Բալի հյութը՝ քնաբեր միջոց
LifestyleԲալի հյութը ոչ միայն շատ համեղ է և հաճելի, այլ նաև օգնում է հաղթահարել մի շարք առողջական խնդիրներ, քանի որ պարունակում է կալիում, երկաթ և վիտամիններ:
Այսօր Orer.am–ն անդրադառնում է այդ խնդիրներից մեկին՝ անքնությանը: Գիտնականները պարզել են, որ օրական երկու բաժակ բալի հյութը կարող է ազատել անքնությունից: Healthline.com-ը գրում է, երբ առողջ մեծահասակներն օրական երկու բաժակ բալի հյութ են խմում, նրանք օրվա ընթացքում 39 րոպե ավելի երկար են հանգստանում: Այդ 39 րոպեի 25 րոպեն համարվում է ավել քնելու ժամանակը, իսկ 14-ն՝ անկողնում ավել հանգստանալու ժամանակը:
Հետոզոտության արդյունքները ցույց տվեցին, որ մարդիկ, ովքեր բալի հյութ են խմում քնելուց առաջ, ավելի քիչ են արթնանում գիշերվա ընթացքում՝ համեմատած նրանց հետ, ովքեր բալի հյութ չեն խմել: Հետազոտության մասնակիցների մի խմբին օրական տրվել է երկու բաժակ բալի հյութ, իսկ մյուսներին՝ ջուր կամ այլ հյութեր: Ամեն օր նրանցից մեզի անալիզ են վերցրել՝ պարզելու համար օրգանիզմում մելատոնինի չափը, որով էլ պայմանավորվում է մեր քնելու ռեժիմը: Պարզվել է, որ բալի հյութն օգնում է գիշերվա ընթացքում ավելի երկար և արդյունավետ քնել: Հետազոտողները դա կապում են կարմիր հյութում առկա մելատոնինի չափաբաժնի հետ:
Նշենք նաև, որ բալի հյութը կանխում է քաղցկեղի առաջացումը, բարձրացնում իմունային համակարգը, պայքարում է բորբոքումների և ցավի դեմ, իջեցնում է այտուցվածությունը, կարգավորում է նյութափոխանակությունը: