Yerevan, 26.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի պատվիրակությունը տապալել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում լավաշի վերաբերյալ հայտն արագ անցկացնելու Ադրբեջանի և Թուրքիայի փորձը

Society

Հայաստանի պատվիրակության անդամներն օրերս Ադիս Աբեբայում մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 11-րդ նիստին: Արդյունքների մասին լրագրողների հետ խոսեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը: 

«Շատ կարևոր տարի էր, քանի որ երկար սպասված ընտրապայքարից հետո Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ»,- նշեց Արև Սամուելյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են  մի շարք կազմակերպչական հարցեր՝ կապված ոչ նյութական մշակութային ժառանգության, հիմնադրամի քարտուղարության աշխատանքի, աուդիտորների հաշվետվության, կոմիտեի հաշվետվության, անվանակարգերի ներկայացման, նոր ձևաթղթերի և այլնի հետ:

Հատկապես հետաքրքրական են եղել կոմիտեի ցանկերը: Ոչ նյութական ժառանգության մեջ կա երեք ցանկ` ներկայացուցչական,  անհապաղ պահպանության,  լավագույն փորձի գրացման: Այս տարի  ներկայացվել է 51 հայտ, որից 43-ը դրական գնահատականի է արժանացել կոմիտեի անդամների կողմից:

Ներկայացուցչական ցանկում ընդգրկված 37 հայտից անցել է 33-ը: Դրանցից 16-ը միանգամայն նոր հայտեր են եղել:

Վահրամ Կաժոյանի խոսքով` իրենց հետաքրքրող հայտը ներկայացվել էր հինգ երկրի կողմից` Իրան, Ադրբեջան, Թուրքիա, Ղազախստան, Ղրղզստան և կոչվում էր «Տափակ հացի պատրաստման և տարածման մշակույթը»: «Երկու տարի առաջ Փարիզում կայացած նիստին ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշի պատրաստման ավանդույթը» հայտը: Կոմիտեն առանց որևէ խոչընդոտի գրացեց այն: Ադրբեջանի պատվիրակությունն այդ ընթացքում մամլո հաղորդագրություն տարածեց` հղում կատարելով կոմիտեի վրա և նշելով, որ կոմիտեն հրաժարվել է գրանցել Հայաստանի հայտը ու կոչ է անում Ադրբ եջանին հավաքագրել տարածաշրջանի երկրներին ու նոր հայտ ներկայացնել լավաշի վերաբերյալ: Քարուղարությունը հորդորեց Ադրբեջանին զերծ մնալ կոմիտեի անունից կեղծ հաղորդագրություններ տարածելուց»,-ասաց Կաժոյանը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` յուրաքանչյուր երկիր կարող է հայտ ներկայացնել ցանկացած թեմայով: Փորձագիտական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում ճշգրտել դրանց իրավացիությունը:  Փորձագիտական մարմնի դերը հայտնի չափանիշներին համապատասխանությունը ստուգելն է:

Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի անունից նամակ  է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային: Նամակում խնդրվում է տարածել նամակն անդամ երկրների ներկայացուցիչների շրջանում` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը լավաշի հարցի շուրջ:

Կոմիտեի կանոնադրության համաձայն, եթե որևէ հայտ հինգ դրական եզրակացություն է ստանում, քննարկում չի լինում: Սակայն Հայաստանը  առաջ է քաշել հինգ դրական եզրակացություն ունեցող երկու հայտերի քննարկումը, որոնք, Հայաստանի ներկայացուցիչների կարծիքով, պատմական, քաղաքական անճշտություններ են պարունակել:

Առաջինը «Տափակ հացի մշակույթի» հայտն էր, իսկ մյուսը` Թուրքիայի կողմից ներկայացված չինի, այսինքն` հախճապակու տեխնիկային վերաբերող հայտը: Խոսքը Քյոթահիայի հախճապակու արտադրության մասին է:

«Քննարկումներն այս թեմաների շուրջ էին: Քարտուղարությունից մեզ տեղեկացրեցին, որ Թուրքիան որոշել է չբանակցել, և տեքստն ընդունման է դրել: Մենք խնդրեցինք քննարկումը հետաձգել և կոմիտեի մի շարք անդամներ աջակցեցին մեզ: Արդյունքում Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությունը տապալվեց»,-ընդգծեց Վահրամ Կաժոյանը:

Հայաստանի պնդմամբ` այն հայտերը, որտեղ առկա է լավաշ բառը, հղում պետք է ունենան Հայաստանի վրա:

Բանակցությունների արդյունքում հինգ երկրները նախագծում ներառել են մի պարբերություն, որտեղ հղում  կկատարվի երկու տարի առաջ ընդունված հայտի վրա` նշելով, որ տափակ հացի մշակույթը  տարածված է ոչ միայն հինգ, այլև տարածաշրջանի այլ երկրներում:

Հայաստանն անդրադարձել է Քյոթահիայի խեցեղենի հայտին` շեշտելով, որ Թուրքիան խախտել է անհրաժեշտ մի շարք կետեր և, որ հախճապակու արտադրությունը հայերին է պատկանել:

Օրակարգի քննարկման հարցերից էր նաև կոմիտեի աշխատանքների բարեփոխումը: Հայաստանն առաջարկել է հատուկ խումբ ստեղծել, որը կզբաղվի խախտումները վերահսկելու հարցով:

Եզրափակելով իրենց խոսքը` Հայաստանի ներկայացուցիչներն ասացին, որ որպես կոմիտեի անդամ առաջին նիստը շատ լավ է անցել:

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia