Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մխիթարյանի խորհուրդը երիտասարդներին. Հավատալ, ունենալ երազանքներ եւ շատ աշխատել

Sport

Sport.news.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին։ Հարցազրույցը տեղի է ունեցել Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից առաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ընթացքում:

Հենրիխի՞նչն էր քեզ ամենից շատ գրավում ֆուտբոլումերբ երեխա էիր:

Ինձ ոգեշնչողը հայրս էր, ես երազում էի դառնալ նրա նման ֆուտբոլիստ։

Որո՞նք են լավագույն հիշողություններդ այն  տարիներիցերբ նոր էիր սկսում ֆուտբոլային կարիերադ «Փյունիկում»:

Ես 7 տարեկան էի, երբ սկսեցի մարզվել «Փյունիկում»։ Ես շատ երջանիկ էի, երբ հետագայում միացա «Փյունիկի» հիմնական թիմին։ Դա իմ կարիերայի վաղ շրջանի ամենահուզիչ պահերից մեկն էր ինձ համար։

Ե ՞րբ հասկացարոր ֆուտբոլը ոչ միայն զվարճանք էայլ կարող  է դառնալ կյանքիդ հիմնականզբաղմունքը:

Ես միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին, եւ երբ երազանքդ կատարվում է, եւ դու սկսում ես քո ճանապարհը, դու անհավանական երջանկություն ես զգում։ Երբ ես տեղափոխվեցի իմ առաջին արտասահմանյան ակումբը՝ Դոնեցկի «Մետալուրգ», հասկացա, որ կարող եմ շարունակել առաջխաղացումս եւ ֆուտբոլային լավ կարիերա ունենալ։

Ինչպե՞ս կբնութագրես հայկական ֆուտբոլն այն ժամանակերբ նոր էիր սկսում եւ այսօրԻ՞նչ է փոխվել:

Ներկայումս Հայաստանի առաջնությունն ավելի թույլ է, քան այն ժամանակ, երբ ես էի հանդես գալիս Հայաստանում, մրցակցությունն այն ժամանակ ավելի բարձր էր։

Եղե՞լ է պահերբ կարող էիր թողնել ֆուտբոլըԵթե այո՝ ապա ի՞նչը ստիպեց չթողնել այն եւ ինչպե՞սհաղթահարեցիր պահը:

Երբեմն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում լինում են դժվար ժամանակներ, բայց երբեք պետք չէ հանձնվել։ Երբեմն կարող ես ունենալ մտքեր, որ պետք է կանգ առնել։ Դա մարդկային բնական զգացողություն է, բայց դա չի կարող քեզ ստիպել դադարեցնել այն, ինչ դու սկսել ես։ Դու պետք է ուժ գտնես վատ մտքերը վանելու համար։

Փոքր տարիքից եղել ես ուշադրության կենտրոնումԻնչպե՞ս ես վերաբերվել մարդկանց այնպնդումներինոր անպայման մեծ ֆուտբոլիստ ես դառնալու:

Իմ հայրը, իրոք, շատ հայտնի ֆուտբոլիստ էր, բայց ես շատ ճնշում չեմ զգացել փոքր տարիքում։ Իմ ընտանիքն ինձ հնարավորություն ընձեռեց ընտրել ֆուտբոլիստ դառնալու եւ այլ մասնագիտությամբ շարունակելու միջեւ, եւ ես որոշում կայացրեցի ընտրել ֆուտբոլային ուղին։

Կարո ՞ղ ես հիշել առաջին խաղդ եւ գոլդ «Փյունիկի» առաջին թիմի կազմում:

Իհարկե հիշում եմ։ Ես գոլի հեղինակ դարձա «Փյունիկի» կազմում իմ առաջին իսկ խաղում՝ գրավելով «Շիրակի» դարպասը։ Ես շատ ուրախ էի այդ պահին։

Ընդամենը 17 տարեկան էիրերբ նշեցիր նորամուտդ Հայաստանի ազգային  հավաքականումԻ՞նչ էիրզգում այդ պահին:

Շատ երջանիկ էի այդ պահին։ Մեծ պատիվ էր հրավեր ստանալ ազգային հավաքականից։ Ես իրոք ուզում էի խաղալ իմ ազգի համար եւ շատ աշխատանք եմ տարել ազգային հավաքականի կարեւոր խաղացող դառնալու համար։

Իսկ ո՞րն է քո ամենագեղեցիկ գոլը (գոլերըազգային հավաքականի կազմում եւ ակումբներում:

Շատ գոլեր եմ խփել կարիերայիս ընթացքում, բայց կարծում եմ դեռ էլ ավելի շատ պետք է խփեմ։ Չեմ ուզում առանձնացնել կոնկրետ մեկը, ոչ հիմա, բայց հույս ունեմ, որ կարիերայիս վերջում այս հարցին պատասխանելիս գոլերն այնքան շատ կլինեն, որ էլ ավելի կդժվարանամ պատասխանել Ձեր հարցին (ժպտում է)։

«Փյունիկում» խաղում էիր 22 համարովերիտասարդականում՝ 11, ազգայինում սկզբից՝ 9: Ինչպե ՞սեղավոր սկսեցիր հանդես գալ 18 համարով:

Երբ միացա «Փյունիկին», միայն 22 համարն էր ազատ․․․ Հետո երիտասարդական հավաքականում ես վերցրեցի 18-ը, այն ինձ դուր եկավ, եւ հետագայում ազգային հավաքականում եւս սկսեցի հանդես գալ այդ համարի ներքո։ Ես սիրում եմ այդ համարը, չնայած որ ընդհանրապես սնահավատ չեմ։

2009 թվականին տեղափոխվեցիր «Մետալուրգ», այնուհետեւ՝ «Շախտյոր»: Ի՞նչ հիմնականտարբերություններ կային հայկական եւ ուկրաինական ֆուտբոլի միջեւ:

Ուկրաինայի առաջնությունը ֆիզիկական եւ տեխնիկական տեսանկյունից ավելի բարդ էր ինձ համար, քանի որ մենք մրցում էինք այնպիսի ուժեղ թիմերի դեմ, ինչպիսիք էին Կիեւի «Դինամոն», «Դնեպրը», «Մետալիստը»։ Հայաստանում ես արդեն իսկ խաղում էի առաջատար թիմում, ինչը, իհարկե, առավելություն էր տալիս։

«Շախտյորի» կազմում նշեցիր նորամուտդ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարումԻ՞նչ է զգումֆուտբոլիստըով երկու տարի առաջ խաղում էր «Բանանցի», «Շիրակի» կամ «Արարատի» դեմիսկհետո խաղում է «Բարսելոնայի», «Ռոմայի», «Արսենալի» մակարդակի թիմերի դեմ:

Հայաստանում խաղալիս հեռուստացույցով միշտ դիտում էի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումները եւ երկու տարի անց հնարավորություն ստացա արդեն անձամբ հանդիպել աշխարհի ուժեղագույն ակումբներին «Շախտյորի» կազմում։ Ժամանակի հետ ես ավելի հարմարվեցի այդ մրցաշարին, իսկ հիմա Մանչեսթերում մենք մշտապես խաղում ենք Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմերի դեմ։  

Ուկրաինայում սահմանեցիր արդյունավետության ռեկորդ՝ միայն առաջնությունում խփելով 25 գնդակԿիսապաշտպանի համար ֆանտաստիկ ցուցանիշՈ՞րն էր հաջողությանդ  գաղտնիքը:

Իմ հաջողության գաղտնիքն այն էր, որ ես երբեք չեմ դադարել աշխատել, եւ երբ ես խփեցի 25 գոլ, դա ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն էր։ Այդ ժամանակ մենք շատ ուժեղ թիմ ունեինք՝ Դուգլաս Կոստա, Վիլիան, Ֆերնանդինյո, Դարիո Սռնա, դա «հանքափորների» պատմության մեջ լավագույն թիմն էր։

Զուգահեռաբար խաղընկերներիդ հետ փայլուն ելույթներ էիր ունենում Հայաստանի ազգայինհավաքականի կազմումՈ՞ր գործոնների շնորհիվ էր հաջողվում այդպիսի խաղ ցուցադրել 2010-2013 թվականներին:

Այդ պահին մենք ունեինք փորձառու եւ երիտասարդ ֆուտբոլիստների լավ համաձուլվածք եւ այս համադրության շնորհիվ կարողացանք լավագույն արդյունքները գրանցել։ Միաժամանակ այդ ընթացքում մարզական բախտը մեր կողմն էր, որովհետեւ առանց դրա դժվար է հաղթել այնպիսի թիմերի, ինչպիսիք են Դանիան կամ Սլովակիան։ Իհարկե մենք շատ լավ հավաքական ունենք եւ միշտ պատրաստ ենք լավ խաղ ցուցադրելու։

Դանիայի հավաքականի հետ խաղում (0:4) գոլերի քանակով հավասարվեցիր հավաքականի բոլորժամանակների լավագույն ռմբարկու Արթուր ՊետրոսյանինԵրբ երեխա էիրկարո՞ղ էիր մտածելորկհասնես այդպիսի հաջողության:

Ինչպես ցանկացած ֆուտբոլիստ, ես սիրում եմ գոլեր խփել, եւ ես շատ երջանիկ եմ, որ կարողացա գերազանցել մեր հավաքականի նոր գլխավոր մարզչին պատկանող ռեկորդը (ծիծաղում է)։ Այնքան էլ հեշտ չէ ազգային հավաքականի կազմում դառնալ շատ գոլերի հեղինակ, որովհետեւ դու հիմնականում խաղում ես շատ ուժեղ մրցակիցների դեմ, բայց ես միշտ փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ՝ գոլ խփելու համար։

Ինչպե՞ս կբնութագրես մարզիչ Արթուր Պետրոսյանին:

Արթուր Պետրոսյանն ինձ համար եղել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ աջակցություն եմ ստացել նրա կողմից: Իր հետ աշխատելով` մեծ տպավորություն ունեմ: Նա լավ է հասկանում ֆուտբոլը, շատ մեծ գիտելիքներ ունի կարծում եմ` միասին կարող ենք հաջողությունների հասնել: Նա կարող է հավաքականին նոր բան տալ:

Իտալիայի հետ խաղում խփեցիր 12-րդ գոլդ հավաքականի կազմումհետագա տարիներին գոլերիդթիվը հասցրեցիր 19-իԸստ քեզ քանի՞ գոլ կխփես հավաքականի կազմում մինչեւ կարիերայիդավարտը:

Երբեք չեմ կենտրոնանում կոնկրետ թվի վրա, քանի որ ինձ համար ամենակարեւորը խաղից հաճույք ստանալն է։

Կրկին վերադառնանք ակումբային գործերիդ: 2013 թվականին տեղափոխվեցիր Դորտմունդի «Բորուսիա»: Կրկին մեկ քայլ առաջԻնչպե՞ս հարմարվեցիր գերմանական ֆուտբոլին։

Մի փոքր դժվար էր սկզբում, քանի որ ապրելակերպը տարբերվում էր Ուկրաինայից, գումարած նաեւ լեզվական արգելքը։ Բայց մեկ տարի անց ես սկսեցի ավելի հարմարավետ զգալ Գերմանիայում։ Ես շատ հպարտ եմ, որ խաղացել եմ Դորտմունդի «Բորուսիայում»։ Դա ֆանտաստիկ փորձ էր ինձ համար։

Երեք մրցաշրջաններից վերջինը փառահեղ ստացվեցԻնչի՞ շնորհիվ հաջողվեց հասնել այդմակարդակի:

Իմ առաջին մրցաշրջանն ակումբում նորեկի համար շատ լավն էր, բայց երկրորդը թե իմ, թե թիմի համար այնքան էլ հաջող չէր։ Ես չեմ կարծում, թե այդ մրցաշրջանում մեկ կոնկրետ ֆուտբոլիստը կարող էր շատ բան փոխել թիմի խաղում։ Իմ երրորդ տարին ֆենոմենալ էր, որովհետեւ նոր մարզիչն ինձ տվեց ազատություն եւ հնարավորություն ավելի մոտ խաղալու մրցակցի դարպասին։ Հենց դրա շնորհիվ ես կարողացա այդքան գոլեր խփել եւ փոխանցումներ կատարել։

Շարունակությունը՝ այստեղ

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank