Yerevan, 26.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հեծանիվ. առողջ տրանսպորտը գրավում է երևանցիներին

Society

Հեծանիվ վարելու մշակույթը երկար տարիների պատմություն ունի եվրոպական երկրներում, սակայն Հայաստանում այս մշակույթը համեմատաբար նոր է: Եթե, օրինակ, Ֆրանսիայում սովորական է, որ պաշտոնյան աշխատանքի գնա հեծանվով, ապա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի՝ հեծանվով երթևեկելը մեծ իրարանցում բարձրացրեց հասարակության շրջանում: Ս րանով հանդերձ Հայաստանում աստիճանաբար մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են երթևեկել հեծանվով:

Հեծանվասերների կյանքը վերջին շրջանում հատկապես աշխուժացել է մայրաքաղաք Երևանում: Ալբերտ Ստեփանյանը, օրինակ, հեծանիվ սկսեց վարել Գյումրիից Երևան տեղափոխվելուց հետո, երբ հասկացավ, որ հեծանվով երթևեկելը խցանումներից խուսափելու, գումար խնայելու ու ինչու ոչ՝ բնությանն ու մարդկանց չվնասելու համար լավ տարբերակ է:

Միհրան Վանյանը, խոսելով երևանյան հեծանվային կյանքի մասին նշում է. «Գնալով ավելի են շատանում հեծանիվը որպես ամենօրյա տրանսպորտ օգտագործողները, սակայն հարց է՝ ինչքանո՞վ է քաղաքն առավել հարմար դառնում հեծանվորդների համար»: Ըստ Միհրանի՝ մեծագույն խնդիր է հեծանվուղիներ չունենալը, ինչի բացակայության բացասական հետևանքներն զգացել է սեփական մաշկի վրա՝ վրաերթի է ենթարկվել հեծանիվ վարելիս: «Մայթով ես քշում, մարդկանց ես խանգարում, մարդիկ են քեզ խանգարում, ճանապարհով ես քշում, իմ օրն ես ընկնում»,- նշում է Միհրանը:

Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի խոսքով ևս Երևանում հեծանիվ վարելն ամենաանվտանգ զբաղմունքներից չէ:

Վերջին շրջանում ավելացել է նաև հեծանվով երթևեկող աղջիկների թիվը: Աղջիկ հեծանվորդների ու իր հանդեպ մարդկանց վերաբերմունքի մասին Սիլվա Խնկանոսյանը պատմում է. «Այն, թե ինչպես կարող է հայ աղջիկը հեծանիվ քշել և նման բաներ, չեմ լսում, քանի որ սովորաբար ականջակալներով եմ լինում ։ Հիմնականում դիմացս եմ նայում ու մարդկանց դեմքի արտահայտություններն էլ չեմ տեսնում։ Բայց ինձ թվում է՝ արդեն այդ փուլն էլ է անցել. հիմա ավելի հանգիստ են նայում ու շուտ ընկալում»:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2010-2015թթ. Հայաստան ներմուծվող հեծանիվների թիվը աճել է մոտ 14 հազարով՝ 23 հազար 668-ից հասնելով 37 հազար 729-ի: My bike և City bike խանութներից էլ մեզ փոխանցեցին, որ վերջին շրջանում Հայաստանում մեծացել է հեծանիվ գնողների թիվը: Գնորդների մեծ մասը երիտասարդերն են, սակայն տարիքային մեծ խմբի ներկայացուցիչները ևս իրենց չեն զրկում հեծանիվ վարելու հաճույքից:

Հաճույքը՝ հաճույք, սակայն պետք չէ մոռանալ նաև անվտանգության մասին, իսկ անվտանգ երթևեկելու համար անհրաժեշտ է գումար չխնայել. պարզվում է, որ նորմալ որակով հեծանիվ կարելի է գնել միջին հաշվարկով 250,000 դրամի սահմաններում: Արդեն հեծանիվ ունեցողներին էլ իր ծառայություններն է առաջարկում դեռ մեկ տարին չբոլորած հայկական անվճար հավելվածը՝ Velopark-ը: Հավելվածը հնարավորություն է տալիս հեծանվորդներին ամփոփ տեղեկատվություն ստանալ Հայաստանում գտնվող հեծանվային կայանատեղիների, խանութների, վարձակալության կետերի և պահեստամասերի, հեծանիվ վերանորոգելու հնարավորությունների մասին:

Հավելվածի առավելություններից է այն, որ նախ հավելվածն աշխատում է օֆլայն ռեժիմով և որ հենց իրենք՝ օգտատերերը հնարավորություն ունեն ավելացնել նոր վայրեր քարտեզի վրա: Velopark-ից այժմ օգտվում է 400 օգտատեր, որոնցից ոչ բոլորն են Հայաստանից: Ըստ հավելվածը ստեղծող «Ափարգ» ընկերության PR պատասխանատու Գայանե Հարությունյանի՝ հավելվածը ունի գործառույթներ, որոնք հատկապես օգտակար են ճանապարհորդելու դեպքում. «Հեծանիվը կայանելիս կարող եք հեծանվի գտնվելու վայրը ֆիքսել, և եթե անծանոթ վայրում եք կարող եք չանհանգստանալ, որ հեծանվի կայանած վայրը չ եք գտնի»:

Պետական մակարդակով ևս անդրադարձել են հեծանվասպորտի զարգացմանը. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ բոլոր ցանկացողներին ամեն օր ժամը 20:00-ին հնարավորություն կտրվի անվճար հեծանիվ վարել սովորել: Նախարարությունից ասացին, որ քանի որ իրենց ամենակարևոր ռազմավարական ուղղություններից մեկը մասսայական սպորտի պրոպագանդումն է, իրենք նպատակ ունեն ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել հեծանվասպորտի մեջ: Նախարարության ենթակայությամբ գործող հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում անվճար հիմունքներո վ ու մարզիչների հսկողությամբ մարզումներ անցնելու համար արդեն շուրջ 30-40 հեծանվասեր է գրանցվել:

Լիանա Անդրեյան

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia