Հղիների առողջ սննդակարգ.առաջարկում են մասնագետները
LifestyleՏարածված կարծիք կա, որ հղիության ընթացքում պետք է շատ ուտել, հակառակ դեպքում կծնվի թուլակազմ երեխա: Հղի կնոջ կերակրացանկում, բացի կենդանական սպիտակուցներ պարունակող սննդից, անհրաժեշտ է ընդգրկել շիլաներ, բանջարեղեն, մրգեր, թարմ հյութեր: Պետք է ուշադրություն դարձնել սննդի որակին և ոչ թե քանակին:
Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, մասնագետները պնդում են, որ հղիության ընթացքում օգտակար են այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են բուսական սպիտակուցներ. լոբազգիներ, ընկույզ (ընդեղեն), ցորեն: Կարելի է ուտել խաշած միս, ձուկ: Հղիության ընթացքում պետք չէ օգտագործել երշիկեղեն, թխվածքներ, շուտ փչացող ճաշատեսակներ:
Հղի կնոջ սնունդը պետք է լինի թարմ պատրաստված: Հարկավոր է սահմանափակել կծու մթերքների կամ համեմունքների օգտագործումը: Հղիության ընթացքում չպետք է օգտագործել ոգելից խմիչք (այդ թվում նաև գարեջուր): Ալկոհոլը վնաս է պտղի նյարդային համակարգին: Սուրճի մեջ պարունակվող կոֆեինն էլ կարող է նպաստել արյան ճնշման բարձրացմանը: Կարելի է խմել օրը մեկ բաժակ ոչ թանձր սուրճ: