Ереван, 29.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մխիթարյանի խորհուրդը երիտասարդներին. Հավատալ, ունենալ երազանքներ եւ շատ աշխատել

Sport.news.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին։ Հարցազրույցը տեղի է ունեցել Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից առաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ընթացքում:

Հենրիխ, ի՞նչն էր քեզ ամենից շատ գրավում ֆուտբոլում, երբ երեխա էիր:

Ինձ ոգեշնչողը հայրս էր, ես երազում էի դառնալ նրա նման ֆուտբոլիստ։

Որո՞նք են լավագույն հիշողություններդ այն  տարիներից, երբ նոր էիր սկսում ֆուտբոլային կարիերադ «Փյունիկում»:

Ես 7 տարեկան էի, երբ սկսեցի մարզվել «Փյունիկում»։ Ես շատ երջանիկ էի, երբ հետագայում միացա «Փյունիկի» հիմնական թիմին։ Դա իմ կարիերայի վաղ շրջանի ամենահուզիչ պահերից մեկն էր ինձ համար։

Ե ՞րբ հասկացար, որ ֆուտբոլը ոչ միայն զվարճանք է, այլ կարող  է դառնալ կյանքիդ հիմնականզբաղմունքը:

Ես միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին, եւ երբ երազանքդ կատարվում է, եւ դու սկսում ես քո ճանապարհը, դու անհավանական երջանկություն ես զգում։ Երբ ես տեղափոխվեցի իմ առաջին արտասահմանյան ակումբը՝ Դոնեցկի «Մետալուրգ», հասկացա, որ կարող եմ շարունակել առաջխաղացումս եւ ֆուտբոլային լավ կարիերա ունենալ։

Ինչպե՞ս կբնութագրես հայկական ֆուտբոլն այն ժամանակ, երբ նոր էիր սկսում եւ այսօր: Ի՞նչ է փոխվել:

Ներկայումս Հայաստանի առաջնությունն ավելի թույլ է, քան այն ժամանակ, երբ ես էի հանդես գալիս Հայաստանում, մրցակցությունն այն ժամանակ ավելի բարձր էր։

Եղե՞լ է պահ, երբ կարող էիր թողնել ֆուտբոլը: Եթե այո՝ ապա ի՞նչը ստիպեց չթողնել այն եւ ինչպե՞սհաղթահարեցիր պահը:

Երբեմն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում լինում են դժվար ժամանակներ, բայց երբեք պետք չէ հանձնվել։ Երբեմն կարող ես ունենալ մտքեր, որ պետք է կանգ առնել։ Դա մարդկային բնական զգացողություն է, բայց դա չի կարող քեզ ստիպել դադարեցնել այն, ինչ դու սկսել ես։ Դու պետք է ուժ գտնես վատ մտքերը վանելու համար։

Փոքր տարիքից եղել ես ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս ես վերաբերվել մարդկանց այնպնդումներին, որ անպայման մեծ ֆուտբոլիստ ես դառնալու:

Իմ հայրը, իրոք, շատ հայտնի ֆուտբոլիստ էր, բայց ես շատ ճնշում չեմ զգացել փոքր տարիքում։ Իմ ընտանիքն ինձ հնարավորություն ընձեռեց ընտրել ֆուտբոլիստ դառնալու եւ այլ մասնագիտությամբ շարունակելու միջեւ, եւ ես որոշում կայացրեցի ընտրել ֆուտբոլային ուղին։

Կարո ՞ղ ես հիշել առաջին խաղդ եւ գոլդ «Փյունիկի» առաջին թիմի կազմում:

Իհարկե հիշում եմ։ Ես գոլի հեղինակ դարձա «Փյունիկի» կազմում իմ առաջին իսկ խաղում՝ գրավելով «Շիրակի» դարպասը։ Ես շատ ուրախ էի այդ պահին։

Ընդամենը 17 տարեկան էիր, երբ նշեցիր նորամուտդ Հայաստանի ազգային  հավաքականում. Ի՞նչ էիրզգում այդ պահին:

Շատ երջանիկ էի այդ պահին։ Մեծ պատիվ էր հրավեր ստանալ ազգային հավաքականից։ Ես իրոք ուզում էի խաղալ իմ ազգի համար եւ շատ աշխատանք եմ տարել ազգային հավաքականի կարեւոր խաղացող դառնալու համար։

Իսկ ո՞րն է քո ամենագեղեցիկ գոլը (գոլերը) ազգային հավաքականի կազմում եւ ակումբներում:

Շատ գոլեր եմ խփել կարիերայիս ընթացքում, բայց կարծում եմ դեռ էլ ավելի շատ պետք է խփեմ։ Չեմ ուզում առանձնացնել կոնկրետ մեկը, ոչ հիմա, բայց հույս ունեմ, որ կարիերայիս վերջում այս հարցին պատասխանելիս գոլերն այնքան շատ կլինեն, որ էլ ավելի կդժվարանամ պատասխանել Ձեր հարցին (ժպտում է)։

«Փյունիկում» խաղում էիր 22 համարով, երիտասարդականում՝ 11, ազգայինում սկզբից՝ 9: Ինչպե ՞սեղավ, որ սկսեցիր հանդես գալ 18 համարով:

Երբ միացա «Փյունիկին», միայն 22 համարն էր ազատ․․․ Հետո երիտասարդական հավաքականում ես վերցրեցի 18-ը, այն ինձ դուր եկավ, եւ հետագայում ազգային հավաքականում եւս սկսեցի հանդես գալ այդ համարի ներքո։ Ես սիրում եմ այդ համարը, չնայած որ ընդհանրապես սնահավատ չեմ։

2009 թվականին տեղափոխվեցիր «Մետալուրգ», այնուհետեւ՝ «Շախտյոր»: Ի՞նչ հիմնականտարբերություններ կային հայկական եւ ուկրաինական ֆուտբոլի միջեւ:

Ուկրաինայի առաջնությունը ֆիզիկական եւ տեխնիկական տեսանկյունից ավելի բարդ էր ինձ համար, քանի որ մենք մրցում էինք այնպիսի ուժեղ թիմերի դեմ, ինչպիսիք էին Կիեւի «Դինամոն», «Դնեպրը», «Մետալիստը»։ Հայաստանում ես արդեն իսկ խաղում էի առաջատար թիմում, ինչը, իհարկե, առավելություն էր տալիս։

«Շախտյորի» կազմում նշեցիր նորամուտդ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Ի՞նչ է զգումֆուտբոլիստը, ով երկու տարի առաջ խաղում էր «Բանանցի», «Շիրակի» կամ «Արարատի» դեմ, իսկհետո խաղում է «Բարսելոնայի», «Ռոմայի», «Արսենալի» մակարդակի թիմերի դեմ:

Հայաստանում խաղալիս հեռուստացույցով միշտ դիտում էի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումները եւ երկու տարի անց հնարավորություն ստացա արդեն անձամբ հանդիպել աշխարհի ուժեղագույն ակումբներին «Շախտյորի» կազմում։ Ժամանակի հետ ես ավելի հարմարվեցի այդ մրցաշարին, իսկ հիմա Մանչեսթերում մենք մշտապես խաղում ենք Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմերի դեմ։  

Ուկրաինայում սահմանեցիր արդյունավետության ռեկորդ՝ միայն առաջնությունում խփելով 25 գնդակ: Կիսապաշտպանի համար ֆանտաստիկ ցուցանիշ: Ո՞րն էր հաջողությանդ  գաղտնիքը:

Իմ հաջողության գաղտնիքն այն էր, որ ես երբեք չեմ դադարել աշխատել, եւ երբ ես խփեցի 25 գոլ, դա ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն էր։ Այդ ժամանակ մենք շատ ուժեղ թիմ ունեինք՝ Դուգլաս Կոստա, Վիլիան, Ֆերնանդինյո, Դարիո Սռնա, դա «հանքափորների» պատմության մեջ լավագույն թիմն էր։

Զուգահեռաբար խաղընկերներիդ հետ փայլուն ելույթներ էիր ունենում Հայաստանի ազգայինհավաքականի կազմում: Ո՞ր գործոնների շնորհիվ էր հաջողվում այդպիսի խաղ ցուցադրել 2010-2013 թվականներին:

Այդ պահին մենք ունեինք փորձառու եւ երիտասարդ ֆուտբոլիստների լավ համաձուլվածք եւ այս համադրության շնորհիվ կարողացանք լավագույն արդյունքները գրանցել։ Միաժամանակ այդ ընթացքում մարզական բախտը մեր կողմն էր, որովհետեւ առանց դրա դժվար է հաղթել այնպիսի թիմերի, ինչպիսիք են Դանիան կամ Սլովակիան։ Իհարկե մենք շատ լավ հավաքական ունենք եւ միշտ պատրաստ ենք լավ խաղ ցուցադրելու։

Դանիայի հավաքականի հետ խաղում (0:4) գոլերի քանակով հավասարվեցիր հավաքականի բոլորժամանակների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանին: Երբ երեխա էիր, կարո՞ղ էիր մտածել, որկհասնես այդպիսի հաջողության:

Ինչպես ցանկացած ֆուտբոլիստ, ես սիրում եմ գոլեր խփել, եւ ես շատ երջանիկ եմ, որ կարողացա գերազանցել մեր հավաքականի նոր գլխավոր մարզչին պատկանող ռեկորդը (ծիծաղում է)։ Այնքան էլ հեշտ չէ ազգային հավաքականի կազմում դառնալ շատ գոլերի հեղինակ, որովհետեւ դու հիմնականում խաղում ես շատ ուժեղ մրցակիցների դեմ, բայց ես միշտ փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ՝ գոլ խփելու համար։

Ինչպե՞ս կբնութագրես մարզիչ Արթուր Պետրոսյանին:

Արթուր Պետրոսյանն ինձ համար եղել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ աջակցություն եմ ստացել նրա կողմից: Իր հետ աշխատելով` մեծ տպավորություն ունեմ: Նա լավ է հասկանում ֆուտբոլը, շատ մեծ գիտելիքներ ունի կարծում եմ` միասին կարող ենք հաջողությունների հասնել: Նա կարող է հավաքականին նոր բան տալ:

Իտալիայի հետ խաղում խփեցիր 12-րդ գոլդ հավաքականի կազմում, հետագա տարիներին գոլերիդթիվը հասցրեցիր 19-ի: Ըստ քեզ քանի՞ գոլ կխփես հավաքականի կազմում մինչեւ կարիերայիդավարտը:

Երբեք չեմ կենտրոնանում կոնկրետ թվի վրա, քանի որ ինձ համար ամենակարեւորը խաղից հաճույք ստանալն է։

Կրկին վերադառնանք ակումբային գործերիդ: 2013 թվականին տեղափոխվեցիր Դորտմունդի «Բորուսիա»: Կրկին մեկ քայլ առաջ: Ինչպե՞ս հարմարվեցիր գերմանական ֆուտբոլին։

Մի փոքր դժվար էր սկզբում, քանի որ ապրելակերպը տարբերվում էր Ուկրաինայից, գումարած նաեւ լեզվական արգելքը։ Բայց մեկ տարի անց ես սկսեցի ավելի հարմարավետ զգալ Գերմանիայում։ Ես շատ հպարտ եմ, որ խաղացել եմ Դորտմունդի «Բորուսիայում»։ Դա ֆանտաստիկ փորձ էր ինձ համար։

Երեք մրցաշրջաններից վերջինը փառահեղ ստացվեց: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց հասնել այդմակարդակի:

Իմ առաջին մրցաշրջանն ակումբում նորեկի համար շատ լավն էր, բայց երկրորդը թե իմ, թե թիմի համար այնքան էլ հաջող չէր։ Ես չեմ կարծում, թե այդ մրցաշրջանում մեկ կոնկրետ ֆուտբոլիստը կարող էր շատ բան փոխել թիմի խաղում։ Իմ երրորդ տարին ֆենոմենալ էր, որովհետեւ նոր մարզիչն ինձ տվեց ազատություն եւ հնարավորություն ավելի մոտ խաղալու մրցակցի դարպասին։ Հենց դրա շնորհիվ ես կարողացա այդքան գոլեր խփել եւ փոխանցումներ կատարել։

Շարունակությունը՝ այստեղ

В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян