆիլմերը Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Գեղամ Գրիգորյանի մասին։

Հիրավի արվեստի մեծ գործեր են Էդիկիսելովի նկարահանած «Անուշ», «Դավիթ Բեկ», «Տրավիատա» և «Ալեկո» ֆիլմ-օպերաները, «Ամբոխները խելագարված», «Դոն Քիշոտ», «Երիտասարդական բալետ»  ֆիլմ-բալետները։

Կինովավերագրողը լիամետրաժ ֆիլմ է նկարահանել Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի մասին։

Էդուարդ էդիկիսելովի անմիջական նախաձեռնությամբ 2000 թվականին ստեղծվել են Թբիլիսցիների միջազգային ակումբը և ԱՕԿՍ-ին առընթեր «Հայաստան-Վրաստան մշակութային կապերի» ընկերությունը։ Հասարակական այդ կազմակերպությունում ընդգրկված են ծննդով թբիլիսցի ճանաչված գիտնականներ, բժիշկներ, դերասաններ, լրագրողներ, ովքեր տարիներ շարունակ ապրելով ու ստեղծագործելով Հայաստանում, կապերը չեն խզում իրենց ծննդավայր Թբիլիսիի հետ և ըստ ամենայանի ծառայում են հայ-վրացական կապերի ամրապնդմանն ու խորացմանը։

Ցերեկույթի ժամանակ հիշատակվեց Էդիկիսելովի կենսագրությունից մի դրվագ ևս. 1962 թվականին նա որպես օպերատոր աշխատել է «Հյուսիսային բևեռ-12» կայանում և, ինչպես ասում են, «ձեռքի հետ» հիմնադրել հեռավոր Նորիլսկ քաղաքի հեռուստաստուդիան։

ՀՀ-ում ՎՀ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, հրապարակելով Էդուարդ Քրիստափորի Էդիկիսելովին «Պատվո շքանշանով» պարգևատրելու մասին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հրամանագիրը՝ սրտանց շնորհավորեց անվանի կինովավերագրողին, շեշտելով նրա ծառայությունը հայ-վրացական բարեկամության խորացման ուղղությամբ։

Ցերեկույթում ելույթ ունեցան և օրվա հերոսին շնորհավորեցին ու նորանոր ստեղծագործական հաջողություններ մաղթեցին Հայաստանի  հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, «Ռուսաստանի բարեկամներ» բարեգործական  ընկերության նախագահ Բաբկեն Վարդանյանը, Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանը, Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։

Էդուարդ Էդիկիսելովը շնորհակալություն հայտնեց Վրաստանի նախագահին իր համեստ աշխատանքը բարձր գնահատելու համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ցերեկույթը կազմակերպողներին ու բոլոր ելույթ ունեցողներին այն բարի խոսքերի համար, որ ասվեցին իր հասցեին։

 

Լևոն Ազրոյան, «Արմենպրես»-ի թղթակից  

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts