Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Հայաստանի պատվիրակությունը տապալել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում լավաշի վերաբերյալ հայտն արագ անցկացնելու Ադրբեջանի և Թուրքիայի փորձը

Հայաստանի պատվիրակության անդամներն օրերս Ադիս Աբեբայում մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 11-րդ նիստին: Արդյունքների մասին լրագրողների հետ խոսեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը: 

«Շատ կարևոր տարի էր, քանի որ երկար սպասված ընտրապայքարից հետո Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ»,- նշեց Արև Սամուելյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են  մի շարք կազմակերպչական հարցեր՝ կապված ոչ նյութական մշակութային ժառանգության, հիմնադրամի քարտուղարության աշխատանքի, աուդիտորների հաշվետվության, կոմիտեի հաշվետվության, անվանակարգերի ներկայացման, նոր ձևաթղթերի և այլնի հետ:

Հատկապես հետաքրքրական են եղել կոմիտեի ցանկերը: Ոչ նյութական ժառանգության մեջ կա երեք ցանկ` ներկայացուցչական,  անհապաղ պահպանության,  լավագույն փորձի գրացման: Այս տարի  ներկայացվել է 51 հայտ, որից 43-ը դրական գնահատականի է արժանացել կոմիտեի անդամների կողմից:

Ներկայացուցչական ցանկում ընդգրկված 37 հայտից անցել է 33-ը: Դրանցից 16-ը միանգամայն նոր հայտեր են եղել:

Վահրամ Կաժոյանի խոսքով` իրենց հետաքրքրող հայտը ներկայացվել էր հինգ երկրի կողմից` Իրան, Ադրբեջան, Թուրքիա, Ղազախստան, Ղրղզստան և կոչվում էր «Տափակ հացի պատրաստման և տարածման մշակույթը»: «Երկու տարի առաջ Փարիզում կայացած նիստին ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշի պատրաստման ավանդույթը» հայտը: Կոմիտեն առանց որևէ խոչընդոտի գրացեց այն: Ադրբեջանի պատվիրակությունն այդ ընթացքում մամլո հաղորդագրություն տարածեց` հղում կատարելով կոմիտեի վրա և նշելով, որ կոմիտեն հրաժարվել է գրանցել Հայաստանի հայտը ու կոչ է անում Ադրբ եջանին հավաքագրել տարածաշրջանի երկրներին ու նոր հայտ ներկայացնել լավաշի վերաբերյալ: Քարուղարությունը հորդորեց Ադրբեջանին զերծ մնալ կոմիտեի անունից կեղծ հաղորդագրություններ տարածելուց»,-ասաց Կաժոյանը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` յուրաքանչյուր երկիր կարող է հայտ ներկայացնել ցանկացած թեմայով: Փորձագիտական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում ճշգրտել դրանց իրավացիությունը:  Փորձագիտական մարմնի դերը հայտնի չափանիշներին համապատասխանությունը ստուգելն է:

Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի անունից նամակ  է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային: Նամակում խնդրվում է տարածել նամակն անդամ երկրների ներկայացուցիչների շրջանում` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը լավաշի հարցի շուրջ:

Կոմիտեի կանոնադրության համաձայն, եթե որևէ հայտ հինգ դրական եզրակացություն է ստանում, քննարկում չի լինում: Սակայն Հայաստանը  առաջ է քաշել հինգ դրական եզրակացություն ունեցող երկու հայտերի քննարկումը, որոնք, Հայաստանի ներկայացուցիչների կարծիքով, պատմական, քաղաքական անճշտություններ են պարունակել:

Առաջինը «Տափակ հացի մշակույթի» հայտն էր, իսկ մյուսը` Թուրքիայի կողմից ներկայացված չինի, այսինքն` հախճապակու տեխնիկային վերաբերող հայտը: Խոսքը Քյոթահիայի հախճապակու արտադրության մասին է:

«Քննարկումներն այս թեմաների շուրջ էին: Քարտուղարությունից մեզ տեղեկացրեցին, որ Թուրքիան որոշել է չբանակցել, և տեքստն ընդունման է դրել: Մենք խնդրեցինք քննարկումը հետաձգել և կոմիտեի մի շարք անդամներ աջակցեցին մեզ: Արդյունքում Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությունը տապալվեց»,-ընդգծեց Վահրամ Կաժոյանը:

Հայաստանի պնդմամբ` այն հայտերը, որտեղ առկա է լավաշ բառը, հղում պետք է ունենան Հայաստանի վրա:

Բանակցությունների արդյունքում հինգ երկրները նախագծում ներառել են մի պարբերություն, որտեղ հղում  կկատարվի երկու տարի առաջ ընդունված հայտի վրա` նշելով, որ տափակ հացի մշակույթը  տարածված է ոչ միայն հինգ, այլև տարածաշրջանի այլ երկրներում:

Հայաստանն անդրադարձել է Քյոթահիայի խեցեղենի հայտին` շեշտելով, որ Թուրքիան խախտել է անհրաժեշտ մի շարք կետեր և, որ հախճապակու արտադրությունը հայերին է պատկանել:

Օրակարգի քննարկման հարցերից էր նաև կոմիտեի աշխատանքների բարեփոխումը: Հայաստանն առաջարկել է հատուկ խումբ ստեղծել, որը կզբաղվի խախտումները վերահսկելու հարցով:

Եզրափակելով իրենց խոսքը` Հայաստանի ներկայացուցիչներն ասացին, որ որպես կոմիտեի անդամ առաջին նիստը շատ լավ է անցել:

Ամենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելու